ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Յուրաքանչյուրդ գտեք ձեր «ինչուն». Ռեյչլ Հոլիսը՝ հա

Յուրաքանչյուրդ գտեք ձեր «ինչուն». Ռեյչլ Հոլիսը՝ համարձակ կնոջ կերպարի մասին

Ընտանիքը ձեզ մենա՞կ է թողնում երազանքի ճանապարհին, չի՞ քաջալերում ու չի՞ աջակցում: Գրեթե բոլոր կանայք, թեև ոչ միայն կանայք, կյանքում գոնե մեկ անգամ բախվել են այս խնդրին, մենակ մնացել իրենց երազանքի հետ կամ դրան հասնելու ճանապարհին անվերջ հանդիմանություններ ու խրատներ լսել: Ռեյչլ Հոլիսն այն համարձակն է, որ եկել է ասելու այն, ինչ մյուսներն ուզում են քեզ համար, ավելի կարևոր չէ, քան այն, ինչ ինքդ ես ուզում:
Ռեյչլ Հոլիսն ասում է՝ ձեր երազանքները չընդունելը վախի արդյունք է: Երբ ձեր սիրելիները տեսնում են, որ դուք սկսում ենք փոխվել, իսկ իրենք՝ ոչ, դա վախեցնում է նրանց: Հնարավոր է՝ նրանք վախենում են, որովհետև սիրում են ձեզ ու մտածում՝ ինչպես այդ փոփոխությունները կանդրադառնան ձեր հարաբերությունների վրա, կամ էլ՝ պարզապես նրանք վախենում են, որովհետև դուք դառնում եք նոր մարդ, իսկ նրանք հասկանում են, որ նույնն են ու պատրաստ չեն փոփոխությունների:



Կարդացեք նաև.



Յուրաքանչյուրս ունենք մեր, այսպես ասած, «ճանապարհորդությունը», և դա միայն մերն է, ոչ թե ուրիշներինը. Ռեյչլի համոզմունքն է: Նա անկեղծանում է՝ ուրախ է, որ շարունակել է անել այն, ինչ ճիշտ է համարել՝ երազանքին հասնելու համար, թեկուզ եթե հաճախ դրանք ամուսնու հավանությանը չեն արժանացել:
Շատերը, միևնույն է, կշարունակեն ապրել այնպես, ինչպես ապրել են, կթաքցնեն իրենց երազանքները, կամ կդադարեն երազել, որովհետև տանը նրանց սպասում են մարդիկ, որոնք վախենում են փոփոխություններից: Բայց պետք է հիշել մի պարզ ճշմարտություն. Ձեր ցանկությունները նույնքան կարևոր են, որքան ձեր սիրելիի ցանկությունները՝ կապված ձեզ ու ձեր երազնանքերի հետ:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել