Ֆրանկոֆոն հեղինակների 4 նոր գիրք գումարած՝ «Գոնկուր- Հայաստանը». Մեկնարկում է Francofest-ը
11/11/2025
Երեւանը դառնում է ֆրանսալեզու գրականության մայրաքաղաք. նոյեմբերի 15-ին սպասվում է Francofest 2025 միջազգային փառատոնը եւ «Գոնկուր- Հայաստանը» գրական ընտրությունը։
Երեւանը դառնում է ֆրանսալեզու գրականության մայրաքաղաք. նոյեմբերի 15-ին սպասվում է Francofest 2025 միջազգային փառատոնը եւ «Գոնկուր- Հայաստանը» գրական ընտրությունը։ «Francofest-ը Ֆրանկոֆոն գրականությանը նվիրված միակ փառատոնն է Հայաստանում: Մեզ համար շատ կարեւոր էր ինչ-որ առումով համագործակցել Francofest-ի հետ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը:
Ինչ վերաբերվում է անցյալ տարի կայացած Գոնկուր մրցանակի հայաստանյան ընտրությանը, եւ ընդհանրապես այդ մրցանակին, Տյուրսը հետեւյալը նշեց. « Գոնկուրը» Ֆրանսիայի ամենահայտնի գրական մրցանակն է, այն այնքան է տարածվել, որ բազմաթիվ երկրներ ունեն ազգային Գոնկուրներ, Հայաստանն էլ անցյալ տարվանից մեր սերտ եւ հանձնառու համագործակցության արդյունքում ունի իր ազգային ընտրությունը:
Նրա խոսքով. «Բոլոր այն երկրներում, որտեղ անցկացվում է « Գոնկուրի» ընտրություն, սկզբունքը նույնն է. ֆրանկոֆոն ուսանողներից բաղկացած ժյուրին կարդում է «Գոնկուր» ակադեմիայի կողմից ընտրված 8 գրքերը եւ դրանցից ընտրում իր հաղթողին՝ դափնեկրին: Հայաստանում ընտրությանը մասնակցում են 3 համալսարանների 30 ուսանողներ: Դրանք են՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Երեւանի պետական եւ Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանները:
Այս տարի մարտ ամսին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հայաստանյան ժյուրին արեց իր ընտրությունը՝ քվեարկությամբ ընտրվեց հաղթողը Ժայել Ֆայն էր իր «Ջակարանդա» վեպով: Newmag հրատարակչությունը թարգմանել եւ հրատարակել է հաղթող վեպը: Այս տարվա Francofest-ին այն մաս կկազմի այն 4 գրքերի, որոնք կներկայացվեն հայ հանրությանը»: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդի ձեւակերպմամբ, արկածը դեռ առջեւում է, եւ այս շաբաթ օրը ժյուրին կկարդա անցյալ ամիս հայտարարված 8 գրքերը:
Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասաց, որ իրենց հրատարակչությունը տարվա ընթացքում կազմակերպում է 3 փառատոն՝ Ձմեռային փառատոն, Ամառային փառատոն եւ Francofest: Նա հավելեց, որ Francofest-ին միանգամից 4 նոր գիրք է ներկայացվելու, որոնցից 2-ը «Գոնկուր» շահած գրքեր են: Դրանցից մեկը՝ Նիկոլա Մատյոյի «Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» գիրքն է, երկրորդը՝ Ժայել Ֆայի «Ջակարանդան»: Այս տարի Հայաստան է ժամանում «Գոնկուր» ակադեմիայի անդամ Պասկալ Բրուքները, որի «Փոքրիկ ամուսինը» գիրքը եւս թարգմանել է Newmag-ը: Ի դեպ, Բրուքների վեպի հիման վրա է Ռոման Պոլանսկին նկարել իր «Դառը լուսին» հայտնի ֆիլմը: Արտակ Ալեքսանյանը նաեւ հավելեց, որ 4 -րդ գիրքը ֆրանկոֆոն հեղինակ շվեյցարացի Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքն» է, որը մեգաբեսթսելեր է ամբողջ աշխարհում: Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլա Մատյո
7800 ֏
Նկարագրություն
Նիկոլա Մատյոն գրել է ֆրանսիական մեծ վեպ մի սերնդի մասին, որը պետք է իր ուղին գտնի փոփոխվողաշխարհում։ Բայց ինչպե՞ս, եթե կյանքի դրաման սկսվել է պատանեկան մի աննշան որոշումից։ Չորս ամառ, չորս էպիզոդ՝ Nirvana խմբի հիթերից մինչև 1998-ի ֆուտբոլի աշխարհի գավաթը։ Գիրքը պատմում է 1990-ականների Ֆրանսիայի, փոքր քաղաքների ու պանելային թաղամասերի, լողափերի ձանձրույթի ու լքված գործարանների մասին։ Գործազուրկ ծնողների զավակները, որոնց համար մեծ երազանքը շռայլություն է, լսում են Nirvana, մոպեդ քշում, խոտ ծխում ու երազում սեքսի մասին։ Կյանքը սեղմված է հուշերի ու անկման, բարեկրթության ու կոպտության միջև։ «Եվ զավակներն էլ՝ իրենցից հետո» վեպն արժանացել է ֆրանսալեզու գրականության ամենահեղինակավոր Գոնկուր մրցանակին, անգլերեն թարգմանությունը՝ ստացել «Ալբերտին» մրցանակ: Թարգմանվել է 20 լեզվով։ Վեպի հիման վրա 2024-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը ներկայացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Ժոել Դիկեր
7800 ֏
Նկարագրություն
Գաել Ֆայ
6800 ֏
Նկարագրություն
Ժակարանդան մանուշակագույն ծառ է, որը խորհրդանշում է վերածնունդն ու հույսը։ Բայց նաև իր ստվերում թաքցնում է լռության ու ցավի մի պատմություն։ Միլանը մեծացել է Վերսալում, վերադառնում է Ռուանդա, որ պարզի մոր լռության գաղտնիքը։ Ստելլան մանկության հավատարիմ «ընկերոջ»՝ ժակարանդայի սաղարթախիտ ստվերում փնտրում է իր իսկ պատմությունը։ Ռոզալին՝ ընտանիքի մատրիարխը, հիշեցնում է. «Չես կարող իմանալ՝ ով ես, եթե չգիտես, թե որտեղից ես գալիս»։ Այս պոետիկ վեպը դարավոր ծառի պես կանգնած է խավարի ու լույսի սահմանագծին։ Այն հիշեցնում է, որ մարդկությունը հակասական է․ ունակ է և՛ դաժանության, և՛ սիրո, բայց նրա էությունը, ի հեճուկս ամենի, ապրելն է։ Գաել Ֆայը 4 սերունդների ճակատագրի միջոցով ներկայացնում է Ռուանդայի մեկ դարի պատմությունն ու տուտսիների ցեղասպանության արհավիրքը։
Կարդա նաև
«NEWMAG WINTERFEST 2026»-Ը ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է 4 ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ
Հետաքննություն սկսելուց առաջ ամեն մարդ նախ ինքն իրեն պետք է հետաքննի. Մարիաննա Հակոբյան
«Հենրիխը հայ ազգի համար իրական արժեք է». Մխիթարյանի գրքի երեւանյան շնորհանդեսը
Երևանում կայացել է Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը