Ազնավուրի երգերը՝ հայերեն. Newmag Winter Fest-ին կհնչի մեծ շանսոնյեի հայաֆիկացված 5-րդ երգը
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական նրբագեղությամբ, բայց հայկական հնչեղությամբ ու շնչով. Ազնավուրի երգերը Newmag-ը շարունակում է թարգմանել հայերեն ու ներկայացնել նորովի՝ գրական ու երաժշտական։
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական նրբագեղությամբ, բայց հայկական հնչեղությամբ ու շնչով. Ազնավուրի երգերը Newmag-ը շարունակում է թարգմանել հայերեն ու ներկայացնել նորովի՝ գրական ու երաժշտական։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հինգերորդ երգի պրեմիերան տեղի կունենա Newmag գրքի ձմեռային փառատոնի շրջանակում։
«Վենետիկն է տխրում» - Que C'est Triste Venise
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Վենետիկն է տխուր» երգը Newmag հրատարակչության նախաձեռնությամբ թարգմանվել է հայերեն։ Սա Newmag-ի թարգմանությամբ Ազնավուրի թվով 5-րդ երգն է։ Երգը կատարում է Անդրեն, տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 18-ին Newmag Winter Fest 2023 գրքի փառատոնի ժամանակ։
Ազնավուրի ամենամեղեդային, սիրառատ ու տպավորիչ գործերից մեկի տեսահոլովակի նկարահանումները կատարվել են հենց Վենետիկում:
Rest- «Մնա»
Ազնավուրյան արվեստի հայաֆիկացումը Newmag հրատարակչությունը նախաձեռնել էր դեռևս 2021 թվականին՝ առաջին երգը ներկայացնելով Ազնավուրի հայերեն հրատարակված 5-րդ գրքի «Հայրս՝ այդ հսկան» շնորհանդեսի ժամանակ։ Rest, հայերեն՝ «Մնա» ստեղծագործությունը կատարել է Էրիկ Կարապետյանը:
Emmenez-moi-«Տարեք ինձ»
«Տարեք ինձ այդ ափերը հեռու, տարեք այնտեղ, ուր ամառ է արև, արևի տակ այս կյանքի բեռը միգուցե կլինի մի քիչ թեթև». այսպես է հնչում Ազնավուրի Emmenez-moi երգի հայերեն թարգմանված տարբերակը, որը կոչվում է «Տարեք ինձ»։ 2021 թվականի հոկտեմբերին ներկայացված երգը կատարում է Շուշան Պետրոսյանը։ Օրիգինալ երգի բառերի և երաժշտության հեղինակը շանսոնյեն է, թարգմանությունը կատարել է Պերճ Թյուրաբյանը: «Տարեք ինձ» տեսահոլովակի ռեժիսորը Հարութ Շատյանն է, նկարահանումները կատարվել են Սևանա լճում: Newmag-ը երգի պրեմիերան նախաձեռնել էր Ազնավուրի La Bohème. «Անցած օրեր» գրքի շնորհանդեսի ժամանակ:
Qui` «Ով»
Շառլ Ազնավուրի՝ 20 տարվա տարիքային տարբերությամբ սիրո մասին պատմող Qui` («Ով») երգի հայերեն տարբերակը ևս հանրայնացվեց Newmag-ի թարգմանությամբ։ Երգը թարգմանել է Սամվել Գասպարյանը, կատարում է Սոֆի Մխեյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Մարտին Միրզոյանն է:
«Մեռնել սիրելով»- Mourir d'aimer
Երգ, որի ոգեշնչումը ողբերգական սիրո իրական պատմություն է։
1969-ին Ֆրանսիայում 39-ամյա ուսուցչուհի Գաբրիելա Ռուսիեյը սիրահարվել էր իր անչափահաս աշակերտին: Ծնողները կնոջը դատի էին տվել, բայց սիրահարված կինը, չսպասելով դատավճռին, ինքնասպան էր եղել։ Կինը մեռնում է սիրելով, իսկ Ազնավուրն այս հուզիչ սիրո պատմությունը վերածում է երգի՝ այն նկարագրելով իր ուրույն ոճով, մեղեդային ու նուրբ հնչեղությամբ։
Բանաստեղծության թարգմանության հեղինակը Սամվել Գասպարյանն է: Ազնավուրի «Մեռնել սիրելով» երգը կատարել է Սյուզաննա Մելքոնյանը:
Newmag Winter Fest 2023-ը տեղի կունենա փետրվարի 18-ին «Կոնգրես» հյուրանոցում։ Փառատոնի շրջանակում նախատեսվում են շնորհանդեսներ, տարբեր հանդիպումներ ու պանելային քննարկումներ, համագործակցության հուշագրերի ստորագրում և գրքերի վաճառք մինչև 40% տոկոս զեղչով։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է