ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Մանյունյա»-ից մինչեւ ««Զոդ» օպերացիա»

«Մանյունյա»-ից մինչեւ ««Զոդ» օպերացիա»

newmag-y-n

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվող «Գիրք նվիրելու օրվա»-ն Newmag հրատարակչությունը միացավ փառատոնի (Newmag Winter Fest) ձեւաչափով: Փառատոնի շրջանակում «Կոնգրես» հյուրանոցում անցկացվեցին թարգմանական եւ հեղինակային գրքերի շն

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվող «Գիրք նվիրելու օրվա»-ն Newmag հրատարակչությունը միացավ փառատոնի (Newmag Winter Fest) ձեւաչափով: Փառատոնի շրջանակում «Կոնգրես» հյուրանոցում անցկացվեցին թարգմանական եւ հեղինակային գրքերի շնորհանդեսներ, գրքերի խաղարկություններ, հանդիպում-քննարկումներ եւ այլ միջոցառումներ:

Newmag-ի Ձմեռային փառատոնի բացմանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, խոսելով հասարակության համար գրքի, գրականության կարեւորության մասին, հիշեց Ակսել Բակունցին, որը գրող լինելուց բացի նաեւ հողաշինարար էր եւ բազաթիվ զեկույցներ է թողել սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության մասին: Գրողը Սյունիքում եւ Գորիսում մասնակցել է սահմանային վեճեր ուսումնասիրող հանձնաժողովների աշխատանքներին, եղել այդ հանձնաժողովների անդամ:

«Զեկույցները, այլ արխիվային նյութեր ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ իրոք պատմությունը հարյուր տարին մեկ կրկնվում է»,- նշեց Պաշտպանը՝ հավելելով` հարյուր տարի անց կրկնվող սպառնալիքների պատճառներից մեկն էլ ժամանակին ոչ ճիշտ, ոչ համարժեք գնահատական տալն էր: «Պետք էր, որ խորքից ուսումնասիրեինք այդ խնդիրներն ու հասկանայինք՝ որտեղից են դրանք գալիս՝ դրանց դեմ առավել արդյունավետ պայքարելու համար»,- ընդգծեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ինքնակենսագրականի զավեշտն ու դրաման

Փառատոնը սկսվեց Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռագրության երկրորդ գրքի՝ «Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ»-ի եւ հեղինակի ինքնակենսագրական «Դրսեկը» («Понаехавшая») գրքի հայերեն թարգմանությունների շնորհանդեսով: Գրքերի շուրջ մտքեր փոխանակեցին թարգմանիչները, խմբագիրները եւ ընթերցողները:

Ընթերցասերների ուշադրությանը ներկայացվեցին նաեւ Ալեքսեյ Պոմիգալովի, Ալեքսանդր Անդրեեւի եւ Իլյա Կորոբովի «Մարդիկ եւ մեքենաները» եւ «Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի ղեկավար Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքերի հայերեն թարգմանությունները, պատմաբան Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ», Ավետիս Գրիգորյանի եւ Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ»» եւ այլ ուշագրավ գրքերը: Շնորհանդեսներին մասնակցում էին հեղինակները, թարգմանիչները, հասարակական-քաղաքական գործիչներ:

«Հայաստանն ու Բուշն անձամբ. հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գրքի հեղինակ Սուրեն Սարգսյանը պատմում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության ամենաակտիվ եւ բուռն զարգացող 1988–1992 թվականների մասին։ Աշխատությունում ամփոփված են պետքարտուղարության գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք առնչվում են այդ 4 տարիներին: Դրանք լույս են սփռում ՀՀ-ԱՄՆ կապերի հաստատման, առաջին շփումներին՝ բացահայտելով մինչեւ այժմ անհայտ մանրամասներ: Մանրամասն նկարագրված են հայ եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումներն ու հարաբերությունները:

«Մարդիկ եւ մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը Մաթեմատիկական մեքենաների երեւանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների եւ 20-րդ դարի երկրորդ կեսին նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին է:

«Զոդ» գործողությունը պատմության մեջ հայտնի է միայն մասնագիտական նեղ շրջանակներին: Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական պատմագիտությունն այս թեմային առանձին չի անդրադարձել: Պատմական հարցադրումների պատասխանները փնտրող հեղինակներն ուսումնասիրել են 1919 թվականի «Զոդ» գործողությունը, Սոթքի շրջանում հայ-թաթարական բախումները եւ զոդյան դավադրության մանրամասների նոր, փաստական տվյալներ։ Բացառիկ պատմագիտական ու հնագիտական աշխատության՝ «Օպերացիա «Զոդ»» գրքում նկարագրվում են՝ ինչպես հայերին հաջողվեց Խորհրդային Հայաստանի կազմում պահել Գեղարքունիքի մարզը, ինչու էին ադրբեջանցիները ցանկանում վերցնել Սեւանի տարածքը, եւ թեմային վերաբերող այլ պատմական անցքեր:

Ռոբ Մանուկյան

Տարածել