[ Խմբագրության ընտրանի ] Վանո Սիրադեղյանին ազգովի սպասելուց մինչև ինֆոգարության հասցնող «իիիշ կա»
1. newmag-ի այս հոդվածը արտատպեց գրեթե ամբողջ հայկական մեդիասֆերան: Ֆեյսբուքյան like/share-երը հարյուրավոր էին, քննարկումներն ու քննադատությունները երբեմն՝ անկեղծ, երբեմն՝ անխնա, երբեմն էլ՝ զգացմունքային և անգամ նոստալգիկ:
Ի՞նչ ճակատագիր ունեցան Վանո Սիրադեղյանի զավակները
Լիանա Ներսիսյանին ծանր ժամանակներում ծանր պատասխանատվություն ստանձնած և ծանր մեղադարանքներով անհետացած արտասովոր մարդու մասին հուշերը պատմել են նրա զավակները: Դրանք նույնքան ծանր են՝ ծանր լույսի պես ծանրացած, բայց նաև շատ անձնական ու լուսավոր:
2. newmag-ի [Իրականում՝ ՈՉ] շարքում այս շաբաթ «Զվարթնոց» օդակայանի հին շենքը քանդել և չքանդելու ճիշտ ու սխալ լինելու հարցն է:
Արդյո՞ք անհրաժեշտ է քանդել «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը
newmag-ը հավաքել է «Զվարթնոցի» հին մասնաշենքը ապամոնտաժելու քննարկումների ամբողջ քրոնիկոնը ու պարզել՝ ինչու է «Զվարթնոցի» կլոր էստակադան վտանգավոր համարում կառավարությունը, ինչու է այն ավելորդ «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերության համար, ինչ հիմնավորումներով են հայրենասերներն ու ճարտարապետները պնդում, թե այն պատմամշակութային արժեք է: Շաբաթվա must read-ը Խորհրդային Հայաստանի «օդային դարպասների» օդում կախված ճակատագիրն է Զոհրաբ Հարոյանի լրագրողական վերլուծությունում:
3. Հայաստանը անդունդի եզրին է: Աշխարհի վերջը դռան ետևում է: Կյանքը թանկ է: Ապագան անկանխատեսելի է… տեղական ու միջազգային ինֆորմացիոն այս հոռետեսությունից խելագարվել կարելի է:
Ինչպե՞ս խուսափել մեդիափսիխոզից ու չդառնալ ինֆոգար
Նևրոզներով ապրող հասարակությունը ամենավտանգավորն է՝ ոչ ադեկվատ վարքով ու անկանխատեսելի հետևանքներով: newmag-ի գործադիր տնօրեն, լրագրող Արտակ Ալեքսանյանի սյունակն այն մասին է, թե ինչո՞ւ է վատ լուրերի սպասումը դարձել հիվանդագին սովորույթ և ինչպե՞ս չկորցնել հոգեկան հավասարակշռությունը չարագույժ ու վտանգավոոր մեդիաաշխարհում:
Սև տարի «սև ոսկու» վրա բռնապետություն կառուցած Իլհամ Ալիևի համար: Իրանի պատժամիջոցների չեղարկում, նավթի գնանկում, մանաթի արժեզրկում, ժողովրդական ընդվզում Նարդարանում և ներիշխանական դավադրություններ. կվերապրի արդյ՞ոք Արևելքի վերջին բռնապետը 2016 թվականը:
Ինչի՞ց կզգուշանա և կվախենա Իլհամ Ալիևը 2016-ին
Եվ, ինչպե՞ս կազդեն Ադրբեջանի ներքաղաքական ու տնտեսական խնդիրները Արցախյան հակամարտության վրա: Թուրքագետ Վարդան Գալստյանի [Արևելյան խոհանոցում] իշխանավարման 13-րդ տարի մտած Ադրբեջանի նախագահն է եփվում՝ իր վախերով ու խնդիրներով:
5. Կինոյի պատմությունը բաժանվում է երկու դարաշրջանի՝ մինչև Ֆելինին, ու նրանից հետո: Իտալացի հանճարեղ ռեժիսորը կինոաշխարհ ներխուժեց 50-ականներին:
Ֆեդերիկո Ֆելինի. 10 փաստ հանճարեղ կինեմաստուրբատորի մասին
Դիանա Մարտիրոսյանը 10 հետաքրքիր փաստ է առանձնացրել տիեզերքից էլ խորհրդավոր կինոհանճարի կյանքից:
6. Դրսում նրան անվանում են «Տեխնիկական ռենեսանսի հայ ասպետ», Հայաստանում չեն էլ նկատում նույնիսկ իր ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ: newmag ամսագրի 65-րդ համարի շապիկին տաղանդավոր, հմայիչ ու համեստ Տիգրան Ձիթողցյանն է:
#65 Տիգրան Ձիթողցյան. Տեխնիկական ռենեսանսի հայ ասպետը
[ Եկա, տեսա, հավնեցա ] Կապանի միակ լատինոսը
Անի Հակոբյանի [Եկա, տեսա, հավնեցա] շարքի օտարազգի մերոնքականը 30-ամյա պանամացի զբոսագետ Օսկար Ալվարադոն է, որն անհամբեր սպասում է ՀՀ քաղաքացի դառնալու օրվան, որպեսզի լրացնի «Հայաստանի փեսաների» պատվավոր ցանկը: