FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Ինձ հետաքրքիր էր Քիմի կերպարը, փորձեցի իր մի քանի

«Ինձ հետաքրքիր էր Քիմի կերպարը, փորձեցի իր մի քանի բլուզներից միքս անել»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին գրքին շնորհանդեսին

newmag-y-n

«Ինձ հետաքրքիր էր Քիմի կերպարը, փորձեցի իր մի քանի բլուզներից միքս անել»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին գրքին շնորհանդեսին

«Այնպես չէ, որ Քիմ Քարդաշյանն իմ կուռքն է, բայց նա ինձ համար հետաքրքիր է, քանի որ կին է, որն անընդհատ քննադատվել է, եղել է թիրախում»,- «Քիմ․ մերկ ճշմարտություն» գրքի շնորհանդեսի արարողության ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Աշխարհահռչակ կենսագիր Շոն Սմիթի գրքի թարգմանությունը և հրատարակումը «Նյումեգ»-ը դեռ տարիներ առաջ է նախաձեռնել, սակայն պատերազմի, երկրում ստեղծված իրավիճակի պատճառով շնորհանդեսը հետաձգվում էր։ Գրքում «գաղտնազերծվում են» Քիմի մանկության, պատանեկության, սիրային կյանքի, սկանդալների, ամուսնությունների մասին մութ դրվագներ։

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ ինքն էլ որպես կին քաղաքական գործիչ է անընդհատ քննադատվել է ու նկատեց․ «Կեսը ճիշտ, կեսը՝ սխալ, այսինքն՝ ինձ կամ սիրել են կամ ատել․ չկա միջանկյալ վիճակ։ Երևի թե կնոջ համար ամենաճիշտ վիճակն է։ Ստանդարտ՝ «կոնվեյերով» տպվող կանայք բոլորն իրար նման են։ Երբ ես դարձա պատգամավոր, ԱԺ-ում իմ առաջ խնդիր դրվեց այդ «կաստյումչիկները», որից ես զարհուրում էի։ Մտածում էի՝ բա ի՞նչ եմ անելու։ Ես էլ չեմ սիրում դասական կոստյումներ, միգուցե և դրանք լավն են։ Փորձեցի գտնել միքս։ Հանեցի Քիմ Քարդաշյանի, Իրինա Խակամադայի, շատ հետաքրքիր մի քանի կանանց, Ֆրանսիայում նախագահի թեկնածու առաջադրված Սեգոլեն Ռուայալի բլուզները և միքս արեցի»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ մեզանում ընկալում կար, որ կին քաղաքական գործիչը պետք է անպայման տղամարդու սուրոգատ տեսակը լինի, անպայման տղամարդու նման լինի, և դա վախենալու է։ Նա շարունակեց․ «Փորձեցի ինձ համար գտնել այդ միքս հագուստը։ Բնականաբար, շատ պաշտոնական հանդիպումների համար պետք է լինեին այդ «բորտավոր կաստյումչիկները»։ Երբ նայում էի մեր որոշ կին քաղաքական գործիչներին, ասում էի, լավ՝ էս «կրեպլինի կաստյումչիկները» որտեղի՞ց եք ճարում։ Ինձ թվում էր՝ դրանք յոթանասուն տարի այլևս չեն արտադրվում։ Ինձ հետաքրքիր էր Քիմի կերպարը, փորձեցի իր մի քանի բլուզներից միքս անել։ Քիմը կարող է լինել սուպերսեքսուալ, բայց քաղաքական կին գործիչները միշտ վախեցել են, փորձել են իրենց կանացիությունը, հմայքը թաքցնել՝ մտածելով՝ ամոթ է։ Մտածել են, որ պետք է տղամարդու նման լինել, մի հատ գմփացնես, ջուր չեմ շփելու, չվախենաք, Ալիևը այստեղ նստած չէ։ Այսինքն՝ ես, մի քանի կին քաղաքական գործիչներ փորձեցինք կարծրատիպերը կոտրել»։

Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ երբ 2015-ի ապրիլին Քիմ Քարդաշյանը Երևանում էր, այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը զանգել էր իրեն, ասել՝ շուտ արա, հասցրու Սամվել Մկրտչյանի թարգմանությունները։ Նախկին պատգամավորը պատմեց․ «Սամվելը՝ իմ ամուսինը, թարգմանել էր հայ պոետներին անգլերեն՝ Մաշտոց, Սահակ Պարթև, Մհեր Արշակյան, Բուլղարիայում 19 տարեկան հայ տղա էր գտել, նրան էլ էր թարգմանել։ Նայում եմ չկա, մնացել է մի հատ սոսինձը պոկված օրինակ։ Հասցրինք Քիմ Քարդաշյանին, հետո խոստացա՝ Սամվելի երկհատորյակը վերահրատարակելու եմ։ Հետո շատ ավելի որակյալ տարբերակով առաքեցի Քիմին։ Ամեն դեպքում ինձ հետաքրքրում են կանայք, որոնք կարողանում են իրենք ստեղծել իրենց։ Կոկո Շանելը մի հետաքրքիր խոսք ուներ՝ ասում էր, եթե ուզում ես հասնել անհնարինին, դու պիտի ամեն օր անես այդ անհնարինը։ Այս կինն ամեն օր արել է այդ անհնարինը։ Ես իմ չափով փորձել եմ քաղաքականության մեջ և կյանքում անել անհնարինը։ Չգիտեմ՝ ինչքանով է ստացվել»։ Նաիրա Զոհրաբյանը նաև գաղտնիք բացեց՝ մտածում է դեմքի խնամքի քսուկների շարք ստեղծել ու ասաց․ «Չգիտեմ՝ ոնց կստացվի, ինձ վրա փորձարկում եմ, ոնց որ վատ չի ստացվում»։

 

Տարածել