«Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը». Ջորկաեֆի ինքնակենսագրականն արդեն կա հայերեն
Ռոնալդուի, Մեսսիի ու Նեյմարի կենսագրություններից հետո հայ ֆուտբոլասեր ընթերցողների համար թարգմանվել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի «Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը» ինքնակենսագրականը:
Երեւանյան հորդառատ անձրեւը չի խանգարել ֆրանսիահայ հայտնի ֆուտբոլիստի երկրպագուներին ու լրագրողներին ներկա լինել գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին:
Այն սկսել է մի քանի օր առաջ 86 տարեկան հասակում մահացած Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակը հարգելով: Ապա Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն է խոսել 2 հայտնի հայերի` Շառլ Ազնավուրի ու Ջորկաեֆի մասին՝ նրանց մեծ ներդրման ու կատարած աշխատանքի:
«Միշտ ամաչել եմ ինձ ցուցադրել: Ինձ ճանաչելու համար բավական է հետեւել ֆուտբոլի դաշտում պահվածքիս: Խաղում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր էությունը: Սակայն զգում եմ, որ եկել է փորձս փոխանակելու ժամանակը, վկայելու, որ համառության ու աշխատասիրության շնորհիվ հնարավոր է երկնքից աստղեր իջեցնել»,-խոստովանում է Ջորկաեֆը:
Գրքում նա սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ ներկայացնում է իր հետաքրքիր սպորտային ուղին, պատմում արմատների մասին, հիշատակում իր մեծ հայկական ընտանիքի պատմությունը, թե ինչպես է գեղեցիկ ժպիտը ժառանգել հայուհի մորից`Մարիից, ու թե իրականում որքան հմայիչ է Ջուլիա Ռոբերթսը:
Ջորկաեֆը հուզված գրել է նաեւ Հայաստան իր առաջին այցելության, Ռոման Բերեզովսկուն Երեւանուն 11-մետրանոցից խփած գոլի ու իր կարիերայից շատ այլ անմոռանալի դրվագների մասին:
Գրքի ամեն գլխից հետո Ջորկաեֆի մասին իրենց հիշողություններով են կիսվել նրա հայտնի թիմակիցները`Մարսել Դեսային, Լորան Բլանը, Դիդյե Դեշամը, Թիերի Անրին ու մյուսները:
Ջորկաեֆի ինքնակենսագրականը ֆրանսերենից թարգմանել է Անահիտ Մեսրոպյանը, նախաբանը գրել է սպորտային լրագրող Ահարոն Բոյաջյանը:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է