JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ընդհանուր հայտարար․ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչա

Ընդհանուր հայտարար․ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա գրքի հայերեն թարգմանությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների վարչապետները հանդիպումը շարունակել են նեղ կազմով: Հենց այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին նվիրել է նրա «Ընդհանուր հայտարար» գրքի հայերեն թարգմանությունը: 
«Եվս մեկ ապացույց իմ խոսքերի, որ Դուք առանձնահատուկ դեր ունեք Հայաստանի քաղաքացիների ընկալման մեջ, և սա Ձեր գրքի հայերեն թարգմանությունն է, ինչը ես հաճույքով նվիրում եմ Ձեզ», - նշել է վարչապետը:
[embed]https://youtu.be/SxsF-p2buus[/embed]
Ջասթին Տրյուդոյի համար այս նվերն իսկապես անակնկալ էր։ Նա տեղյակ չէր, որ կա նաև իր գրքի հայերեն տարբերակը։   Կանադայի վարչապետը թերթեց գիրքը և շնորհակալություն հայտնեց գրքի համար` նշելով, որ շատ ուրախ է այդ առիթով:

Ինչի՞ մասին է Ջասթին Տրյուդոյի  «Ընդհանուր հայտարար» գիրքը


Ընդհանուր հայտարար գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։
The Tyee

«Չնայած վարչապետի որդի լինելու   «արտոնությանը» և այդ պատճառով հանրային մեծ ուշադրությանը՝ Տրյուդոն ներկայանում է որպես համեստ և հողին կպած մարդ»։


The Sydney Morning Herald


«Ընդհանուր շահի, մի հայտարարի գալու և երկիրը միասին կառուցելու մղումով այս գիրքը բացառիկ ակտուալ է Թրամփի և ամբողջ Եվրոպայում ազգայնականների
հաղթանակի ֆոնին»։


Irish Examiner


[gallery ids="54143,54142,54141,54140,54137,54139"]
 


Հետևեք newmag-ին   Telegram-ում և   Instagram-ում





 

Տարածել