Newmag-ը հրատարակել է Ջորկաեֆի «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը
«Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» սպորտային բեսթսելլերը առաջին թարգմանությունն է օտար լեզվով:
Փոքրամարմին, բայց սահուն ու վտանգավոր՝ ինչպես օձը: Newmag-ը հրատարակել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրականը: «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» սպորտային բեսթսելլերը առաջին թարգմանությունն է օտար լեզվով: Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Անահին Մեսրոպյանը: Սա սպորտային գրականություն թարգմանելու նրա առաջին փորձն է:
Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ և ինչու է ստացել SNAKE մականունը:
Շնորհանդեսի ժամանակ վիդեոուղերձով հայ ընթերցողներին ողջունեց սպորտային լրագրող Առնո Ռամսեն: Նա պատմեց, թե ինչպես է ծանոթացել աշխարհահռչակ ֆուտբոլիստի հետ ու միասին գիրք գրել:
Հայաստանում ֆրանսիայի դեսպանի խոսքով, Ջորկաևի անձնական պատմությունը, ընտանիքի ծագումը հետաքրքիր կլինեն հայ ընթերցողների համար: Թարգմանությունները կարևոր են հայ ֆրանսիական հարաբերությունների համար, որովհետև երկու ժողովուրդները կարդում են մեկը մյուսի ստեղծագործությունները:
Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու երևանյան այցերին: Նա Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը, իրեն կոչում հայ-ֆրանսիական ֆուտբոլի դեսպան։
Հայերեն հրատարակության գլխավոր հովանավորն է TotoGaming-ը: Ընկերության համար կարևոր է, որ հայաստանում հայերեն հրատարկվում են սպորտային գրքեր:
Ջորկաեֆի գրքի Շնորհանդեսի ժամանակ տոտոգեյմինգը խաղարկեց 3 մրցանակ: Գլխավոր մրցանակը Յուրի Ջորկաեֆի 1998 թվականի ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկն էր, որը հաղթողին նվիրեց ֆրանսիայի դեսպանը:
Գրքի բոլոր գլուխներն ունեն նախաբաններ, որոնք գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ: Յուրիի հայրը՝ Ժան Ջորկաեֆը գրել է վերջաբանը: Հատուկ հայերեն հրատարակության համար նախաբան է գրել ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանը։ «Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» սպորտային բեսթսելլերը բոլոր գրախանություներում է:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը