ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ / Յուվալ Նոյ Հարարիի նոր գիրքը հայերեն հրատարակվում է բնօրինակի հետ նույն օրը
09/06/2024
Արդեն 2-րդ անգամ Newmag hրատարակչությունը մասնակցում է համաշխարհային շնորհանդեսի՝ ներկայացնելով տարվա ամենապոպուլյար գիրքը բնօրինակի հրատարակման օրը։ Յուվայ Նոյ Հարարիի նոր բեսթսելլերը կարդալու ենք աշխարհի հետ։
Յուվալ Նոյ Հարարին վերադառնում է նոր, ցնցող գրքով՝ ներկայացնելով մարդկության զարգացման ճանապարհը դեպի տեղեկատվական դարաշրջան և հրատապ քայլերը, որ պետք անենք ողջ մնալու և բարգավաճելու համար. «NEXUS. Տեղեկատվական ցանցերի հակիրճ պատմությունը՝ Քարի դարից մինչև Արհեստական բանականություն»: Աշխարհի ավելի քան 20 երկրում գիրքը լույս է տեսնում սեպտեմբերի 10-ին։ ԱՊՀ տարածքում Հայաստանը միակն է, որ հրատարակելու է գիրքը գլոբալ մեկնարկի հետ միաժամանակ։
Գիտահանրամատչելի նոր գիրքը մեզ ուղեկցելու է մարդկության պատմության քառուղիներով՝ ցույց տալով՝ ինչպես է տեղեկության հոսքը կառուցել և քանդել մեր աշխարհը: Անցած 100,000 տարում մենք՝ Sapiens-ներս, ձեռք ենք բերել հսկայական ուժ: Բայց չնայած բոլոր բացահայտումներին, գյուտերին ու նվաճումներին, այսօր հայտնվել ենք գոյաբանական ճգնաժամի առաջ: Աշխարհը բնապահպանական աղետի եզրին է, քաղաքական ցնցումներն ուժգնանում են, ապատեղեկատվության ծավալը՝ ահագնանում: Եվ մենք շտապում ենք մուտք գործել մեր գոյությանը սպառնացող տեղեկատվական օտար ցանցի՝ արհեստանական բանականության դարաշրջան: Եթե մենք այդքան մեծ ձեռքբերումների ենք հասել, ինչո՞ւ է մեր էությունն այդքան ինքնակործան:
Սկսելով Քարի դարից, հասնելով Աստվածանչյան կանոնին, տպագրահաստոցի գյուտին, զանգվածային մեդիային և վերջերս նորից գլուխ բարձրացրած պոպուլիզմին՝ Յուվալ Նոյ Հարարին հորդորում է դիտարկել տեղեկության և ճշմարտության, բյուրոկրատիայի և դիցաբանության, իմաստության և իշխանության միջև բարդ հարաբերությունները: Նա ցույց է տալիս, թե ինչպես են Հռոմեական կայսրության, կաթոլիկ եկեղեցու և Խորհրդային Միության պես համակարգերը վարվել տեղեկության հետ իրենց բարի կամ չարամիտ նպատակներին հասնելու համար: Հեղինակը նաև անդրադառնում է հրատապ քայլերին, որ պետք է ձեռնարկի մարդկությունը՝ հաշվի առնելով, որ ոչ մարդկային բանականությունը սպառնում է մեր գոյությանը:
Տեղեկությունը ճշմարտության հումքը չէ, այն նույնիսկ զենք չէ: NEXUS-ը բացահայտում է այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինը և դրանով վերաբացահայտում մեր մարդկայնությունը: Յուվալ Նոյ Հարարին ասում է. «Մենք ապրում ենք տեղեկատվական ամենամեծ հեղափոխության դարաշրջանում, որ երբևէ տեղի է ունեցել պատմության մեջ, բայց մենքի վիճակի չենք ընկալել այն, քանի դեռ չենք հասկացել, թե ինչ է դրան նախորդել: Ի վերջո, պատմությունն առարկա է ոչթե անցյալի, այլ փոփոխության մասին: Այն սովորեցնում է, թե ինչն է մնայուն, ինչն է փոփոխական և ինչպես է տեղի ունենում այդ փոփոխությունը: Պատմությունը դետերմինիստական չէ, և NEXUS-ը չի պնդում, թե անցյալը հասկանալը թույլ է տալիս կանխատեսել ապագան: Իմ նպատակն է ցույց տալ, որ տեղեկացված որոշումներով դեռ կարող ենք կանխել վատագույնը: Որովհետև, եթե չենք կարող փոխել ապագան, ինչո՞ւ ենք ժամանակ վատնում այն քննարկելու համար»:
Պրոֆեսոր, պատմաբան, փիլիսոփա և համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Հարարին այսօր համարվում էաշխարհի ամենաազդեցիկ մտավորականներից մեկը: Նրա ամենահայտնի գործերն են՝ «Sapiens. Մարդկությանհամառոտ պատմությունը», «Homo Deus. Ապագայի համառոտ պատմությունը», «XXI դարի 21 դասերը», «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը»:։ Այս բոլոր գրքերը Newmag-ը հրատարակել է հայերեն։
Newmag-ը որոշել է, որ որոշ բեսթսելլերի դեպքում գնալ համաշխարհային թրենդներին զուգահեռ, ինչը հայաստանյան գրաշուկայում նոր մոտեցում է։ Մասնակցելով համաշխարհային պրեմիերային՝ քայլում ենք աշխարհի հետ զուգահեռ։ Հրատարակչությունը գիրքն ամբողջ աշխարհի հետ ներկայացնելու համար նախապես մեծ խմբագրական, արտադրական աշխատանք է կատարել։ Միաժամանակ գործում ներգրավել է երկու թարգմանիչ՝ Դավիթ Սարգսյանն ու Լիանա Զաքարյանը։ Newmag-ը ցանկանում է, որ հայ ընթերցողը զգա՝ հրատարկաչությունն իրեն գլոբալ առաջարկ է անում ու համաշխարհային մեյնսթրիմի մեջ է։
Այս գրական մեծ իրադարձությանը Newmag-ին է միացել նաև Բուկինստը։ Ըստ ընկերության կոմերցիոն տնօրեն Հեղինե Մեդոյանի, սա հրատարակչության և «Բուկինիստի» առաջին գործակցությունը չէ. տարեսկզբին համատեղ ներկայացրել ենք նաև շվեդ ամենահայտնի գրող Ֆրեդրիկ Բաքմանի «Տատիկս բարևում է և ասում՝ կներեք» վեպը. ««Nexus»-ի հայերեն հրատարակությունը շուկայում է հայտնվում անգլերեն տարբերակի հետ ճիշտ նույն ժամանակ: Գրքի հրատարակության գլխավոր գործընկերը Բուկինիստ ընկերությունն է: Հրեա գիտնականի գրքերը ամենաընթերցվող ու պահանջված աշխատություններն են եւ՛ արտասահմանում, եւ՛ Հայաստանում: Այդ մասին վկայում են նաեւ Բուկինիստի վաճառքի թվերը»:
Աշխարհում վաճառվել է Հարարիի գրքերի 45 միլիոնից ավելի օրինակ, որոնք հրատարակվել են 65 լեզվով: Բարաք Օբաման, Բիլ Գեյթսը, Նատալի Պորտմանը, Ջանել Մոնեն, Քրիս Էվանսը և այլք խորհուրդ են տվել կարդալ նրա գրքերը: Sapiens-ը New York Times-ի և Sunday Times-ի #1 բեսթսելլերներից է: «Nexus»-ը խոստանում է հասնել Հարարիի մյուս ռեկորդներին։
Սեպտեմբերի 10-ին Արմենիա հեռուստաընկերության եթերում շնորհանդեսով հրատարակչությունը կմիանա միայն գրքի գլոբալ մեկնարկին։
Newmag.am կայքում արդեն սկսվել է գրքի նախավաճառքը։
Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Վերջին 100,000 տարում մենք՝ սապիենսներս, հսկայական ուժ ենք կուտակել: Ու չնայած մեր բոլոր հայտնագործություններին, գյուտերին և նվաճումներին՝ այժմ բախվել ենք գոյաբանական ճգնաժամի: Աշխարհը բնապահպանական կործանման եզրին է: Ապատեղեկատվությունն ահռելի չափի է հասել: Ու այս ամենի ֆոնին մենք գլխապատառ նետվում ենք դեպի ԱԲ դարաշրջան: Տեղեկատվական նոր ցանց, որը սպառնում է ոչնչացնել մեզ: Այսքան բանի հասնելուց հետո ինչո՞ւ ենք մենք՝ սապիենսներս, այդքան ինքնաոչնչացվող տեսակ:
Nexus-ում Հարարին կրկին խոշորացույցի տակ է վերցրել մարդկության պատմությունը։ Այս անգամ նա ուսումնասիրում է, թե ինչպես է տեղեկատվության հոսքը ձևավորել մեզ ու մեր աշխարհը: Ճանապարհորդությունը սկսելով Քարի դարից մինչև Աստվածաշնչի կանոնիկացում, վաղ միջնադարյան վհուկորսից հասնելով ստալինիզմին, նացիզմին և մեր օրերում պոպուլիզմի վերելքին՝ Հարարին մեր ուշադրությունը հրավիրում է տեղեկատվության և ճշմարտության, բյուրոկրատիայի ու առասպելաբանության, խոհեմության և իշխանության խճճված կապի վրա:
Նա բացատրում է, թե հասարակությունները և քաղաքական համակարգերը պատմության ընթացքում ինչպես են ինֆորմացիան կիրառել իրենց լավ կամ վատ նպատակներին հասնելու համար: Տեղեկատվությունը բացարձակ ճշմարտություն չէ, ոչ էլ սոսկ զենք: Nexus-ը բացահայտում է այս երկու ծայրահեղությունների ոսկե միջինը:
Յուվալ Նոյ Հարարի
14800 ֏
Նկարագրություն
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիիգրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում ենդյուրըմբռնելի տեքստերով:
Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանումեն ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: Շատ ավելի հավանական է, որ շարքային ամերիկացին մահանա Մաքդոնալդս խժռելու պատճառով, քան Ալ-Կաիդայի կազմակերպած պայթյունից:
Մարդկության կարևորագույն հարցերի օրակարգում ի՞նչն է փոխարինելու սովին, ժանտախտին և պատերազմին: Որպես Երկիր մոլորակի ինքնաստեղծ աստվածներ, ի՞նչ ճակատագիր ենք ընտրելու մեզ համար, ի՞նչ որոշումներ ենք կայացնելու: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը: Այն կարևորագույն հարցեր է բարձրացնում՝ դեպի ո՞ւր ենք շարժվում, այս փխրուն աշխարհն ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր իսկ ուժերից, որոնք կործանարար են: Սա էվոլյուցիայի հաջորդ փուլն է: Սա մարդ-աստվածնէ:Մենք չենք կարող կասեցնել պատմության երթը, բայց կարող ենք ազդել դրա ուղղության վրա:
Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:
- - Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին:
- - Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները:
- - Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք:
- - Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը:
- - Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:
- - Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են:
- - Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:
21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի»ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:
Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:
Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: