Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի մասին «Ակոս» գիրքը թարգմանվել է հայերեն
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Newmag հրատարակչությունը հունվարի 19-ին՝ հայ ընթերցողին կներկայացնեն ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը։ Գրքի շնորհանդեսին կմասնակցի հեղինակը: Ֆրանսիայի դեսպանության հրավերով Վալերի Մանտոն Հայաստանու
Հրանտ Դինքի սպանության և ժամանակակից թուրքական հասարակության մասին վեպը լույս է տեսել 2018 թվականին և արժանացել գրական հեղինակավոր Renaudot մրցանակին։
Շնորհանդեսին ելույթ կունենա նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանն ու խմբագիր Համլետ Գասպարյանը։
Լրագրող և գրող Վալերի Մանտոն (ծնվ. 1985 թ.) 2008-2013 թթ. աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Հեբդո» շաբաթաթերթում: Այժմ բնակվում է Մարսելում և Ստամբուլում: «Ակոսը» նրա 2-րդ վեպն է: Այս վեպում Վալերին վարպետորեն միահյուսել է որոշ ժանրեր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական սատիրան ու սիրավեպը։
2007-ի հունվարի 19-ին «Ակոս» խմբագրատան առաջ, սպանվեց հայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքը։ Հրանտ Դինքի սպանությունից 10-ը տարի անց Թուրքիա է մեկնում ֆրանսիացի գրող Վալերի Մանտոն։ Նա մեկուկես տարի բնակվում է Ստամբուլում, սիրահարված է երկրին ու բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է այդտեղ տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։
Թուրքիայի ու երկրում կատարվող իրադարձությունների մասին թուրք ընկերների հետ քննարկելիս գլխավոր հերոսը լսում է Հրանտ Դինքի ու նրա սպանության մասին։ Այդ օրվանից հետո պատմությունը նրան հանգիստ չի տալիս։ Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ սկսում է ընթերցել հայ մտավորականի մասին գրքերը, հոդվածները, հետաքննել նրա կյանքը, շրջել այն վայրերով, որտեղ եղել է Դինքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, քայլում այն բանտերի մոտով, որտեղ իրենց հայացքների համար բանտարկված են 150 լրագրողներ, հետևում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»: Վալերի Մանտոն Ֆրանսիա վերադառնալուն պես հրատարակում է գիրքը, վերնագրում «Ակոս»՝ Դինքի թերթի անունով։
«Ակոս» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Հրանտ Դինքի սպանության օրը։ Գրքի հայերեն հրատարակությանն աջակցել է Ֆրանսիական ինստիտուտը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը