BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ավթանդիլ. Վրացական նորաձևության դեսպանը

Ավթանդիլ. Վրացական նորաձևության դեսպանը

- Վրացական նորաձևության բումը հասավ Երևան։ Հաճելի է տեսնել Ձեր հագուստը նաև Երևանում։
- Շնորհակալ եմ։ Իմ հագուստը վաճառվում է Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում… «Avtandil»-ի տարբեր հոսքագծեր կարելի է գտնել ամենահայտնի մուլտիբրենդային խանութներում։ Շատ հաճելի է Giambattista Valli-ի կամ Haider Ackermann-ի հագուստների կողքին տեսնել իմ ստեղծած հագուստը։
- Մի քանի օր առաջ Երևանում շփվում էի Ձեր մտերիմ Լալիի հետ: Նա պատմեց, թե ինչպես եք Դուք աշխատում հաճախորդների հետ։ Պարզվում է, որ Դուք անձամբ շփվում եք Ձեր խանութ զգեստ գնելու եկած հաճախորդների հետ, խորհուրդներ եք տալիս նրանց։ Օրինակ` «Եթե այս զգեստը ուզում եք հագնել բարձրակրունկ կոշիկների հետ, ապա ավելի լավ է՝ մի´ գնեք. այն «բոթասների» հետ կրելու համար է»։
- Ես շատ եմ սիրում, որ իրերը «ճիշտ» են կրում, կրում են այնպես, ինչպես մտածել է դիզայները։ Իհարկե, գնորդը կարող է հագուստը համադրել, ինչպես ցանկանում է, բայց եթե հաշվի առնի իմ կարծիքը, ես երջանիկ կլինեմ։ Երեկ ես հիացմունքով հետևում էի, թե որքան լավ էին հագնված երևանցները։
- Եկեք զրուցենք վրացական նորաձևության ֆենոմենի մասին։ Ի՞նչը ապահովեց այն բումը, որը մենք կարող ենք տեսնել այսօր։
- Վրացական նորաձևության զարգացմանը շատ են նպաստել նորաձևության շաբաթների կազմակերպիչները։ Սկզբում դա «Georgian Fashion Week»-ն էր, իսկ հիմա՝ «Tbilisi Fashion Week»-ը և «Mercedes Benz Fashion Week Tbilisi»-ն, որը շատ գրագետ է կազմակերպված։ Կարևոր է, որ կազմակերպիչները շատ լավ են աշխատում միջազգային բայերների և մամուլի հետ։ Ես նույնպես շատ բան եմ արել վերջին քսան տարիների ընթացքում՝ վրացական նորաձևությունը Վրաստանի սահմաններից դուրս բերելու համար. մասնակցել եմ տարբեր երկրներում նորաձևության շաբաթների և ցուցահանդեսների։
Ովքե՞ր են նորաձևության ամենահայտնի ժամանակակից հայերը 

  • Էդդի Անեմյան. Նորաձևության հայազգի հույսը




  • - Վրացական նորաձևությունը ունի Դավիթ Կոմա: Նա շատ մեծ հաջողության հասավ սեփական բրենդով, իսկ այն նաև գլխավորում է Thierry Mugler-ը։ Հնարավո՞ր է արդյոք մեր երկրներից անցնել նորաձևության վերին լիգա։
    - Իհարկե, հնարավոր է, եթե գիտես, թե որ ուղղությամբ ես շարժվում, և եթե անհրաժեշտ ջանքեր ես գործադրում դրա համար։ Ինձ շատ է դուր գալիս, թե Դավիթ Կոման ինչ է անում սեփական բրենդի համար։ Նա և՛ բարդ, և՛ այդ բարդության մեջ հոյակապ ձևարար է։ Չկար ուրիշ տարբերակ, նրան չէին կարող չնկատել, նա տարբերվում էր բոլորից («David Koma» հաճույքով կրում են, օրինակ՝ Beyonce-ն և Lady Gaga-ն)։ Մենք ունենք նաև Tata-Naka, որոնք սկսել են աշխատել Լոնդոնում և մեծ հաջողությունների են հասել։
    - Ինչպե՞ս է կազմակերպված վրացական նորաձևությունը։ Մեր դիզայներների մեծ մասը գումար է աշխատում` պատվերներ կատարելով, ոչ թե պատրաստի հավաքածուներ վաճառելով։
    - Մենք այդ ժամանակն անցել ենք, մենք նույնպես այդպես ենք սկսել։ Անցում կատարելը հեշտ չէ. սեփական ապրանքանիշը կայացնելու համար պետք է բավականաչափ գումար վաստակել։ Պետք է կարողանալ հաճախորդներին համոզել, որ գնեն այն, ինչ դու ես առաջարկում, այլ ոչ թե այն, ինչ իրենք են ուզում։ Ես այդ փուլն անցա 7-8 տարում։ Ես ցուցադրությունից հետո վաճառում էի հավաքածուն, աշխատում էի ընթացիկ սեզոնի վրա. դա նույնպես անթույլատրելի է։ Արդեն մի քանի տարի չենք վաճառում այն, ինչ պատրաստում ենք ցուցադրության համար։ Դա մնում է զգեստապահոցում կամ օգտագործվում է նկարահանումների համար։ Վաճառքի համար կարվում են նույն մոդելների կրկնօրինակները. ամբողջ աշխարհում է այսպես։
    - Ինձ զարմացրեցին Ձեր սեփական պրինտները՝ մասնավորապես, դենիմի վրա: Մանրամասնե՛ք, խնդրում եմ։
    - Ես հասկացա, որ ինձ անհրաժեշտ է իմ սեփական գործվածքը։ Մոտ 1,5 տարի փնտրում եմ՝ ով կարող է իմ սեփական գործվածքը թողարկել։ Սեփական գործվածքը նախ և առաջ թույլ է տալիս տարբերվել mass market-ից։ Առաջին մի քանի սեզոնի պրինտները ինձ համար ստեղծում էր հայտնի գեղանկարիչ Օլեգ Տիմչենկոն։ Իսկ վերջին սեզոնների ընթացքում, հիշելով, որ մասնագիտությամբ գեղանկարիչ եմ, մեծ հաճույքով ինքս եմ ստեղծում գործվածքների պրինտներ։ Ի դեպ, ինձ շատ է օգնում իմ փոքր դուստրը։ Սեփական գործվածքն արտադրելով՝ մենք լուծում ենք երկու խնդիր։ Նախ՝ արդեն անհնարին է գողանալ և կրկնօրինակել մոդելները, և երկրորդ՝ մեր հագուստը կտրուկ տարբերվում է այն ամենից, ինչ կա շուկայում։

    Տարածել