JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ռեյչլ Հոլիսի խորհուրդը քննություններից տառապող ուս

Ռեյչլ Հոլիսի խորհուրդը քննություններից տառապող ուսանողներին. Աղջիկ ջան, ուշքի արի և մի՛ արդարացիր

Ուսանողների համար քննակական շրջանն ու համալսարանական դասերը երջանիկ ժամանակներ չեն: Ռեյչլն ասում է, որ իր  խորհուրդներն ու հուշումները կարող են քաջալերել ու ոգևորել ուսանողներին:
«Լսիր, ես խոստանում եմ, իսկապես, խոստանում եմ, որ այն գնահատականները, որ կստանաս թեստերից, 3 տարի հետո չես հիշելու: Ու չես հիշելու նաև, թե այսօր որքան լարված ես: Հիշիր, եթե ինչ որ բան 3 տարի հետո նշանակություն չի ունենալու, ապա այսօր նույնպես նշանակություն չունի», - ասում է Ռեյչլ Հոլիսը:
Ամերիկացի գրողը հասկանում է, որ իր ասածը մի քիչ անհավանական է հնչում, քանի որ դպրոցում, քոլեջում կամ համալսարանում սովորելու ընթացքում ամենակարևորն այն է, թե ինչպես ենք սովորում, հատկապես` ինչպես ենք սովորում մյուս ուսանողների համեմատ:
«Դու անընդհատ մտածում ես, թե որքան դժվար է, որքան ես հոգնում, բայց, ընկերս, դա նշանակություն չունի, պարզապես նշանակություն չունի: Հնարավոր է ասածներս նյարդայնացնեն քեզ ու հատկապես ծնողներիդ, բայց իսկապես, այդ ամենին մեծ նշանակություն մի տուր, որովհետև կարևոր է ոչ թե ամենաբարձր գնահատականը, այլ այն, որ փորձես անել լավագույնը` արդյունքի հասնելու համար», - ասում է Ռեյչլ Հոլիսը:
Պետք չէ մոռանալ, որ այն, ինչը հիմա ձեզ տանջում է, գուցե բացարձակ ձեզ համար չէ: Գուցե դուք այլ առաքելություն ունեք: Ռեյչլը խորհուրդ է տալիս փորձել անել լավագույնը, որովհետև այդ պահն անցնելու է: Եթե նույնիսկ հիմա շատ դժվար է, միևնույն է, դուք կհաղթահարես ամեն ինչ:
«Արի պարզապես խորը շունչ քաշենք միասին: Ամեն ինչ լավ կլինի, պարզապես ջանասիրաբար փորձիր լավագույնն անել, իսկ հետո....շարժվիր առաջ, իսկապես..պետք չէ մեղադրել ինքներդ ձեզ, եթե լավ չեք հանձնել քննությունները: Վերջ, դրանք ավարտված են», - ասում է Ռեյչլ Հոլիսը:



Կարդացեք նաև.



Ըստ հեղինակի, ձախողումները բացարձակ կարևոր չեն: Դրանք կապ չունեն վաղվա հետ: Որքան հնարավոր է հոգ տարեք ձերմասին: Դուրս եկեք  ու մաքուր օդ շնչեք, վերջապես դադարեք այդքան շատ սուրճ խմել, գիրք կարդացեք, խաղացեք կենդանիների հետ, կամավորական աշխատանքներ կատարեք:
«Դուրս արի քննական շրջանի կաղապարներից ու սթրեսից. դրանք քեզ ավելի լավը չեն դարձնի: Սա կյանք է, հաճախ մենք հազիվ, սողալով հասնում եք վերջնագծին, բայց կարևոր է միայն այն, որ դու շարունակում ես առաջ գնալ, դու շարժվում ես: Խնդրում եմ, ինքդ քո հանդեպ այդքան դաժան մի եղիր: Քեզ առաջ շարժվելու մոտիվացիա է պետք: Եվ հիշիր, սա վերջը չէ», - ասում է Ռեյչլ Հոլիսը:
Քննական շրջանը կարևոր է ձեզ համար, ծնողները որոշակի պատասխանատվության առաջ են կանգնեցնում ձեզ, բայց այդ գնահատականը, այդ թեստը, այդ քննաշրջանը, բոլորովին էլ այն չեն, ինչ դուք եք: Ռեյչլ Հոլիսն ասում է, որ միևնույն է, սթրեսից դուրս չեք գա, եթե շարունակեք տխրել գնահատականների պատճառով, որոնք մոռացվելու են: Ցնցուղ ընդունեք, հագեք ամենագեղեցիկ հագուստն, ու կարևորություն մի տվեք այս պահին, որը, ոչինչ չի նշանակում:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել