«Թքած ունենալու նուրբ արվեստը»՝ երևանյան բեսթսելլեր

«Թքած ունենալու նուրբ արվեստը»՝ երևանյան բեսթսելլեր

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացրել է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:

Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը առաջին հորիզոնականում է: Երևանյան բեսթսելլեր դարձած մյուսը 9 գրքերի համեմատ «Թքած ունենալու նուրբ արվեստը»  վաճառվել է մոտ 10 անգամ ավելի շատ՝ ետևում թողնելով Սթիվեն Քովի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները», Բենջամին Ֆրանկլին «Ինքնակենսագրություն» և Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շեռլոկը» գրքերը։

Մենոսնը ինքնակատարելագործման ձեռնարկում սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով` երբեմն նաև անպատշաճ հումորով։

newmag-ը գրքի մասին մի քանի հոդված է հրապարակել։ Առաջարկում ենք կարդալ և ծանոթանալ գրքի բովանդակությանը, իմանալ, թե ի՞նչ է սովորեցնում գիրքը և ինչո՞ւ պետք է կարդալ։


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք