«Խայտառակ արարք». հայերեն լույս է տեսել Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին օսմանական աղբյուրներով գիտական աշխատանքը (տեսանյութ)
Հայերեն է թարգմանվել թուրք պատմաբան, Հայ Դատի պաշտպան Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» գիրքը: Հեղինակն այն շարադրել է օսմանական աղբյուրների հիման վրա՝ մեջբերելով 1809 ծանոթագրություն, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության եղելությունը: Գրքում կան նաև քիչ
«Խայտառակ արարք» -ը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ, թե ինչպես Թուրքիան խուսափեց մարդկության դեմ գործած ծանր հանցագործության պատասխանատվությունից, որտեղից է գալիս հայերի հանդեպ թշնամանքը և թե այն ինչ է նշանակում հայերի համար:
«Այս գիրքն իր գրապահարանում պիտի ունենա յուրաքանչյուր հայ»,- Tert.am-ի հետ զրույցում պնդել աշխատության՝ հայերեն թարգմանության խմբագիր Արմեն Ամիրխանյանը: Նրա համոզմամբ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք»-ը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ճշգրիտ պատմությունը:
Նյումեգ հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով՝ Թաներ Աքչամի գիտական այս լուրջ գիրքը օգտակար զենք կարող է լինել նաև Հայկական հարցն ուսումնասիրող ուսանողների և ընթերցասերների համար: «Խայտառակ արարք»-ի հայերեն թարգմանության իրենց նախաձեռնությունը կարևորել է, քանի որ նրա համոզմամբ ներկայում Հայաստանը գտնվում է զրոյական կետում, որտեղ չի եղել նույնիսկ Խորհրդային միության փլուզումից հետո:
Մանրամասները՝ ռեպորտաժում։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է