[Թքած ունենալու նուրբ արվեստը] Հեղինակի հարցազրույցը՝ գրքի գլխավոր ուղերձի մասին
ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ – Մարկ, ուզում եմ սկզբից խոսենք ձեր բլոգում հրապարակած հոդվածի մասին, որը պատճառ դարձավ, որ գիրք գրեք: Ի՞նչը ոգեշնչեց ձեզ գրել այդ հոդվածը, որն էլ հետո վերածվեց գրքի:
Մ. ՄԵՆՍՈՆ – Վերնագիրը տարիներ շարունակ մտքիս էր: Ես միշտ բրեյնսթորմինգ եմ անում, երբ որոշում եմ ինչ–որ հոդված գրել: Այդպես հեշտ է: Նայում եմ նշումներիս ու պարզ է դառնում թե որտեղից է պետք սկսել գրել: Մի օր հանգստյան օրերին պարապ նստած էի, որոշեցի այնպիսի մի հոդված գրել, որը միանգամից կգրավի մարդկանց ուշադրությունը ու կարևորը օգտակար կլինի: Նստեցի ու գրեցի: Այդ հոդվածը գրելուց հետո, հասկացա, որ պետք է գիրք գրեմ:
ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ– Ձեր գիրքը կարդալիս, շատ եմ ծիծաղել: Սուր հումոր ունեք Մարկ: Դուք խոսում եք պարզ բաների մասին, տալիս եք խորհուրդներ ու այդ ամենն անում եք հումորով: Մի անգամ ձեր գրքի մասին դիտարկում եք արել. «Թքած ունենալ չի նշանակում անտարբեր լինել, այն ուրիշ լինելու ունակությունն է»: Կբացե՞ք փակագծերը:
Մ. ՄԵՆՍՈՆ – Երբ մարդիկ լսում են թքած ունենալ, միանգամից պատկերացնում են մի տղայի ով թաղման ժամանակ արևային ակնոցով գարեջուր է խմում և թքած ունի թե կողքիններն իր մասին ինչ են մտածում: Անտարբերությունը չի լուծում մեր պրոբլեմները. սա է ճշմարտությունը: Անտարբերությունը պրոբլեմի մեկ այլ տեսակ է: Թքած ունենալու «առողջ» արվեստն այն է, երբ մարդիկ գիտակցում են կյանքի դժվարությունները ու փորձում են թեթև նայել դրանց:
ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ– «Արտասովոր (դժոխային) շղթա» պարբերությունում մի հետաքրքիր միտք կար, որ միանգամից գրավեց ուշադրությունս, մեջբերում եմ. «Վատ զգալու վրա թքած ունենալով` դու կտրում ես արտասովոր շղթան: Դու քեզ ասում ես. «Վատ եմ, բայց…թքած»: Հետո լսվում է հուրի փերիի շշնջոցը. «Տանձիդ չդնես»: Ու վատ զգալու համար այլևս չես ատում ինքդ քեզ»: Այս պարբերությունում ինչ–որ բան կար, որն ինձ մտածելու առիթ տվեց: Մեծանալու, զարգանալու, հասունանալու ճանապարհին մարդիկ միշտ ձգտում են հասնել երջանկության: Լինում է նաև հակառակը, երբ մարդիկ մեղադրւոմ են իրենց`երազանքներին չհասնելու համար:
Մ. ՄԵՆՍՈՆ –Հասկացա ինչ նկատի ունեք: Գրքիս կարևոր ուղերձներից մեկը հենց դա էր: Վատ զգալը նորմալ է: Կապ չունի հաջողակ ես, մեծահարուստ կամ ինչքան լավ կյանքով ես ապրում: Ցանկացած մարդ կարող է իրեն վատ զգալ: «Առողջ» կյանքով ապրելու գաղտնիքներից մեկն էլ հենց այդ փաստն ընդունելն է: Դու վատ ես զգում` վատ զգալու համար ու ստեղծվում է այս դժոխային շղթան: Ամեն ինչ գալիս է մեր մեջ ձևավորված այն համոզմունքից, որ բացասական հույզերն ընդունելի չեն: Ո՞վ ասաց: Եթե կատաղած ես, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ վատ է: Կարող ես չէ՞ բարկանալ ինչ–որ լավ բանի վրա:
ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ–Մարկ, պարզապես չեմ կարող չասել. հիասթափեցնող պանդան ուղղակի ֆանտաստիկ է: Չեմ կարող այս պարբերությունը չկարդալ. «Հիասթափեցնող պանդան կլինի այն հերոսը, որի հետ ոչ ոք չի ուզում հանդիպել, բայց որը միևնույն ժամանակ անհրաժեշտ է բոլորին»: Ո՞վ է հիասթափեցնող պանդան: Խոստովանեք, որ դա դուք եք:
Մ. ՄԵՆՍՈՆ –Լավ, համոզեցիք: Հիասթափեցնող պանդան գրքիս առանձին գլուխներից է: Ես ուզում էի ստեղծել այնպիսի սուպերհերոս, որը մարդկանց կասի դառը ճշմարտությունը: Ու դա կլինի սուպերհերոս, որի հետ ոչ ոք չի ցանկանա շփվել, որովհետև պանդան կասի այն, ինչ մարդիկ խուսափում են լսել: Անկեղծ ասած, ամենատհաճը կյանքի ամենամեծ ճշմարտությունը լսելն է: Իմ սուպերհերոսը կընկներ տնետուն, կթակեր դռները և կասեր նման մի բան. «Շատ փողը ձեր երեխաներին չի ստիպի սիրել ձեզ»: Պատկերացնո՞ւմ եք. սա կլինի հարված ուղիղ սրտին, բայց սա այն է, ինչ նրանք պետք է լսեն ու իմանան: Ես որոշել էի խոսել հենց ամենացավոտ երևույթների մասին, դրա համար գրքում կա հիասթափեցնող պանդա, հումոր, անեկդոտներ և այլն: Սա հենց այն մեթոդնէ, որի միջոցով կարելի է մարդկանց ստիպել լսել:
ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ – Գլխավոր նպատակը պրոբլեմներից ազատվելը չէ, որովհետև դա անհնար է: Ուղղեք եթե սխալ եմ. երջանկությունը գալիս է հենց պրոբլեմներ լուծելուց: Եվ այս ամենը մարդկանց ցույց տալու համար դուք դիմում եք դիվերսիֆիկացիայի:
Մ. ՄԵՆՍՈՆ –Ճիշտ եք: Պրոբլեմները դրանք աղյուսներ են, որոնցով կառուցում են երջանկությունը: Շատերը կարծում են, որ երջանկությունը պրոբլեմներ չունենալն է: Մենք չենք կարող ապրել առանց պրոբլեմների, դրանք մեր կյանքի մի մասն են: Երջանկությունը տառապանքից ձերբազատվելը չէ, այլ գտնել այնպիսի բաներ, որոնց համար արժի տառապել:
ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ–Մարկ, ինչի՞ վրա կարելի է թքած ունենալ: Սա N1 հարցն է, որը վստահ եմ բոլորն են ուզում հարցնել: Ինչի՞ վրա պետք է թքած ունենալ:
Մ. ՄԵՆՍՈՆ –Քննադատության: Խոսքը և դրականի, և բացասականի մասին է: Պետք է երկուսն էլ լսել, բայց երբեք թույլ չտալ, որ դրանք ինչ–որ կերպ անդրադառնան ձեր անհատականության վրա: Երբ 20 կամ 23 տարեկան էի ու ինչ–ինչ հաջողությունների էի հասնում, դրանք միանգամից դադարում էին կարևոր լինել ինձ համար ու ես մտածում էի` սա էր: Ինձնից 1 տարի պահանջվեց հասկանալու, թե որն է կյանքի իմաստն ինձ համար:
ՄԱՐԻ ՖՈՐԼԵՈ– Նրանք ովքեր չեն կարդացել ձեր գիրքը, ունե՞ք խորհուրդ, կամ լավ կլինի ասել ցուցակ, թե ինչի վրա է պետք թքած ունենալ և ինչի վրա` ոչ:
Մ. ՄԵՆՍՈՆ –Ինչ–որ բան անելուց առաջ պետք է ինքդ քեզ հարցնես` ինչո՞ւ: Պետք է խորապես հասկանալ` ինչն է դրա շարժառիթը: Պետք է հստակ պատկերացում կազմել այն արժեքների մասին, որոնք կարևոր են քեզ համար: Պարզապես պետք է կարողանալ հարցնել` ինչո՞ւ:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը