Սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից «Սիրահարների այգում» կանցկացվի «Ֆրանկոֆեստ»՝ ֆրանսերեն գրքերի եւ ֆրանկոֆոն բովանդակության փառատոն
«Newmag-ն այս տարի կազմակերպել էր երկու փառատոն՝ Ձմեռային եւ Ամառային փառատոները, եւ մայիսին եղավ նաեւ Երեւանյան գրքի փառատոնը: Մենք նկատեցինք, որ աշնան ընթացքում բացակայում են փառատոները, ինչն անարդար էր այն իմաստով, որ բեսթսելերները, լավագույն գրքերը սո
Սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից «Սիրահարների այգում» կանցկացվի «Ֆրանկոֆեստ»՝ ֆրանսերեն գրքերի եւ ֆրանկոֆոն բովանդակության փառատոն, որը կտեւի 10 ժամ: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտնեց «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը: «Ֆրանկոֆեստն» աննախադեպ է այն իմաստով, որ անցկացվում է առաջին անգամ:
«Newmag-ն այս տարի կազմակերպել էր երկու փառատոն՝ Ձմեռային եւ Ամառային փառատոները, եւ մայիսին եղավ նաեւ Երեւանյան գրքի փառատոնը: Մենք նկատեցինք, որ աշնան ընթացքում բացակայում են փառատոները, ինչն անարդար էր այն իմաստով, որ բեսթսելերները, լավագույն գրքերը սովորաբար տպագրվում են հենց սեպտեմբերից դեկտեմբեր ընկած հատվածում:
Ավելին, ընթերցողները հակված են ավելի շատ գիրք գնել հենց այս ժամանակահատվածում: Ու որպեսզի այս գրքասեզոնը բաց չթողնենք, որոշեցինք իրականացնել «Ֆրանկոֆեստը»՝ Ֆրանսիական գրականության փառատոնը: Սկզբում մտածում էինք փառատոնն անվանել «Ֆրանսֆեստ», հետո հասկացանք, որ թարգմանված գրքերի հեղինակները միայն ֆրանսաբնակ գրողները չեն:
Ընդհանրապես մեր իրականությունում ընդունված է ֆրանսախոսներին անվանել ֆրանկոֆոններ: Հինգ տարի առաջ էլ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահողն էր, եւ ընդհանուր առմամբ՝ այդ ձեւակերպումն ընդունված է բոլորի կողմից»,-ասաց «Newmag»-ի տնօրենը:
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը