Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
08/24/2026
Վիմպի քիդի սիրահարնե՞ր, եկեք. Ձեր սիրելի հերոսի հաջորդ գիրքն արդեն լույս է տեսել։ Չորրորդ մասում Գրեգը մեծ հույս ունի, որ պետք է վայելի երկար սպասված ամառային արձակուրդները։ Լիակատար երջանկության համար մի հոգի է պակասում, նա էլ է ավելանում. Հեֆլիների ընտանիքում նոր անդամ է հայտնվում։ Հումորով, զվարճալի, ձախողումներով ու բոլորին ծանոթ ընտանեկան իրավիճակներով գիրքը «Երազը» կներկայացնի մինչև նոր ուսումնական տարի։
Ամառային արձակուրդը սկսվել է․ արևոտ օրեր են, հրաշալի եղանակ, և երեխաները ժամանակն անցկացնում են դրսում՝ խաղալով ու զվարճանալով։ Սակայն Գրեգ Հեֆլին նախընտրում է մնալ տանը՝ փակ վարագույրների հետևում և ամբողջ օրը տեսախաղեր խաղալով։
Գրեգն իրեն իսկական «տան մարդ» է համարում և վայելում է իր երազանքի ամառը՝ առանց պարտականությունների, դասերի ու սահմանափակումների։ Բայց նրա մայրիկը բոլորովին այլ պատկերացում ունի կատարյալ ամռան մասին։ Նրա կարծիքով՝ արձակուրդը պետք է լցված լինի ընտանեկան զբոսանքներով, բացօթյա զբաղմունքներով և միասին անցկացրած հաճելի ժամանակով։
Ո՞ւմ պատկերացումը կհաղթի, կկարողանա՞ Գրեգը շարունակել իր հանգիստ ու անհոգ առօրյան, թե՞ ընտանիքի ծրագրերը կփոխեն նրա ամբողջ ամառը։ Իսկ Հեֆլիների ընտանիքի նոր անդամն ի՞նչ անակնկալներ կբերի։
Ջեֆ Քիննիի «Օրեր շնիկի հետ» զվարճալի և արկածներով լի պատմությունը Ջեֆ Քինիի «Վտվտիկի օրագիրը» հանրահայտ շարքի չորրորդ գիրքն է։ Ընթերցողներին սպասում են Գրեգի հումորային անհաջողությունները, ընտանեկան զվարճալի իրավիճակները և այնպիսի դեպքեր, որոնցում շատ երեխաներ հեշտությամբ կճանաչեն իրենց։
Ջեֆ Քիննին ամերիկացի մանկագիր, մուլտիպլիկատոր, դիզայներ և «The New York Times»-ի բեսթսելլերների հեղինակ է։ Հրատարակվելուց հետո «Վտվտիկի օրագիրը» շարքը դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող գրական երևույթ՝ վաճառվելով ավելի քան 280 միլիոն օրինակով։ Շարքը սիրվել է միլիոնավոր երեխաների կողմից՝ իր դիպուկ հումորի, հետաքրքիր կերպարների և նկարազարդումների շնորհիվ։
«Վտվտիկի օրագիրը» շարքի չորրորդ գիրքը հիանալի ընտրություն է այն երեխաների համար, ովքեր սիրում են զվարճալի պատմություններ, ընտանեկան արկածներ և Գրեգ Հեֆլիի անհավանական, բայց շատ ծանոթ թվացող աշխարհը։
Գրքի թարգմանիչ՝ Լիլիթ Գրիգորյան։
Ջեֆ Քիննի
5800 ֏
Նկարագրություն
Ամառային արձակուրդ է, հրաշալի եղանակ, և բոլոր երեխաները դրսում զվարճանում են։ Որտե՞ղ է Գրեգ Հեֆլին։ Տանը՝ փակ վարագույրների հետևում, տեսախաղեր է խաղում։
Գրեգը, որն իրեն «տան մարդ» է համարում, ապրում է իր երազանքի ամառը՝ առանց պարտականությունների ու կանոնների։ Բայց Գրեգի մայրիկը միանգամայն այլ պատկերացում ունի իդեալական ամռան մասին․ այն պետք է լինի ընտանեկան բացօթյա զբաղմունքներով լի։ Ո՞ւմ պատկերացումը կհաղթի։ Հեֆլիների ընտանիքի նոր անդամը կփոխի՞ ամեն ինչ։
Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար
Կարդա նաև
Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սուպերհաղորդակցվողներ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Արա Զարգարյանի «Ակսել Բակունցի «Մթնաձորը»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է գրականագետ Արա Զարգարյանի Ակսել Բակունցի «Մթնաձոր» աշխատությունը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Չարլզ Դահիգի New York Times-ի բեսթսելլեր գիրքը՝ «Սուպերհաղորդակցվողներ» (թրեյլեր)