Ինձ հետևում են. ինչպե՞ս պաշտպանվել կիբերհետապնդումից
Կարող են օգտագործվել սուտ մեղադրանքներ, բամբասանք ու զրպարտություն, հաճախ առևանգում են մարդկանց, ահաբեկում, վախեցնում, հավաքում ինֆորմացիա նրանց մասին, որն էլ օգատգործվում է գումար շորթելու կամ պարզապես վախեցնելու համար:
Տեխնոլոգիական վերջին առաջընթացներից GPS նավիգատորները, մոբայլ հեռախոսները, համակարգիչներն ու սոցիալական ցանցերը թեթևացնում են ոչ միայն մեր կյանքը, այլ նաև` ստալքերներինը: Պարզվում է, դեպքերի շատ փոքր մասն է հայտնվում ոստիկանության ուշադրության կենտրոնում, իսկ եթե զոհն, այնուամենայնիվ, դիմում է ոստիկանություն, ոչ միշտ է, որ այդ դեպքը համարվում է ստալքինգ:
Իրականում, ստալքինգ է համարվում ամեն մի կպչուն հետապնդում, որի հետևում շորթումը կամ վախեցնելն է:
Սովորեք հասկանալ, թե որն է ստալքինգը
Ստալքինգն արտահայտվում է տարբեր կերպ, բայց միշտ թողնում է անպաշտպանվածության զգացողություն: Դա կարող է լինել վիրավորանքներով, սպառնալիքներով, հաղորդագրությամբ կամ արտահայտվել կպչուն ուշադրությամբ, բազմաթիվ մեկնաբանություններով սոցցանցային գրառման տեսքով, այդ թվում և պրովոկացիոն արտահայտություններով: Ստալքինգ է նաև անձնական տվյալների, նկարների գողությունը, որոնք օգտագործվում են ֆեյք էջերում: Եթե ձեր կոտրված էջից ուղարկում են հաղորդագրություն կամ կապ են հաստատում ձեր գործընկերների, ընկերների հետ, դա նույնպես ստալքինգ է:
Հավաքեք ապացույցներ ու կազմեք պլան
Շատ քիչ երկներում է այս երևույթը պաշտպանվում օրենքով ու հոդվածներով: Բայց կարելի է հավաքել սպառնալիքների սքրինշոթերն ու հաղորդագրությունները, ինչպես նաև այդ մասին տեղեկացնել սոցցանցի ադմինիստրացիային: Այդ ապացույցները կարող են օգտագործվել նաև ոստիկանությունում ու դատարանում: Պետք է ունենալ նաև գործողությունների պլան, եթե այդ սպառնալիքները դառնան իրական. կարող եք ժամանակավորապես հեռանալ ինչ-որ մի տեղ, կարող եք դիմել ընկերներին ու ծանոթներին: Գուցե, պետք լինի նաև փոխել հեռախոսահամարը, բլոկ անել սոցցանցի հաշիվը:
Հետևեք հավելվածներին
Կան հատուկ հավելվածներ, որոնք, սակայն, ոչ բոլոր երկրներում են աշխատում: SafeTrek-ն, օրինակ, հետևում է օգտատիրոջն ու էքստերմալ իրավիճակում կանչում ոստիկանություն` հայտնելով նրա գտնվելու կոնկրետ վայրը: Կան նաև SOS կոճակով հատուկ հավելվածներ`Guardly, Circle of 6, MyForce, Panic Guard: Կան նաև հավելվածներ, որոնք հատուկ իրավիճակներում հաղորդագրություն են ուղարկում նախապես նշված մարդկանց:
Հաճախ փոխեք գաղտնագրերը
Մտածեք դժվար գաղտնագրեր: Այն պետք է բաղկացած լինի տառերից, թվերից: Մի ծիծաղեք, այն, իսկապես, աշխատող մեթոդ է: Մի ընտրեք ակնհայտ գաղտնաբառեր, հատկապես, ծննդյան, ազգանվան տարեթվերով ու տառերով, ընտանի կենդանիների անուններով: Իհարկե, լավ կլինի նաև, որ չօգտվեք ուրիշների համակարգիչներից, հեռախոսներից, որպեսզի ձեր տվյալներն այնտեղ չմնան: Ամեն անգամ, փոխեք ձեր գաղտնաբառը, եթե կասկածում եք, կամ գիտեք, որ այն ինչ-որ մեկը գիտի, կամ, երբ նկատում եք ինչ-որ կասկածելի բան: Մի կապեք մի քանի ծառայությունների գաղտնաբառերն իրար:
Կիբերհարձակումների թեմայով կարդացեք նաև.
- Քաղաքական կիբերհարձակում` արագ ու սպասված
- Թուրք-ադրբեջանական կիբեր օպերացիան տապալվեց
- Աշխարհը վարակած նոր վիրուսն արդեն Հայաստանում է․ ի՞նչ է սա և ինչպե՞ս պաշտպանվել
Օգտվեք ճանաչման բարդ համակարգերից
Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս օգտվել աուտենտիկության բարդ գործառույթներից: Դա հուսալի է, բացի այդ, այն հնարավորություն է տալիս արագ վերականգնել հաշիվը անհրաժեշտության դեպքում: Օրինակ, որոշ մասնագետներ կարծում են, որ SMS հաղորդագրության միջոցով անձը հաստատելու գործառույթը շատ կասկածելի է: Չնայած, ստալկերները, սովորաբար, մեծ բյուջե չեն ունենում ու հնարամիտ կիբերհանցագործներ չեն, բայց նրանք կարող են SMS կոդը գողանալ: Երկրորդ խնդիրն էլ այն է, որ հեռախոսն էլ կարող է կորել կամ ընկնել հանցագործների ձեռքը:
Սահմանափակեք մուտքը դեպի ձեր հաշիվ
Ամեն մի ինֆորմացիա սոցցանցում, փաստացի, հրապարակային է, եթե, նույնիսկ, այն տեղադրվում է միայն ընկերների համար: Չէ որ, հաճախ, մենք մեր կիբերընկերներից ոչ բոլորին ենք ճանաչում: Փորձագետները խորհուրդ են տալիս, հնարավորինս փակել ըքաունթը ու չընդունել բոլորի ընկերության առաջարկը: Կարելի է նաև հնարավորինս փակել անձնական տվյալները, հարազատների մասին ինֆորմացիան: Փոստերում չի կարելի նաև տեղադրել հեռախոսահամարը:
Գեոլոկացիոն ծրագրերից մի օգտվեք
Հնարավորինս, խուսափեք չեքին լինելուց, անջատեք գեոլոկացիան: Շատ ծառայությունների ցույց են տալիս, թե որ միջոցառմանն եք ուզում մասնակցել կամ էլ կոնկրետ, ինչ հասցեում եք այդ պահին գտնվում: Լուսանկարները նույնպես ցույց են տալիս, թե որտեղ եք դուք: Հատկապես, Instagram-ը, կարծես ստեղծված է, որպեսզի հետապնդողները գտնեն ձեզ:
Մի կտտացրեք կասկածելի հղումներին
Այսօր լուրջ օնլայն ծառայությունների պաշտպանության մակարդակը շատ բարձր է: Հետևելով անվտանգության տարրական կանոններին, կարելի է գրեթե լիարժեք խուսափել արտահոսքից ու էջի կամ կայքի կոտրումից: Մի հետևեք կասկածելի հղումներին: Անպայման, կարդացեք, թե ինչ է գրված հասցեի տողում: Ֆիշինգի դասական օրինակներից է, երբ հասցեի տողում փոխվում է մի քանի տառ կամ բառ, արդյունքում, օգտատերը, դա չնկատելով, գրում է իր գաղտնաբառը: Կասկածելի կայքերում գրանցվեք, գոնե կեղծ փոստով: Դրա ահմար կարելի է օգտագործել փոստային ծառայության անանունության ծառայությունից: Եթե ձեր փոստային ծառայությունն այդ գործառույթը չունի, կարելի է ձեռք բերել հավելյալ հաշիվ:
Տարօրինակ ներդիրները մի բացեք
Ավելի լավ կլինի, ոչ մի բան չներբեռնեք, չբացեք, եթե 100 տոկոս վստահ չեք, որ այն անվտանգ է: Փաստաթուղթ են ուղարկում, առանց ներբեռնելու այն կարդացեք: Երբեք, մի բացեք այն ներդիրները, որոնք եկել են անծանոթ ու կասկածելի հասցեներից: Անմեղ փաստաթղթի կամ նկարի տակ կարող է թաքնված լինել վիրուս: Սովորեք, բրաուզերում աշխատել ինկոգնիտո` գաղտնի: Կարող եք նաև ձեր հաճախած կայքերի պատմությունը վերջում ջնջել:
Հակավիրուսային ծրագիրը մի անջատեք
Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս չօգտվել Windows-ից: Բայց, եթե օգտվում եք, պարբերաբար, թարմացրեք այն: Պետք չէ անջատել հակավիրուսային ծրագրերը: Շատ հաճախ, գաղտնաբառերը գողանում են վիրուսների միջոցով: