BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Ֆրանսիայի դեսպանը` նախագահ Մակրոնի գրքի մասին. «Ս

Ֆրանսիայի դեսպանը` նախագահ Մակրոնի գրքի մասին. «Սա ավելին է, քան գիրքը»

newmag-y-n

«Որպես կանոն, նման գրքերը յուրաքանչյուր երկրում ներքին օգտագործման համար են, եւ այս գրքի հայերեն հրատարակությունը շատ բանի մասին է խոսում մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների վերաբերյալ: Սա առաջին հերթին փաստում է մեր երկու երկրների համակրանքը գրքի հանդեպ:

Ընդհանրապես, Ֆրանսիայում ընտրություններին հայտ ներկայացրած ցանկացած թեկնածու, քաղաքական գործիչ պետք է գիրք հրատարակի… Սա ավելին է, քան գիրքը»,- ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանն ասաց դեսպան Ժոնաթան Լաքոտը` ներկայացնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` հայերեն թարգմանված «Հեղափոխություն» գիրքը: Այն հրատարակել է Newmag ընկերությունը` Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովին եւ Էմանուել Մակրոնի` Հայաստան կատարելիք առաջին պետական այցին ընդառաջ:

Ֆրանսիայի դեսպանն ասաց, որ «Հեղափոխությունն» արտացոլում է Մակրոնի ընտրարշավը եւ շատ խորհրդանշական է, որ այն հայերեն է հրատարակվում հենց այս օրերին, երբ Հայաստանում տեղի են ունենում հեղափոխական գործընթացներ:

«Սա գիրք է Ֆրանսիայի մասինայն լավագույնս ներկայացնում է այն բոլոր իրադարձություններըոր տեղի են ունենում Ֆրանսիայում…2017-ին 39-ամյա Էմանուել Մակրոնն ընտրվեց նախագահքաղաքական խավը երիտասարդացավավելի շատ կանայք ներգրավված եղան այդ գործընթացներումԳիտեքոր 2017թՖրանսիան առճակատվել էր երկուբավականին կտրուկ իրարից տարբերվող թեկնածուների միջեւ ընտրություն կատարելու երկընտրանքի առաջԵվ հենց այդ ժամանակերբ Եվրոպան գտնվում էր պոպուլիզմի ազդեցության տակՖրանսիան հանդես եկավ բոլորից արմատապես տարբերվող իր որոշմամբ»,-ընդգծեց պարոն Լաքոտը: Դեսպանը նշեց, որ գիրքը ներկայացնում է ժամանակակից Ֆրանսիան, որը նրա ձեւակերպմամբ, ցանկանում է Եվրոպայի շինարարության շարժիչ ուժը լինել:

Գրքում Մակրոնն անդրադառնում է ֆրանսիական կյանքի բոլոր ոլորտներին` ազգային անվտանգությունից մինչեւ ներգաղթյալներ, կրթության որակից մինչեւ ներքաղաքական պայքար:

Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը հայտնեց, որ գիրքը թարգմանել է հեռուստալրագրող Արտակ Հերիքյանը, թարգմանությանն աջակցել են ֆրանսերենի մասնագետներ Ժակլին Մինասյանը եւ Հասմիկ Գրիգորյանը, գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ եւ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ: Գրքի խմբագիրն է Գնել Նալբանդյանը, ձեւավորումը Էդիկ Պողոսյանինն է: Արտակ Ալեքսանյանը հավելեց, որ գիրքն արդեն առկա է գրախանութներում: Նրա խոսքով, երբ նախագահ Մակրոնը որոշի շրջել Երեւանի փողոցներում, հրաշալի հնարավորություն կլինի ոչ միայն սելֆի անել նրա հետ, այլեւ խնդրել, որ մակագրի գրքի վրա:

Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ հեղինակը գիրքը գրել է` նկատի ունենալով ոչ թե իշխանավորներին, պալատական միջանցքներով շրջող պաշտոնյաներին, այլ հասարակ ֆրանսիացիներին: Նրա ձեւակերպմամբ, ասելիքը ամենապարզ լեզվով է շարադրված, հայերեն թարգմանության ժամանակ եւս ձգտել են, որ այն լինի նույնքան մատչելի, որպեսզի բարդ խնդիրները կարդան ու հասկանան պարզ մարդիկ: Գնել Նալբանդյանը ցանկություն հայտնեց, որ գիրքը կարդան Հայաստանի իշխանությունները եւ հատկապես այն մարդիկ, որոնք ընտրում են իշխանություններին:

Aravot.am

Տարածել