Ռոնալդուի մասին հայերեն գիրքը գրախանութներ կբերի տղամարդկանց
«Ինձ դուր է գալիս Քրիշտիանու Ռոնալդու լինելը: Սիրում եմ կյանքը, ես երջանիկ եմ»՝ այսպես է սկսվում Պորտուգալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Ռոնալդուի մասին պատմող գիրքը, որի հայերեն հրատարակությունն իրականացրել է Newmag ընկերությունը: Լուկա Կայոլիի «Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը մարդաշատ էր: Պորտուգալացու տաղանդն ու ճանաչումը Երեւանում հավաքել էին ոչ միայն ֆուտբոլասերներին:
Նրանց հետաքրքրում են աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի կյանքի թաքնված ու դեռ անհայտ փաստերը: Իսկ գիրքը դրանից շատերն է ներկայացնում՝ Ռոնալդուի պատանեկությունից մինչեւ երեխաների ծնունդն ու սիրավեպերը, մարզիչների ու թիմակիցների հետ փոխհարաբերություններն ու Արքայական ակումբը լքելը: Գիրքն անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, թարգմանության խմբագիրն էլ Վասակ Դարբինյանն է: «Գիրքը մատուցվել է մատչելի, գրավիչ ու գրագետ: Շատ բծախնդիր ենք աշխատել»,- խոստովանել է Դարբինյանը:
«Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյան էլ նշել է՝ իրենց առաջնային նպատակն է եղել գրախանութներ բերել տղամարդկանց.«Հայաստանում հիմնականում կանայք են գրքեր գնում: Մեզ մոտ տղամարդիկ ոչ միայն շիկահերների կամ սեւահերների, «Mercedes» ու «BMW» սիրողների են բաժանվում են, այլ նաեւ Ռոնալդուին ու Մեսսիին նախընտրողների»,- ասել է նա: Հաջորդը հայերեն է թարգմանվելու հենց Լիոնել Մեսսիի մասին գիրքը:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է