«Ստացել եմ սպառնալից նամակ՝ անձամբ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանի կողմից». Մագդա Թախտաճյան
Օրերս Newmag հրատարակչությունը հայ ընթերցողին ներկայացրեց արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպը: Այս առիթով գրքի հեղինակը Հայաստանում է, և 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք նրա հետ: Քանի որ Մագդա Թախտաճյանը հայերեն չի խոսում, իսպ
Օրերս Newmag հրատարակչությունը հայ ընթերցողին ներկայացրեց արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպը: Այս առիթով գրքի հեղինակը Հայաստանում է, և 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք նրա հետ: Քանի որ Մագդա Թախտաճյանը հայերեն չի խոսում, իսպաներենից հայերեն թարգմանության հարցում օգնել է թարգմանչուհի Սվետլանա Մարտիրոսյանը:
Մագդա Թախտաճյանի խոսքով՝ վեպի նպատակներից մեկն է՝ ավելի հանրայնացնել և տեսանելի դարձնել քուրդ կանանց պայքարը Էրդողանի և Բաշար Ասադի կողմից ստեղծված բռնապետական ռեժիմի դեմ, և հատկապես՝ պայքարելու Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ, որը շատ կանանց գերի է վերցնում սեռական շահագործման նպատակով.
«Տարածաշրջանում մինչև հիմա ավելի քան 3000 կին կա գերության մեջ: Վեպի նպատակներից մեկն է՝ պայքարել հայրիշխանական մշակույթի դեմ, քանի որ այդ տարածաշրջանում այն շատ տարածված է: Այդ շրջանում կանայք չեն կարող որոշումներ կայացնել իրենց կյանքի վերաբերյալ և կախված են իրենց ամուսնու կամ իրենց հոր որոշումներից»:
Նրա դիտարկմամբ՝ միջազգային հանրության կողմից երկակի ստանդարտներ կան և՛ Ռոջավայի, և՛ Արցախի նկատմամբ, և՛ եղել են բոլոր պայքարների և դիմադրությունների ժամանակ. «Կեղծավորությունը պատերազմի, պայքարների և դիմադրությունների պատմության մեջ միշտ տեղ է ունեցել: Նմանատիպ որոշ բարդ հարցեր շատ հանրայնացված են և տեսանելի են աշխարհին, և կան այլ հարցեր, որոնք ընդհանրապես հասանելիություն չունեն: Մասնավորապես, Արցախի պարագայում այն հանգամանքը, որ 120 հազար մարդ 3 ամիս շարունակ շրջափակման մեջ է, կարելի է ասել՝ հանցանք է և ամոթ է ամբողջ աշխարհի համար: Թուրք-ադրբեջանական դաշինքը շատ հմուտ է գործում, նաև համագործակցում է Եվրոպայի հետ, քանի որ Եվրոպան չի ուզում, որ քուրդ և սիրիացի փախստականները մուտք գործեն իրենց երկրներ: Թուրքիայի ստրատեգիական դիրքն է, որ խոչընդոտում է միջազգային հանրությանը արտահայտվել թեկուզ Թուրքիայի դեմ: Թերևս, քաղաքական առումով այս արտահայտությունը կարող է կոշտ հնչել, բայց Բայդենի օրոք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվում է, և դրանից որոշ ժամանակ անց ուղարկվում է պատվիրակություն՝ Անկարայի հետ բանակցելու: Շատ կարևոր է, թե այս ամենին զուգահեռ՝ ում հետ են համագործակցում և ինչպես են իրենց դրսևորում գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Չինաստանը, Ռուսաստանը»:
Նա չի պատկերացնում խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, քանի որ հայատյացությունն այդ երկրներում պետական մակարդակով է տարածված. «Միակ հնարավորությունը, որ ինչ-որ փոփոխություն լինի, այն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի այդ քաղաքականությունը փոխվի, բայց Ադրբեջանում մանկապարտեզից երեխաներին սովորեցնում են հայերի դեմ երգեր, բանաստեղծություններ, տրամադրում են հայերի դեմ և մանկուց հայատյացությունը սերմանում նրանց մեջ: Սակայն, այս ամենը չի խանգարում, որ Արցախը շարունակի իր պայքարը՝ իր իրավունքների համար՝ օգտվելով նրանց օգնությունից, ովքեր ցանկանում են օգնել՝ լինի դա Հայաստանը, Սփյուռքը կամ միջազգային հանրությունը: Իրավիճակը կրիտիկական է, քանի որ գիտենք՝ ինչ պայմաններում են գտնվում շրջափակման մեջ գտնվող արցախցիները. Աշխարհի լռությունը ամոթալի և հանցավոր է, քանի որ մենք 21-րդ դարում ենք, և կան բոլոր հնարավոր միջոցներն այս խնդրի մասին բարձրաձայնելու և ավելի տեսանելի դարձնելու»:
Մագդա Թախտաճյանի վեպերը չեն ողջունվում ադրբեջանցիների կողմից, նրանցից բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ավելին, Իսպանիայում ադրբեջանի դեսպանը փորձել է խանգարել և ամեն ինչ արել է, որ նրա «Արցախ» վեպի շնորհանդեսը Մադրիդում չկայանա:
«Սպառնալիքներն ինձ ընդհանրապես չեն անհանգստացրել, հակառակը՝ ինձ համար մեծ հպարտություն է, որ ես այնպիսի ստեղծագործություններ եմ գրում, որոնցում տեղ գտած ամբողջ պատմությունը ճշմարիտ է: Ես ստացել եմ սպառնալից նամակ անձամբ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանի կողմից»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը