Գլխավոր Մեդիալուսաբանում

BOOK DONNATION / 250 գիրք՝ Դիլիջանի գրադարանների կ

BOOK DONNATION / 250 գիրք՝ Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգին (լուսանկարներ)

10/21/2024

newmag-y-n

Ամիսներ առաջ Newmag-ը սկսեց աննախադեպ նախագիծ։ Համայնքային գրադարանները համալրել ժամանակակից հրատարակումներով։ Բացառիկ ծրագիրն իրականություն է դառնում շնորհիվ գործարարների։

Ամռանը Freedom Broker Armenia ընկերության շնորհիվ Լոռիի մի քանի գրադարաններ ստացան 1000 գիրք։ Նախագիծը շարունակական է։ Օրերս Newmag-ն ուղևորվեց դեպի Տավուշի մարզ։ «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը համալրվեց 250 գրքով։ 

Այս անգամ մեզ է միացել Արտակ Շավարշի Թամամյանն, ում աջակցությամբ հրատարակչության բոլոր գրքերից տեղ կգտնի գրադարանում։ Արտակ Թամամյանը գործարար է, հայկական ամենամեծ բիզնես ցանցի՝ «Մանթաշյանց» ակումբից է։

Այս իրադարձության նպատակով Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում կազմակեպել էին միջոցառում, որի ընթացքում հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը և թարգմանիչ Դավիթ Սարգսյանը ներկայացրեցին Book donnation նախաձեռնությունը, հրատարակչության գործունեությունը։

Ըստ Արտակ Ալեքանյանի, մարզերում գրական ֆոնդերը չեն տասնամյակներ շարունակ չեն համալրվում, իսկ այս ծրագիրը Հայաստանի մարզերի գրական կյանքում կդառնա աննախադեպ, քանի որ համայնքային գրադարանները կհամալրվեն ժամանակակից հրատարակումներով.

«Գրքերը, որ մենք հրատարակում ենք, չպետք է հասանելի լինեն միայն Երևանի ընթերցողներին։ Մենք որոշել ենք կիրառել նոր բանաձև, և գործարարներին առաջարկել գրադարանները համալրել նոր, թարմ, պահանջարկ վայելող գրքերով։ Մենք բերել ենք 80 անուն գիրք՝ մանկական, սպորտային, գեղարվեստական, պատմական հրատարակություններ, որոնք հետաքրքիր են, օգտարակ նոր սերնդի համար։ Վստահ եմ, որ նոր գրքերը նոր ընթերցողներ կբերի գրադարան» ։

Դիլիջանի համայնքապետարանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ հրատարակչության ներկայացուցիչներին հանձնել է խորհրդանշական նվերներ։

Ղազարոս Աղայանի անվան գրադարանը հիմնադրվել է 1908-ին՝ ծխական դպրոցին կից: Նույն թվականին էլ նորաստեղծ գրադարանը անջատվեց դպրոցից, դարձավ ինքուրույն գրադարան: Ի պատիվ Ղազարոս Աղայանի ծննդյան 40-ամյակին, կոչվեց նրա անունով: 1975-ին գրադարանի բազայի հիման վրա կենտրոնացան քաղաքի 8 մասսայական և 2 մանկական գրադարաններ, ստեղծվեց Գրադարանների Կենտրոնացված Համակարգ, որը սպասարկում է գրականությամբ ինչպես քաղաքի, այնպես էլ հարակից գյուղերի և քաղաքների ընթերցողներին:

Book donation-ը սոցիալական կորպորատիվ պատասխանատվության բացառիկ նախագիծ է, որն ունի կրթական, բարեգործական և համայնքային ինքնակազմակերպման բաղադրիչներ։

Մեր երկրում եղած ավելի քան 350 համայնքային գրադարանների դարակները տարիներ ի վեր, ցավոք, չեն թարմացվում նոր գրքերով։ Գրադարակներում հիմնականում 30 և ավելի տարվա վաղեմության գրքեր են՝ վաղուց հնացած ու խունացած

Այս ծրագիրը գիտելիքի, ինֆորմացիայի և գաղափարների փոխանցում է մարզային հանրությանը՝ հանուն ընդհանուր բարեկիրթ ապագայի։

Կարդացեք նաև


Տարածել