Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն
21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն։ Հրեա հայտնի տեսաբանի, համաշխարհային առաջնորդների սիրելի հեղինակիև Դավոսի համաժողովի գլխավոր խոսնակի գիրքը հայ ընթերցողին ներկայացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետգործընկերությամբ՝ Newmag հրատարակչության կողմից։ «Sapiens»-ը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով, վաճառվել 12 միլիոն օրինակ և 5 տարի անընդմեջ գլխավորել New York Times-ի բեսթսելլերի ցուցակը:
«Պատմահասարակագիտական և քաղագիտական բնույթի գրականության կարիք այսօր շատ կա: Հատկապես ժամանակից քաղաքագիտական միտքը կարևոր է հասկանալու համար ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, տեղի ունեցող քաղաքական, հասարակական երևույթները, շարժումները, իրադարձությունները, և դրանց սթափ գնահատական տալու համար», - ասել է Newmag ընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:
«Sapiens» գրքում Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է պատմական գրքերի մասին կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 հազար տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը:
«Որպես գործարար, որը երազում է տեսնել Հայաստանը ինովացիայի գլոբալ քարտեզի վրա, անձնապես ինձ ու մեր թիմի համար այս գործընկերությունն ու եռագրության թարգմանությունը մի քանի նպատակ ունի։ Նախ, դառնալ համաշխարհային օրակարգի և գլոբալ երկխոսության մաս, ներգրավվել ապագային վերաբերող քննարկումներին։ Երկրորդ՝ համաշխարհային կարևորության ամենաթարմ և ամենաորակյալ գրականությունը ներկայացնել հայերեն։ Եվ երրորդ`ճանաչելով աշխարհը, ընթերցելով ամենաթարմ գիտահանրամատչելի գրականությունը, վերաիմաստավորել նաև մեր երկրի ապագան», - գրքի բացման խոսքում ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։
Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը, որը հիմնված է գիտական հարուստ պաշարի վրա, ներկայացնում է մարդկության անցյալը և այդ անցյալում տեղի ունեցած կարևորագույն շրջադարձերը, որոնք մինչ այսօր մեծ ազդեցություն են ունենում բազմաթիվ ժողովուրդների, հասարակությունների և պետությունների վրա: Հարարիի եռագրության առաջին թարգմանության շնորհիվ «Գալաքսի» ընկերությունների խումբն ու Newmag հրատարակչությունը խոստանում են քննարկումների, մտքի գրոհների ու մտավոր կապիտալի ստեղծման հետաքրքիր նախագիծ։
«COVID-19» համաճարակով պայմանավորված՝գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա առցանց և Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հուլիսի 6-ին, առավոտյան 10։15-ին, «Բարի լույս» ծրագրի շրջանակում։ Գիրքը հուլիսի 6-ից հասանելի կլինի բոլոր գրախանութներում։
Գրքի հրատարակմանը անդրադարձել են նաև այլ լրատվականներ․
Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:
Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ:
Կարդա նաև
Գրքի հիմքում իրական կնոջ պատմություն է, որն իր մաշկի վրա զգացել է բռնությունը․ հեռուստալրագրող Մարիաննա Հակոբյանը մանրամասներ է բացահայտում իր նոր գրքի մասին
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը