BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Հայաստանյան հրատարակիչներն առաջին անգամ համատեղ կի

Հայաստանյան հրատարակիչներն առաջին անգամ համատեղ կիրականացնեն կրթադաստիարակչական կարևոր արշավ

newmag-y-n

Հայաստանյան առաջատար հրատարակչություններն առաջին անգամ համատեղ ջանքերով «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կրթադաստիարակչական կարևոր արշավ են իրականացնում, որն ուղղված է գրականության անօրինական տարածման դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն առանձնահատուկ կարևորում է այն փաստը, որ մարդիկ տեղեկացված լինեն՝ չի կարելի տարածել հեղինակային իրավունք ունեցող գրքերի պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերը՝ խախտելով հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, ձևավորողների և շատ ու շատ այլ մասնագետների հեղինակային և հարակից իրավունքները:

«Պետք է ասել, որ մարդկանցից շատերը, ովքեր զբաղվում են գրքերի անօրինական տարածմամբ, ընդհանրապես տեղյակ չեն, որ օրենք են խախտում, և երբ սկսում ես նրանց բացատրել, հասկանում են իրենց սխալը, անգամ հետագայում սկսում են նման բաներ անող մարդկանց գրառումների տակ մեկնաբանություններ թողնել՝ խնդրելով չտարածել ֆայլերը։ Մոտակա ամիսներին բոլոր հրատարակչություններով փորձելու ենք մարդկանց իրազեկել, որ նման խնդիր է առկա»,-նշում է Շավարշ Կարապետյանը։

Նա շեշտում է՝ օրենքից անտեղյակները շատ հաճախ տարածում են նաև խորհրդային շրջանի գրքերի թարգմանություններ, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում բնագիր գիրքը, կրճատված են, գրաքննված, ինչպես, օրինակ, Էրիխ Մարիա Ռեմարկի գործերի դեպքում է։ Սկանավորված էջերի որակը շատ վատն է. կամա թե ակամա ընթերցողի առողջությանը ևս կարող է վնաս հասցվել։ Մյուս կողմից՝ այդ թարգմանություններն անորակ են: Մարդիկ չեն կարդացել բնագիրը, այլ՝ սղագրված տարբերակը։ Հայաստանյան հրատարակիչների մեծ ցանկությունն է խուսափել ընթերցողի հիասթափություններից ու առողջությանը վնասելու գործընթացից։

Կարապետյանի խոսքով՝ վերջին տարիներին հայաստանյան հրատարակչական դաշտը շատ է զարգացել։ «Բոլոր գրքերը տպագրվում են հեղինակային իրավունքով և բոլոր լավագույն գրքերը՝ բեսթսելերները հայերեն թարգմանելու ու հրատարակելու համար պայքար է գնում հայաստանյան հրատարակչությունների միջև, ինչը շատ ոգևորող է: Եթե գրքերի անօրինական տարածումներն էլ ավելի մեծ թափ ստանան, հրատարակչական դաշտի զարգացումը կարող է դադարել, քանի որ վաղը հնարավոր չի լինի նոր գիրք հրատարակել»,-ընդգծում է «Էդիթ Պրինտ»-ի մարքեթինգի տնօրենը:

Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումը՝  պատճենված, սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։ Եվ այդ խնդիրը լուծելու նպատակով հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։  Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն», «Արմավ» հրատարակչությունները։ Բոլոր հրատարակչությունների մասնակցությամբ իրականացվում է մեծամասշտաբ կրթադաստիարակչական արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածման։

armenpress.am

Արշավին անդրադարձել են նաև այլ լրատվամիջոցներ․

Տարածել