Newmag-ը կներկայացնի չորս նոր գիրք` չորսն էլ բացարձակ բեսթսելլեր
Newmag-ը կներկայացնի չորս նոր գիրք` չորսն էլ բացարձակ բեսթսելլեր։ Բացի այդ, այդ օրն այգում ներկայացված կլինեն ֆրանսիական հայտնի բրենդներ, կհնչի ֆրանսիական երաժշտություն, կանցկացվեն ֆրանսերենի էքսպրես դասեր, փարիզյան կյանքի մասին սթենդափ, թատերականացված ըն
Newmag-ը կներկայացնի չորս նոր գիրք` չորսն էլ բացարձակ բեսթսելլեր։ Բացի այդ, այդ օրն այգում ներկայացված կլինեն ֆրանսիական հայտնի բրենդներ, կհնչի ֆրանսիական երաժշտություն, կանցկացվեն ֆրանսերենի էքսպրես դասեր, փարիզյան կյանքի մասին սթենդափ, թատերականացված ընթերցում, քննարկում-զրույց գրողների հետ, խաղարկություն, հյուրասիրություն, գալլահամերգ:
2։00 | ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԻ ՔՎԵԲԵՐՏԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ», ԺՈԵԼ ԴԻԿԵՐ
Newmag-ը ներկայացնում է ժամանակակից ամենաերիտասարդ ու հայտնի շվեյցարացի գրող Ժոել Դիկերի վեպը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին»: Անհետ կորած 15-ամյա Նոլայի մարմինը գտնում են 33 տարի հետո: Գլխավոր կասկածյալը Հարի Քվեբերտն է: Հայտնի ու հեղինակավոր գրողը միանգամից դառնում է գլխավոր մեղադրյալը: Առեղծվածային և սարսափելի պատմության գլխավոր հերոս է դառնում մեղադրյալ ուսանողը, երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանը։ Նա որոշում է օգնել իր ուսուցչին և բացահայտել 33 տարվա վաղեմության հանցագործությունը։
Դեդեկտիվի սիրահարների համար իսկական գլուխկոտրուկ է, դուք երբեք չեք գուշակի հանցագործին, մինչև չընթերցեք վերջին էջը։ Խճճված սյուժե, որ գիրք է՝ գրքի մեջ: Ընթերցողը կկարողանա շունչ քաշել միայն գործն ավարտելով՝ հուզված ու երախտապարտ գրական ադրենալինի խելահեղ չափաբաժնի համար։
Գիրքը լույս է տեսել 2012 թվականին ու թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով 60-ից ավելի երկրներում: Գրքի գլխավոր գործընկեր՝ «Զանգակ գրատուն»:
14:00 | ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ «ԵՐՋԱՆԻԿՆԵՐԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՆ ԵՎ ՍՐՃՈՒՄ», ԱՆՅԵՍ ՄԱՐՏԵՆ-ԼՅՈՒԳԱՆ
Այս պատմությունը անտարբեր չի թողնի սիրային դրաման նախընտրողներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետևանքով կորցնում է ամուսնուն և քառամյա դստերը: «Երջանիկներն ընթերցում են և սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպես հաղթահարել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանն այս վեպը գրելիս գործի է դրել իր մասնագիտական բոլոր հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ` ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները:
Լույս տեսնելուց հետո 10-ը տարվա ընթացքում այս վեպը թարգմանելու հեղինակային իրավունքները ձեռք է բերել 35 երկիր: Վաճառվել է ավելի քան 3,5 մլն օրինակ: «Երջանիկները ընթերցում են և սրճում» գիրքը հայտնվել է Figaro-ի ամենաընթերցված ֆրանսիացի վիպասանների լավագույն 10-յակում:
