ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հոգիներ տակնուվրա անող գիրք. Տեղի է ունեցել «Տատիկ

Հոգիներ տակնուվրա անող գիրք. Տեղի է ունեցել «Տատիկս բարևում է և ասում՝ կներեք» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Տատիկի ու թոռնիկի մասին հետաքրքիր ու բարի պատմություն, որը նաև մահվան ու մարդու համար կարևորագույն հատկություններից մեկի՝ մյուսներից տարբերվելու ձգտման մասին է: «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Ֆրեդրիկ Բաքմանի

«Տատիկս բարևում է և ասում՝ կներեք» վեպի թարգմանիչ Աշխեն Բախչինյանը համարում է, այս գիրքն իրականում 8-100 տարեկանների համար է, չնայած տպավորություն է, որ այն մեծերի համար գրված գործ  է. «Հերոսուհին թոռնիկն է, ժամանակակից երեխա, համացանցով դաստիարակվող, տեղյակ համացանցի բոլոր նրբություններին, իսկ տատիկը հին սերնդից է, հեռու այդ ամեն ինչից, ինչի առիթով էլ անընդհատ նրանց միջև հակադրություն կա, բայց նաև իրար շատ են  սիրում: Էլսան յուրահատուկ երեխա է, ունի այդ մի ընկերը՝ տատիկը, որն ամեն ինչում հասկանում է նրան, ամեն կերպ պաշտպանում է, և Էլսան համարում է, որ եթե տատիկ ունես, ուրեմն  մի ամբողջ բանակ ունես հետևում»: 

Թարգմանիչը նկատում է, որ Բաքմանն այն հեղինակներից է, որ շատ բազմաշերտ է, սկզբից տեսնում ենք սյուժեն, որտեղ էքսցենտրիկ տատիիկ է, ու թեև զվարճալի արարքներ է անում, սակայն իրականում շատ լուրջ ու խորը խնդիրներ է ընթերցողը բացահայտում այս կերպարի հետո. «Գիրքը շատ կարևոր ուղերձ ունի, հերոսներից մեկն, օրինակ, ասում է, որ բոլոր նրանք, ովքեր անցել են պատերազմի միջով, ինչ-որ չափով խախտված են: Հատկապես մեր հասարակությունն ունի այդ խնդիրը, և մենք իրար հանդեպ պետք է ավելի ներողամիտ լինենք, ավելի լավ հասկանանք, և այն, որ համաշխարհային առումով բոլորին ասելիք ունենք»,-նշեց Բախչինյանը:

Գրքի խմբագիր  Աննա Բախշյանի կարծիքով, շատ հուզիչ են տատիկի ու թոռնիկի հարաբերությունները, տատիկը մահանում է ծանր հիվանդությունից, և նրա թողած նամակների ժառանգության միջոցով բացահայտվում է ամբողջ պատմությունը. «Վեպը կանանց երեք սերնդի մասին է՝ տատիկ, մայրիկ և թոռնիկ: Էլսան մենակ է, մայրիկը զբաղված է նոր կազմվող ընտանիքով, պատրաստվում է երեխա ունենալ, իսկ ինքը մի տեսակ անտեսված է, դպրոցում էլ, ընկերների շրջապատում խնդիրներ ունի, և իր միակ հարազատ ընկերը տատիկն է: Հետո, երբ իմանում է, որ տատիկն էլ ժամանակին իր մոր նկատմամբ է այդպես եղել, քանի որ բժիշկ է եղել ու միշտ զբաղված, բայց, ամեն դեպքում, ներում է տատիկին»: 

Ըստ խմբագրի, Բաքմանի հերոսները շատ իրական են, և անկախ ազգությունից, նրանց կարող ենք պրոյեկտել նաև մեզ հարազատ ու հայտնի դեմքերի հետ: Ամեն ինչ համարյա նույնն է՝ հույզերը, ապրումները, վիշտը, ուրախությունը, այն, ինչը  բնորոշ է բոլոր ազգերին: Նրա բնութագրմամբ,  շատ ազդեցիկ ու  հոգիներ տակնուվրա անող գիրք է՝ առանց տարիքային սահմանափակումների:

«Բուկինիստ» ընկերության գործադիր տնօրեն Լորիս Վարդանյանը հայտնեց, որ գրքի թարգմանության նախաձեռնությունը Newmag հրատարակչությանն է. «Newmag-ը նախադեպ ստեղծեց, որովհետև այսպիսի գործակցություն, կարող եմ նշել, առաջին անգամ է տեղի ունենում, և մենք սիրով ընդունեցինք առաջարկը: Ինչո՞ւ, որովհետև գլխավոր պատճառն այն է, որ բոլորս զբաղված ենք մեր գործով՝ ստեղծել գրքեր ու գիտելիք տարածել: Գլխավոր շարժառիթը գրքի տարածմանն  ավելի մեծ հնարավորություն տալն է, շատ օգտակար ֆորմատ է»:

Ըստ «Բուկինիստի» տնօրենի, վեպը կարելի է զետեղել մանկապատանեկան գրականության ցանկում, չնայած որ ծավալով մեծ է, բայց պատանիները հաճույքով կընթերցեն: Իսկ ընդհանրապես, ըստ Լորիս Վարդանյանի, բոլոր ժամանակների ամենաշատ պահանջարկ ունեցողը մանկական գրակայության բաժինն է, երկրորդ տեղում գեղարվեստական գրականյությունն է, երրորդ տեղում՝ ընդհանուր հոգեբանական գրականություն, հետո մոիվացիոն: 

Կարդացեք նաև

Տարածել