Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական գրքերը՝ հայերեն թարգմանությամբ. այսօր նա կդառնար 97 տարեկան
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Հայաստանի ազգային գրադարանը տասնյակ նոր համալրվող գրքերի շարքում այսօր առանձնացրել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական գրքերի շարքը:
Դեռևս 2019 թվականից «Newmag» հրատարակչությունը սկսել է մի նախաձեռնություն՝ մինչև 2024 թվականը, երբ կլրանա Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանը, նրա ծննդյան և մահվան օրերը կնշանավորի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչի 9 ինքնակենսագրական գրքերի հայերեն թարգմանության լույս ընծայմամբ: Իսկ 10-րդ գիրքը կլինի Ազնավուրի երգերի ծավալուն ժողովածուն:
Նախաձեռնության շրջանակներում «Newmag»-ը մինչ օրս թարգմանել և տպագրել է 4 ինքնակենսագրական գիրք, որոնք արդեն հասանելի են Ազգային գրադարանի ընթերցասրահներում:
Տպագրված գրքերից առաջինը «Կյանքից կառչած»-ն է: Գիրքը ֆրանսերենից թարգմանել են Արտակ Հերիքյանը և Ժակլին Մինասյանը: Նախաբանը՝ Ռոզի Արմենի:
Հաջորդը «Վերջին դուռը» գրքում մեծ շանսոնիեն խոսում է իր ժամանակների ամենաաղմկահարույց հարցերի մասին։ Ֆրանսերենից թարգմանել է Համլետ Գասպարյանը:
«Մեղմ շշուկով» գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Ֆրանսերենից թարգմանել է Սամվել Գասպարյանը:
Կարդա նաև
«Նոր գիրք»-22/26. Մոեմ, Պերո, Պալեան
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