Ինչո՞վ է կարեւոր Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը եւ որո՞նք են ֆավորիտ թիմերը
Ի՞նչ սկզբունքով են ընտրված 8 հավաքականները
10-րդ անգամ է անցկացվում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: 8 ընտրանիներն ընտրվում են հետեւյալ սկզբունքով. Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Ռուսաստանը, Ասիայի գավաթակիր Ավստրալիան, Հարավային Ամերիկայի գավաթակիր Չիլին, ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն Մեքսիկան, Օվկիանիայի չեմպիոն Նոր Զելանդիան, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան եւ Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող Կամերունը:
Մարզաշխարհից կարդացեք նաև
- Փաստեր թենիսի մասին, որոնց մասին ամաչում եք հարցնել
- Եղեք առողջ ու գեղեցիկ. անհատական կազդուրում Prolife-ում
- Ռուսաստանում մելդրոնիումին փոխարինող են գտել, ավելի լավը
- 5 խորհուրդ, թե ինչպես դառնալ մարզական լրագրող
- Թոնի Փարսոնս․ Ինչպե՞ս ապրել 100 տարի. պատասխանն անլուրջ չէ
Ինչո՞վ է հետաքրքիր այս մրցաշարը
Զուտ մարզական առումով, հետաքրքիր է այն փաստը, որ մրցում են ֆուտբոլի մայրցամաքային առաջնությունների վեց հաղթողները եւ Մունդիալ-2014-ի չեմպիոն Գերմանիան: ՖԻՖԱ-ի այս մրցաշարի գլխավոր նպատակն է միավորել երկրագնդի բոլոր ծայրերում գտնվող հավաքականներին եւ պարզել հաղթողին: Սա միայն, մարզական առումով:

Ինդիվիդուալ ինտրիգներ
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մասնակցող հավաքականները պատրաստվում են աշխարհի առաջիկա առաջնությանը: Մարզիչները հիմնականում լուծում են կադրային խնդիրներ, փորձում հասկանալ հավաքականի իսկական ներուժը Մունդիալ-2018-ից առաջ: ConfCup-ը լավ հարթակ է երիտասարդ ֆուտբոլիստներին փորձարկելու համար: Այդ օրինակին է հետեւել Գերմանիայի հավաքականը, որն ամբողջությամբ երիտասարդ կազմ է հայտավորել այս մրցաշարին:

Ռուսաստանի փորձությունը
ConfCup-ը հատկապես մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար: Հավաքականներն ընտելանում են Մունդիալ-2018-ն ընդունող երկրին, ծանոթանում մարզադաշտերին, ֆուտբոլային մթնոլորտինԽաղերի ընթացքում փորձարկվում է գրեթե ամեն ինչ: Յուրանքանչյուր մանրուք եւ անհրաժեշտություն. ճանապարհներ, նորակառույց օդանավակայաններ, մարզական եւ բժշկական կենտրոններ, երթեւեկություն եւ այլն: Մունդիալ 2018-ն ընդունող նթակառուցվածքային համակարգը: Այս տարի ՖԻՖԱ-ն նորամուծություն արեց. VAR (Video Assistant Referee) տեխնոլոգիան օգնում է հանդիպման մրցավարին կասկածելի որոշումները հստակեցնելու մեջ: Բայց միշտ չէ, որ այս համակարգն օգնում է:

Բացառիկ հարցազրույցներ
- [еxclusive] Հավաքականի ex-մարզիչ Բեռնար Շալանդը՝ նախկինում իր օգնական Արթուր Պետրոսյանի թիմի մասին
- [exclusive] Պարտուգալացի մարզիչ Նասիմենտո. Մարկոս Պիցելին մեր թիմին շատ թանկ կնստեր
- [exclusive] Միրկո Վանյոլին ՉԼ-ի ընթացքի, պաշտոնանկությունների և կանանց մասին
- [exclusive] Իտալացի մարզիչ Ջանլուկա Ֆեստայի հարցազրույցը Չեմպիոնների Լիգայի (ի՞նչ կլինի) և Հենրիխի (ինչպիսի՞նն է) մասին
- [exclusive] Արթուր Աբրահամ. Ամեն ինչ կանեմ Ռոբին Կրասնիկին հաղթելու համար
Որո՞նք են ֆավորիտ թիմերը
Գրեթե միշտ այս մրցաշարում ֆավորիտներ են համարվում Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնները: Այս տարի բացառություն չէ: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը մրցաշարին ներկայացել է ամբողջովին երիտասարդ կազմով: Փորձառու ֆուտբոլիստները նույնիսկ հայտավորված չեն: Այս փաստն ավելի է ընդգծում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի բացահայտ ֆավորիտ լինելը: Մյուս հավաքականներն անում են առավելագույնը եւ փորձում ֆուտբոլային աշխարհին ցույց տալ իրենց ատամները:

Ի՞նչ արժե չեմպիոնությունը
ConfCup-ի մրցանակային ֆոնդը 20 մլն դոլար է: Չեմպիոնը կստանա 4 միլիոն 100 հազար դոլար: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականները 3 մլն 600 հազար եւ 3 մլն համապատասխանաբար: Չորրորդ տեղի համար կտրվի 2.5մլն դոլար, իսկ երկու խմբերի աութսայդերները կստանան 1 մլն 700 հազարարական դոլար:

Եվ ահա խաղերի դեսպանուհին` Վիկտորիա Լոպիրյովան... ափսոս, առանց Հենրիխ Մխիթարյանի
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)