16:00 | ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ «ԿԱՊՈՒՅՏ ՄՈՐՈՒՔԸ», ԱՄԵԼԻ ՆՈՏՈՄԲ
Պատմություն սոցիոֆոբ ու կնամոլ իսպանացի ազնվականի մասին: Էքզիստենցիալ զրույցներ, հոգեբանական խաղեր ու մարդկային էության խորը զննություն: Վեպը հոգեբանական խաղերով լի առեղծված է, բարձրաշխարհիկ երկխոսություններով կառուցված անթերի պատմություն՝ ողողված շքեղ, թանկ ու ոսկեգույն շամպայով: Գործի ժանրը դժվար է որոշել. գուցե դետեկտիվ, գուցե թրիլլեր, գուցե սիրավեպ:
Վախ, հուզմունք հաստատ կզգաընթերցողը, բայց ավելի շատ՝ գերագույն հաճույք, որըպարգևում է նուրբ բառախաղերով կառուցված փայլուն դիալոգը: Հեղինակը շքեղ մթնոլորտում ստեղծում է կամերային միջավայր, որտեղ կրոնն ու մետաֆիզիկան ընտրության առաջ են կանգնեցնում ընթերցողին:
17:20 | ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՝ «ԻՄ ՀԱՅ ԸՆԿԵՐԸ», ԱՆԴՐԵՅ ՄԱԿԻՆ
Սիբիր, 1970-ականների սկիզբ: Պատմությունը պատմող 13-ամյա որբ տղան խուլիգանների հաշվեհարդարիցփրկում է Վարդան անունով մի տղայի, ինչի պատճառով ենթարկվում է իր հայրենակիցների հարձակմանը: Դեպքը տեղի է ունենում դպրոցի բակում: Այդպես ծնվում է ընկերությունը: Նրանք գնում են Վարդանի տուն, և որբ տղան հայտնվում է հայկական ընտանիքների աշխարհում: Այդ ընտանիքներն ապրում էին մի բանտի մոտ, որտեղ պահվում են նրանց ամուսինները, որդիներն ու հայրերը: Հենց այստեղ է որբ պատանին առնչվում խիզախության, սիրո ու արժանապատվության հետ․ երևույթներ, որոնք խորը հետք են թողնում նրա ամբողջ կյանքի վրա: «Հայ ընկերը» կախարդում է իր բազմաշերտ նոստալգիայով․ մեկուսացված հայկական համայնքի՝հայրենի երկրի մասին հուշերը միահյուսվում եներիտասարդ տղայի՝ մանկության ընկերոջ մասինհիշողություններին:
ՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐ
11:00 - 11:40 Բացմանարարողություն| Ֆրանկոֆոներկրներիդեսպաններ, գործընկերներ
12:00 - 12։40 Գրքիշնորհանդես | «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», Ժոել Դիկեր
12:40 - 13։00 Ֆրանսերենհեքիաթներփոքրիկներիհամար| Alliance Française d'Arménie
13:00 - 13։30 Համերգ |ԴավՀովհաննիսյան,սաքսոֆոն
14։00 - 14։40 Գրքի շնորհանդես | «Երջանիկներըընթերցումեն և սրճում», Անյես Մարտեն-Լյուգան
15։20 - 16։00 Ֆրանսերենսկսնակներիհամար | Alliance Française d'Arménie
16։00 - 16։40 Գրքի շնորհանդես |«ԿապույտՄորուքը», Ամելի Նոտոմբ
16:40 - 17:00 Թատերականացված ընթերցում «Կապույտ Մորուքը» գրքից | Կարդում են Դավիթ Հակոբյանը և Արևիկ Գևորգյանը
17:00 - 17:20 Համերգ | Gorgeouz Beats
17:20 - 18:00 Գրքի շնորհանդես | «Իմ հայ ընկերը», Անդրեյ Մակին
18:00 - 18:40 Տեսահոլովակի պրեմիերա | Շառլ Ազնավուր «Պատերազմի երեխաները», կատարում է ՇուշանՊետրոսյանը
19:00 - 19:40 Ֆրանսիական բովանդակությունը 21-րդ դարում | Պանելային քննարկում
19:45 - 20:00 Գրքի խաղարկություն
20:00 - 20:30 Փակման արարողություն և պարգևատրում
20:30 - 21:00 Գալահամերգ | Lyoka, Gorgeouz Beats
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը