Թուրք-ադրբեջանական կիբեր օպերացիան տապալվեց

Թուրք-ադրբեջանական կիբեր օպերացիան տապալվեց

Թուրք-ադրբեջանական կիբեր-դիվերսանտները չկարողացան լռեցնել հայկական լրատվական կայքերը:

111Կիբեր-դիվերսանտները կոտրեցին 250, հիմնականում դրսում գործող կայքեր: Փոխարենը` հայկական կողմը անգործության մատնեց 1000 թուրքական կայք: Դրանց մեջ էր հատուկ թուրքական քարոզչություն իրականացնելու համար ստեղծված մի կայք: ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը շեշտում է՝ լավ պաշտպանության շնորհիվ է, որ այս տարի կիբերհարձակումները քիչ էին:

DDoS հարձակման հետևանքով կարճ ժամանակ խափանվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական կայքը. սրբադասման կարգի ժամանակ փորձում էին խափանել ուղիղ հեռարձակումը, բայց կայքի աշխատանքն արագ վերականգնվեց:

 

 

Գրել կարծիք