ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«XXI դարի 21 դասերը» գրքում Հարարին ցույց է տալիս

«XXI դարի 21 դասերը» գրքում Հարարին ցույց է տալիս անխուսափելի զարգացումների հետևանքները (տեսանյութ)

newmag-y-n

«XXI դարի 21 դասերը»  իրականում որևէ խրատ չեն պարունակում: Գիրքը ոչ ապագան է կանխատեսում, ոչ էլ  գուշակություններ անում: Սակայն ցույց է տալիս անխուսափելի զարգացումների հետևանքները: Տեխնոլոգիաների նկատմամբ աշխարհում կա խիստ ընդգծված դրական վերաբերմունք, մինչդեռ ոգևորությունը, ըստ Հարարիի, խիստ միակողմանի է. «Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ տեսք կունենա աշխարհը 2100 թվականին: Իմ խնդիրը ոչ թե գուշակություններով զբաղվելն է, այլ տարբեր հնարավորություններն ու հավանականությունները քարտեզագրելը՝ հույսով, որ կխուսափենք վատագույն սցենարից»:

Ֆեյսբուքի հիմնադրի հետ զրույցում Հարարին բացատրում է. լավ է, որ աշխարհում ավելի շատ մարդիկ են կարողանում արտահայտել իրենց ձայնը, սակայն դա չի կարող լինել միայն ոգևորության պատճառ. «Մարդու մեջ ներքին ձայն կա, որը հուշում է, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ: Որքան կարողանում ենք մեր ներքին ձայնը արտահայտել, այնքան մթնոլորտը դառնում է ժողովրդավարական, սակայն միաժամանակ, այդ ձայների բազմազանության մեջ շատ ավելի հեշտ է դառնում մարդկանց ապակողմնորոշելը և դրդելը, որ նրանք հավատան կոնկրետ ձայներին»:

Յութուբյան իր ալիքում Հարարին կարճ տեսանյութերով առանձնացրել է 21 դասերի հիմնական ուղերձները: Գիրքը լի է պոտենցիալ թևավոր խոսքերով: «Անպատեհ տեղեկություններով հեղեղված աշխարհում հստակությունը ուժ է: Այս գիրքը մարդկանց չի տալիս սնունդ կամ հագուստ, բայց առաջարկում է որոշակի հստակություն»: 

Կարդացեք նաև 

 

Մարդիկ ապակողմնորոշվել են տեղեկատվական ու տեխնոլոգիական աշխարհում և փրկություն են տեսնում անցյալում: « Քաղաքական գործիչները մեզ ոգևորում են անցյալով, փոխանակ պատրաստեն մեզ մոտ ապագային: Պատճառն այն է, որ մարդկանց մեծամասնությունը կտրուկ փոփոխություն չի սիրում: Նրանք վախենում են անհայտությունից և ցանկանում են ունենալ երաշխավորված ինքնություն, որն իմաստավորում է իրենց կյանքը: Սա է պատճառը, որ տեսնում ենք քաղաքական տեսլականների ալիք, որոնք ավելի շատ ուղղված են դեպի անցյալ, քան ապագա »:

Իմ խորհուրդն է զարգացնել հոգեկան հավասարակշռությունն ու հուզական ինտելեկտը

Գիրքը վիճելի պնդումներից զատ բացատրում է, թե ինչ է սպասում մեր երեխաներին ու հատկապես թոռներին: Նրանք ապրելու են բոլորովին այլ, շատ ավելի լարված աշխարհում: Այն, ինչ այսօր սովորեցնում են դպրոցներում, վաղը կարող է ընդհանրապես անիմաստ լինել: « Իմ խորհուրդն է զարգացնել հոգեկան հավասարակշռությունն ու հուզական ինտելեկտը: Կյանքը, ավանդաբար, երկու մասից է բաղկացած, ուսում և աշխատանք: Առաջին մասում դուք ստեղծում եք ձեր կայուն ինքնությունը, ձեռք եք բերում անձնական և մասնագիտական հմտություններ: Կյանքի երկրորդ հատվածում դուք հենվում եք առաջին մասում ձեռքբերվածի վրա, սակայն 2040 թվականին այս բանաձևը ի չիք է դառնալու»:

Հարարին զգուշացնում է՝ պատրաստվեք անընդմեջ սովորելուն: Ապրելու այլ տարբերակ կարող է չլինել: Մարդիկ այլևս չեն կարողանալու գոյատևել ունենալով մեկ մասնագիտություն, մեկ կարիերա, կյանքի մեկ ճանապարհ: 21-րդ դարը լինելու է բազմագիտակների աշխարհ:

 

Տարածել

XXI դարի 21 դասերը
XXI դարի 21 դասերը

Յուվալ Նոյ Հարարի

7800 ֏

Նկարագրություն

Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:

  1. - Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին:
  2. - Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները:
  3. - Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք:
  4. - Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը: 
  5. - Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:
  6. - Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են:
  7. - Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:

21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի»ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը: