JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Քաղաքական կիբերհարձակում` արագ ու սպասված

Քաղաքական կիբերհարձակում` արագ ու սպասված

Կոտրելով Բունդեսթագի համակարգչային ցանցը`  դեռևս 2 տարի առաջ հակերները մի քանի շաբաթում «բացեցին» բոլոր գաղտնիքները:  Համբուրգում հրապարակվող Die Zeit օրաթերթի հեղինակները խորը լրագրողական հետաքննության ժամանակ  վերլուծել են հատուկ ծառայությունների փաստաթղթերը, զրուցել պատգամավորների և ՏՏ մասնագետների հետ ու եկել եզրահանգման, որ հակերների «հետքերը» տանում են Ռուսաստան:
Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ 2015-ին գրանցվեց ամենախոշորածավալ կիբերհարձակումը: Այն տևեց մի քանի շաբաթ: Այն այնքան սարսափելի էր, որ թվում էր, թե մի հանցավոր խումբ հարձակվել է Ռեյխսթագի վրա, գրավել գրասենյակներ, պարալիզացրել է ամբողջ աշխատանքը: Բայց իրականում այդ «մարտն ու պայքարը» վիրտուալ դաշտում էին: Այդ ընթացքում գաղտնալսվել է նվազագույնը 16 պատգամավորական բյուրո, ձայնագրվել է մի քանի համակարգիչների գաղտնի ինֆորմացիա:
«Հարձակվողների» թիրախում էին կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամերի գրասենյակները ու սոցիալ-դեմոկրատ Մարտին Ռաբանուսի համակարգիչները:
Die Zeit հրապարակման մեջ նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո, Գերմանիայի դատախազությունը հետախուզություն սկսեց: Անգելա Մերկելը հայտարարեց, որ սկսվել է «հիբրիդային պատերազմ»:  Դաշնային ոստիկանությունը համոզված էր, որ հակերների հարձակումը պատվիրել են արտասահմանից , և այն կատարում է հակերական Fancy Bear կազմակերպությունը:
Խոսքն այն հակերների մասին է, որոնք անցած ամռանը կոտրել են Հիլարի Քլինթոնի և նախընտրական շտաբի ղեկավարի էլեկտրոնային փոստարկղերը: Իսկ անցած շաբաթ օրը, կեսգիշերին նրանք բացել են Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի սերվերները, «բացել» նամակագրությունը, հաշիվները և ֆինանսա-բանկային փաստաթղթերը:
Գերմանիայի հատուկ ծառայության տվյալով` հակերական խմբի սերվերներից մեկի տվյալների ուսումնասիրությունը հուշում են, որ այդ ամենի հետում կանգնած է Ռուսաստանը: Ավելին,  քննիչները համոզված են, որ հակերական հարձակումը ռուսական ռազմական գործակալներնի և հետախույզների ձեռագիրն է:
Պարզվել է, որ Մակրոնի «Առաջ» շարժման համակարգչային ինֆորմացիան, բազան կոտրած հակերների անունների մեջ հիշատակվում է Գեորգի Պոտրովիչ Րոկոշ անունը, որը ենթադրաբար աշխատում է ՓԲԸ «Էվրիկա»-ում և սերտ կապ ունի Ռուսական հատուկ ծառայությունների ու ՊՆ հետ:
«Գլխավոր հետախուզական վարչությունը Ռուսաստանի ամենաազդեցիկ  ծառայությունն է: Այն գլխավորում է գեներալ Իգոր Կորոբովը, որը նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականներից է» , - գրում են լրատվամիջոցները: Դեռ 2006-ին  Ռազմական հետախուզության նոր մասնաշենքի բացման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ ԳՀՎ գործակալները «աչքերով և ականջներով» աշխատում են ամբողջ աշխարհով մեկ»:
2013-ի փետրվարին Գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովը նշել էր, որ թվային տեխնոլոգիաների այս դարաշրջանում քաղաքական նպատակներին հնարավոր է հասնել ոչ միայն ավանդական ռազմական ճանապարհով, այլ նաև խոշորածավալ դեզինֆորմացիա տարածելու շնորհիվ:
«Արևմուտքը դեռ չի հասկացել, ինչ հնարավորություններ է տալիս կիբերտիրույթը», - նշում է CrowdStrike ՏՏ-ընկերության ղեկավար Դմիտրի Ալպերովիչը: Հենց նա էր հակերային խմբին տվել  Fancy Bear անվանումը:  
Բունդեսթագի համակարգիչների վրա հարձակումից 2 տարի անց այն շարունակում է թողնել իր բացասական հետքը ռուս-գերմանական հարաբերությունների վրա: Վերջերս Անգելա Մերկելը և Պուտինը հանդիպել էին ՌԴ նախագահի Սոչիի նստավայրում և դարձյալ անդրադարձել այդ թեմային: «Ռուսաստանն երբեք չի ներխուժում այլ պետությունների ներքին կյանք», - քմծիծաղով ու կիսաժպիտով նշել էր Պուտինը:
Գողացված տվյալները այս պահին դեռ որևէ տեղ չեն հայտնվել, Գերմանիայի ներքին գործերի կիբերանվտանգության բաժնի պետ Անդրեաս Կյոնենի համոզմամբ, մի օր  դրանք անպայման ի հայտ կգան:
«Իհարկե, գողացված տվյալները հնարավոր է երբեք էլ դուրս չգան ջրի երես, և չի բացառվում, որ գերմանացի պատգամավորների նամակագրությունը շատ ձանձրալի, տաղտկալի  ու սարսափեի անհետաքրքիր է, եթե այն համեմատենք Վաշինգտոնի քաղաքական դավադրությունների հետ: Քաղաքական Բեռլինի վիճակը երբեմն առողջարան է հիշեցնում է», - ենթադրում են լրագրողները:
Շատ հավանական է, որ «արջերն» արդեն նոր զոհ են փնտրում: «Անցած տարվանից Գլխավոր հետախուզական վարչությունը կազմակերպել է ավելի քան 70 նոր հարձակում Գերմանիայում», - նշվում է հոդվածում:
«Բունդեսթագի համակարգչային ցանցի վրա հարձակումը ընդամենը ազդակ էր, -  նշում է BSI-ի նախագահ Արնե Շեյնբոմը, - և մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ գրոհին»:
Die Zeit-ի լրագրողներին հաջողվել է տեսնել գաղտնի փաստաթղթեր, որոնց նշվում է, որ Բունդեսթագի պատվերով Security Networks ընկերությունը նոր կիբերհարձակում էր նախաձեռնել, որը կրկնօրինակում էր 2 տարի առաջ կազմակերպվածին: Փորձագետների գնահատմամբ` որոշակի պայմանների դեպքում հակերները դարձյալ կկարողանան առանց բարդությունների ներխուժել ցանցեր ու ստանալ իրենց անհրաժեշտ ինֆորմացիան:

Աղբյուրը

Տարածել