Տեղի ունեցավ «Թքել ենք բոլորս» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
Ճանապարհը դեպի 7-րդ երկինք ապահովում են թքած ունենալու և հույսը չկորցնելու նուրբ արվեստները: Newmag-ը ներկայացնում է տարվա գլխավոր հիթը. հայերեն է թարգմանվել Մարկ Մենսոնի՝ «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գիրքը:
Գիրքը թարգմանել են Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը: Նրանք եղել են նաև «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի թարգմանիչները: Պնդում են, որ երկրորդ գրքում իրավիճակներն են ուրիշ, բայց էմոցիոնալ ու էներգետիկ դաշտը նույնն է:
«Թքել ենք բոլորս» գիրքը Մենսոնը գրել է 2 տարում: Հեղինակը ավելի քան 18 ամիս հետազոտություն է արել, 3 անգամ սկսել է նորից, տեքստը վերախմբագրել է 6 անգամ: Հայերեն տարբերակը խմբագրել է Գնել Նալբանդյանը: Նա կարծում է, որ այս գիրքը հայ ընթերցողին կօգնի ազատվել կոմպլեքսներից:
Թքել ենք բոլորս. newmag-ը հրատարակել է Մարկ Մենսոնի նոր գիրքը
Newmag-ի թիմը մանրակրկիտ մշակել է յուրաքանչյուր դետալ: Երկար են մտածել յուրաքանչյուր տողը, անգամ բառը ընտրելիս: Բարդ է եղել նաև վերնագրի ընտրությունը: Մենսոնը վերնագրի 47 տարբերակ է փորձել: Գրքի հայերեն տարբերակում Newmag-ի թիմը փորձել է պահպանել ամերիկյան սլենգն ու լեզվամտածողությունը:
Մենսոնի` հույս չկորցնելու նուրբ արվեստի բանաձևին ընթերցողները երկար են սպասել:Գոհար Նավասարդյանն, օրինակ, գրքի առաջին մասը մի քանի անգամ է կարդացել:
Միջազգային ֆենոմեն, վաճառքի միլիոնավոր օրինակներ և Մենսոնի գիրքը համաշխարհային բեսթսելլեր է: Հայերեն տարբերակը վաճառվում է բոլոր գրախանութներում:
[embed]https://www.youtube.com/watch?v=EbBM5dVnd5E[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում