ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Թուրքերը աշխատում են ժխտողական նոր բան մոգոնելու

«Թուրքերը աշխատում են ժխտողական նոր բան մոգոնելու վրա, որը դեռևս չունեն»․ Անդրանիկ Իսրայելյան

newmag-y-n

«Սպանության հրամաններ» գրքի թարգմանիչ Անդրանիկ Իսրայելյանը խոսել է  Հայոց ցեղասպանության ճանաչման գործում գրքի մեծագույն ազդեցության մասին։ 

Թուրքական քարոզչամեքենայի երկար ժամանակ պնդվող թեզերից մեկն այն էր, որ գոյություն չունի որևէ փաստաթուղթ, որը կապացուցի, որ եղել է պետության կողմից կազմակերպված կոտորած, ցեղասպանություն։ Երկար ժամանակ է թուրքերը կենտրոնանում են հենց սրա վրա։ Բարեբախտաբար Թաներ Աքչամին հաջողվեց գիտական առումով ևս մեկ կարևոր քայլ կատարել․ հայտնարերել այդ իրեղեն ապացույցները՝ Թալեաթի «Սպանության հրամանները», որոնք գիտական առումով հերթական անհերքելի ապացույցն են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։

Հայկական իրականության մեջ ցեղասպանությունը ավելի շատ հուզական ընկալումներ է ստանում և իսկապես կարիք կար գիտական առումով մի այնպիսի, նաև ոչ հայ հեղինակի աշխատանքի, որը հայ հասարակության լայն շրջանակների, ովքեր նեղ մասնագետներ չեն, ավելի մասնագիտական ու հստակ ձևով ցույց կտա, թե ինչպես է կազմակերպվել այդ ցեղասպանությունը և որոնք են այդ ապացույցները։

Թաներ Աքչամի գրքի վերաբերյալ թուրքերը ժխտողական որևէ թեզ առաջ չեն քաշել։ Թուրք հեղինակ Էրման Շահինը, որը պարբերաբար հանդես է գալիս Թաներ Աքչամի գրքի քննադատությամբ, սակայն վերջին գրքի վերաբերյալ որևէ բան նա չի ավելացրել։ Աքչամի նախորդ աշխատություններում նա կենտրոնանում էր հենց այն թեզի վրա, որ իրեղեն ապացույց ու փաստաթղթեր չկան։ Դրանց ի հայտ գալուց հետո թուրքերը աշխատում են նոր բան մոգոնելու վրա, որը դեռևս չունեն։ Նրանք մինչև հիմա օգտագործում են ընդհանուր ցավի, արդար հիշողության թեզը, որը 2011-ին առաջ քաշեց Դավութողլուն։ Հայերին հրավիրում են բաց երկխոսության, առաջարկում են բացել արխիվները։ Պետք է մի կարևոր բան շեշտել, որ չպետք է ակընկալել Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն, որովհետև մի երկիր ու հասարակություն, եթե հակված է ժխտողականության, անհնար է փաստերով որևէ բան ապացուցելը։

Ըհդնարապես Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում հայ ցեղասպանագետների կշիռը բավականին մեծ է։ Հայ լրագրող Անտոնյանի շնորհիվ այս փաստաթղթերը հասան մեզ և հետևաբար չափազանց ծանրակշիռ է հայերի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մենք հասել ենք մի մակարդակի, որից այն կողմ աշխատանքի ինտենսիվությունը նվազում է, որովհետև աշխատանքի մեծագույն մասն արված է։   

Անդրանիկ Իսրայելյան
«Սպանության հրամաններ» գրքի թարգմանիչ

 

Տարածել

Սպանության հրամաններ
Սպանության հրամաններ

Թաներ Աքչամ

5800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանաթուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու ևս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: