Էմանուել Մակրոնի առաջին պետական այցին ընդառաջ Երևանում կայացավ նրա գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ֆրանսիայի նախագահը գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում: Նա ներկայացնում է փոփոխվող աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին և Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք առաջին պետական այցին ընդառաջ: Գիրքը հրատարակել է «Newmag» ընկերությունը:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտըշնորհանդեսի ժամանակ նշեց, որ քաղաքական գործչի գրքի թարգմանությունը բավականին հազվադեպ երևույթ է:
«Նման ստեղծագործությունները, որպես կանոն, ներքին օգտագործման համար են, սակայն հայերեն հրատարակությունը շատ բան է ասում երկու երկրներիհարաբերությունների մասին: Ֆրանսիական ավանդույթի համաձայն՝ գրքի հեղինակլինելը քաղաքական գործչի լուրջ հեղինակության ցուցիչ է: Մակրոնի գիրքը նվիրված է իրնախընտրական գործունեությանը և արտացոլում է Ֆրանսիայի իրադարձությունները»,-ասաց Լաքոտը:
Թարգմանությունն իրականացրել է հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը, ում աջակցել են ֆրանսերենի մասնագետներ և պրոֆեսորներ Ժակլին Մինասյանը և Հասմիկ Գրիգորյանը:
Արտակ Հերիքյանը մինչ իր խոսքն ասելը՝ առաջարկեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:
Անդրադառնալով գրքին, հեռուստամեկնաբանն ընդգծեց, որ «Հեղափոխություն»-ը գիրք է պետական ապարատը, քաղաքական համակարգը ներսից փոխելու, կարծրատիպերը կոտրելու մասին:
«Այս գիրքն առաջին հերթին կօգնի բոլորիս ավելի լավ հասկանալ ֆրանկոֆոն աշխարհի մայր պետության՝ Ֆրանսիայի ձգտումները, նպատակներն ու խնդիրները: Ես մեծ հաճույքով եմ կարդացել գիրքը, սակայն խոստովանեմ, որ երբեմն դժվար էր հասկանալ, թե նախագահ Մակրոնն ինչ նկատի ունի: Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գիրքն առաջին հերթին գրվել է ֆրանսիական լսարանի համար»,- ընդգծեց Արտակ Հերիքյանը և հավելեց, որ մի փոքր գրքին «համահեղինակ» է դարձել, որպեսզի հայ ընթերցողի համար լինի ընկալելի և հասկանալի:
Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը ֆրանսերենով տպագրվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին: Նույն թվականին Ֆրանսիայում այն դարձել է բեսթսելեր . Վաճառվել է ավելի քան 2 մլն օրինակ: Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով:
Գրքի թարգմանությունը և հրատարակումն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարությանֆինանսավորմամբ և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ: «Հեղափոխություն»-ն արդեն իսկ վաճառվում է Երևանի գրեթե բոլոր գրախանութներում:
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը