JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչի՞ մասին է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «

Ինչի՞ մասին է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը (տեսանյութ)

Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահի «Հեղափոխություն»-ը` հայերեն: newmag հրատարակչական ընկերությունը Ֆրանոկֆոնիայի համաշխարհային համաժողովից ու Էմանուել Մակրոնի հայաստանյան այցից ընդամենը մեկ աբաթ առաջ ներակյացնում է հեղափոխություն գիրքը: 
«Սա Մակրոնի ընտրարշավը ներկայացնող գիրք է: Մակրոնն արդեն մեկ տարի նախագահ է, ուստի սա նաեւ ժամանակակից, այսօրվա Ֆրանսիայի մասին գիրք է: Ֆրանսիայի, որը համաշխարհային թատերաբեմում ուզում է ակտիվ մասնակցություն ունենալ», -ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթ:
Եթե ուզում եք ճանաչել Ֆրանսիայի նոր նախագահին, որն ընդամենը մեկ շաբաթից գալու է հայաստան, ուրեմն կարդացեք այս գիրքը: Մակրոնն իր հեղափոխություն գրքում պատմում է իր կյանքի, իր նախընտրական արշավի ու ֆրանսիայի մասին իր պատկերացումների մասին: newmag ընկերությունը շարունակում է ոչ գեղարվետսական գրքերի թարգմանությունն ու հրատարակումը: Հեղափոխությունն առաջին եվրոպական քաղաքական բեսթսելլերն է, որը հրատարկվում է հայերեն: Ու չնայած այն ֆրանսիական ներքաղաքական իրադարձութունների մասին պատմող գիրք է, Հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը վստահ է, այն պետք է կարդալ:
«Բալզակը, Ռեմբոն կարեւոր են, բայց գրողների միջոցով չես կարող ճանաչել երկիրը: Եթե ուզում ես իմանալ՝ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում, ի՞նչ է մտածում ֆրանսիացի ժողովուրդը, ի՞նչ մտահոգութուններ ունի ֆրանսիական հասարակությունն ու ինչպե՞ս է ֆրանսիայի գործող իշխանությունը լուծում դրանք, ապա պետք է կարդալ»,-ասում է newmag հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Պարզ, հասկանալի, նույնիսկ ժողովրդական լեզվով` բարդ քաղաքական թեմաների մասին: Սա գիրք է, հատկապես իշխանավորների ու այդ իշխանավորներին ընտրողների ընթերցանության համար:
«Իշխանավորները պետք է կարդան բարձրակարգ քաղաքագիտական մտքեր ձեւակերպելու համար: Մակրոնը իդեաների հեղեղ է տալիս: Աշխարհի դիմագիծը կառուցելու պատասխանատվության մասին է: Եթե խոսում ենք, որ հայերն էլ են համաշխարհային քաղաքակրթության մաս կազմում, պետք է դուրս գան լոկալ նեղ իրավիճակներից»-ասում է «Հեղափոխություն» գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը: 



Կարդացեք նաև.




Գիրքը թարգմանել է առաջին մասնագիտությամբ լեզվաբան Արտակ Հերիքյանը: Երեք շաբաթ անքուն գիշերներ է անցկացրել, ու առաջին անգամ պրոֆեսիոնալ թարգմանություն արել:
«Համահեղինակ եմ Մակրոնի հետ, բավականին դժվար է, գիրքը ֆրանսիական լսարանի համար է և շատ բան պետք չէ բացատրել, բայց հայկական լսարանի համար պետք է: Վատ չի ստացվել», - ասում է գրքի թարգմանիչ Արտակ Հերիքյանը:  
Հեղափոխություն գիրքը պետական համակարգերը փոխելու, կարծրատիպերը կոտրելու մասին է: Այդպիսին է նաեւ գրքի շապիկը` պարզ, անմիջական, նոր ու հեղափոխական:
«Անջրպետ կա քաղաքական գործիչների ու ժողովրդի միջեւ: Սա լավ օրինակ է, լեզուն, շապիկը, տեսքը, հայացքը, որպեսզի անջրպետը վերանա», - ասում է գրքի դիզայներ Էդիկ Պողոսյանը: 
Գիրք, որում համաշխարհային քաղաքականության առանցքային դերակատար, Հայաստանի բարեկամ երկրի գործող նախագահի ազդեցիկ վկայություններն են` հասարակության մեջ ու աշխարհում փոփոխություններ անելու մասին:  Գիրքը հրատարակվել է Մշակույթի նախարարության ու Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ: Էմանուել Մակրոնի Հեղափոխություն գիրքը արդեն բոլոր գրախանութներում է:
[embed]https://www.youtube.com/watch?v=SsCRcTvLIDw[/embed]
 


Հետևեք newmag-ին  Telegram-ում և Instagram-ում




 

Տարածել