Newmag-ը հրատարակել է Միլթոն Ֆրիդմենի նոբելյան մրցանակի արժանացած «Կապիտալ և ազատություն» աշխատությունը
«Այն գաղափարները, որոնք այս գրքում զարգացրել է 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկը՝ Միլթոն Ֆրիդմենը, տպվել են դասագրքերում և դարձել պետական քաղաքականություն»,-Ֆրիդմենի «Կապիտալ և ազատություն» աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ ասա
«Այն գաղափարները, որոնք այս գրքում զարգացրել է 20-րդ դարի խոշորագույն գիտնականներից մեկը՝ Միլթոն Ֆրիդմենը, տպվել են դասագրքերում և դարձել պետական քաղաքականություն»,-Ֆրիդմենի «Կապիտալ և ազատություն» աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ ասաց գրքի գիտական խմբագիր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Գիրքը 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից մեկն է, որը տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել:
Յուրի Սուվարյանի խոսքով՝ Ֆրիդմանը համարվում է Ադամ Սմիթի գաղափարախոսության շարունակողներից, և լիբերալիզմի տեսության զարգացնողներից մեկը:
Ըստ հայ գիտնականի՝ Միլթոն Ֆրիդմենի կանխատեսումները իրականանում են, քանի որ նրա տեսությունը գիտական ամուր հիմքերի վրա է:
«Գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում ունենալ Ֆրիդմանի տեսության վերաբերյալ և ուսուցողական նշանակություն ունի բոլորի համար»,- շեշտեց ակադեմիկոսը::
Յուրի Սուվարյանը շնորհակալություն հայտնեց Newmag-ին որակյալ թարգմանությամբ գիրք հրատարակելու համար և խնդրեց, հորդորեց տնտեսագիտական գրքեր ավելի շատ հրատարակել, քանի որ ինչքան էլ սերունդը կարող է այն անգլերենով կամ ռուսերենով ընթերցել, բայց նման գրքերը նաև հայերենով պետք է հրապարակվեն և հարստացնեն հայկական գիտական գրադարանը:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը հայտնեց, որ բանկի ֆինանսական տնօրեն, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգայանի հետ զրույցներից հետո է հղացել «Կապիտալ և ազատություն» գիրքը թարգմանելու գաղափարը:
Նա հայտնեց, որ կարևորել են տնտեսագիտության ոլորտում մասնագիտացողների համար գրքի հայերեն հասանելիությունը և ֆինանսական շուկայում խոշորագույն իրենց բանկի փոքր կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության շրջանակներում որոշել են այն թարգմանել և հասցնել լայն հանրությանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, կարևորելով տնտեսագիտական խոշոր աշխատության թարգմանությունը, հիշեց Միլթոն Ֆրիդմանի խոսքը. «Երբ մենք ձգտում ենք հավասարության՝ կորցնում ենք նաև ազատությունը, իսկ երբ մենք ձգտում ենք ազատության, ստանում ենք և՛ ազատություն, և՛ հավասարություն»:
Newmag-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը հայտնեց, որ «Կապիտալ և Ազատություն»-ը միակ տնտեսագիտական գիրքն է, որն այս տարի թարգմանվել և հրատարակվել է Հայաստանում:
Նա շեշտեց, որ եթե Հայաստանի յուրաքանչյուր բանկ տարին մեկ տնտեսագիտական գիրք թարգմանի, այն մեր տնտեսագիտական միտքը կմաքրի, որը թույլ կտա ավելի լավ ընկալել միջազգային տնտեսական իրավիճակը:
Շնորհանդեսի ժամանակ հրապարակվեցին Ֆրիդմենի մի շարք թեզեր, մասնավորապես. «Ազատության ամենամեծ սպառնալիքը իշխանության կենտրոնացումն է»: Գիտնականը գտնում էր, որ իշխանության կենտրոնացումը քաղաքական գործիչների ձեռքում վտանգավոր է, նույնիսկ եթե այն կենտրոնանում է բարի մարդկանց ձեռքում, քանի որ միևնույն է թիմը իր մեջ չի կարող ներառել միևնույն տեսակի մարդկանց: