[Մեկ ամիս Newmag-ի հետ] Ազնավուրն ու Հայաստանը (տեսանյութ)

[Մեկ ամիս Newmag-ի հետ] Ազնավուրն ու Հայաստանը (տեսանյութ)

Մեկ ամիս Newmag-ի հետ միջոցառման շրջանակում «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Ազնավուրը և Հայաստանը» խորագրով քննարկումը:

«Կյանքից կառչած» «Ծանոթ ու անծանոթ Ազնավուր»-ի մասին «Մեղմ շուկով» հայատառ պատմել են հենց նրանք: Փոքրամարմին հսկայի ու նրա թողած ժառանգության մասին խոսում են նրա գրքերը թարգմանած մարդիկ:

Սամվել Գասպարյանը Ազնավուրի հետ հանդիպել է Հայաստանում՝  90-ականներին: Զրուցել է երգչի հետ, բացահայտել նրա ոճն ու առանձնահատկությունները: Ազնավուրի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել՝ նաև  Արտակ Հերիքյանը:  Տասնյակ հարցազրույցների հեղինակը թարգմանել է  Ազնավուրի  Կյանքից կառչած գրքը:

Շանսոնյեի հետ հանդիպումները դաջվել են նաև Համլետ Գասպարյանի հուշերում: Ֆրանսիայում Հայաստանի նախկին դեսպանը  «Մեղմ շշուկով» գիրքի թարգմանիչն է: Աշխարհահռչակ հային Գասպարյանը նայում է այլ տեսանկյունից:

Ավելի լավ, քան Ազնավուրն էր  պատում  իր մասին, չի կարող և չի պատմի ոչ ոք` վստահ են բանախոսները: Իր եգերով, բանաստեղծություններով ու գրքերով Ազնավուրը արձագանքում էր արագ փոփոխվող աշխարհին:

Նյումեգ ընկերությունը  մինչև Ազնավուրի  100 -ամյակը կթարգմանի Ֆրանսիական շանսոնի հայ ասպետի բոլոր գրքերը:

Գրել կարծիք