JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ֆոտոռեպորտաժ «Քիմ. Մերկ ճշմարտություն» բեսթսելլերի

Ֆոտոռեպորտաժ «Քիմ. Մերկ ճշմարտություն» բեսթսելլերի շնորհանդեսից

newmag-y-n

Դեկտեմբերի 8-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Քիմ Քարդաշյանի մասին հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: «Քիմ. Մերկ ճշմարտություն» գործի հեղինակը բրիտանացի աշխարհահռչակ կենսագիր Շոն Սմիթն է: Թարգմանությունն անգլերենից կատարել է Լիլիթ Գրի

Քիմի հայ երկրպագուներն արդեն հնարավորություն ունեն ընթերցել իրենց կուռքի մասին այն գիրքը, որն ամենաշատն է դարձել քննարկումների թեմա: Այնպես, ինչպես գրքի հերոսուհին՝ ամեն մի միջոցառում, նոր բիզնես, լուք ու մեյքափ շաբաթներ շարունակ դառնում է միջազգային լրատվամիջոցների թոփ թեմա:

  

Newmag-ի «Քիմ. Մերկ ճշմարտություն» գրքում կարող եք ընթերցել նրա մանկության, պատանեկության, սիրային կյանքի, սկանդալների, ամուսնությունների, շոու բիզնեսի բարձունքները նվաճելու մասին:

  

Ամենասեքսուալ և սկանդալային մեգաստղի շնորհանդեսին ներկա էին հայտնի դեմքեր շոու բիզնեսից, ինչպես նաև հասարակական և քաղաքական դեմքեր: Այս նախագծի գլխավոր գործընկերը Evoca-ն է: Գրքի ամառային փառատոնից հետո սա Evocabank-ի ու Newmag-ի 2-րդ գործակցությունն է:

   

Միջոցառուման սկզբում ցուցարդվեց Քիմի կյանքի ու գործունեության վերաբերյալ ֆիլմ, որին հաջորդեց «Քիմ. Նոր ստանդարտներ» խորագրով քննարկումը:

  

Քիմը կոտրում է կարծրատիպեր այն բոլոր ոլորտներում, որտեղ ծավալում է գործունեություն: Նաիրա Զոհրաբյանն էլ, երբ ԱԺ պատգամավոր էր, իր հագուկապով, ոճով կարողացավ ապացուցել՝ ցանկացած ոլորտում կինը կարող է լինել նրբաճաշակ ու տարբերվող:

 

Քննարկմանը ներկա էին դիմահարդար Հրանուշ Եղոյանը, Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանը, ինֆլուենսեր Մադոննա Հարությունյանը և ոճաբան Արմեն Գալյանը: Պանելի ընթացքում հյուրերը ներկայացրեցին ֆենոմենալ մեգաաստղի հաջողության գաղտնիքն ու բանաձևը, ներկայացրեցին նրա ամենահայտնի, քննարկվող լուքերը:

   

Ինչպես դառնալ Քիմ Քարդաշյան՝ փորձել են շատերը, բայց նրանց հաջողվել է նմանվել միայն շպարով և հագուկապով: Նման մի փորձ էլ շնորհանդեսի ընթացքում կատարեցինք Հրանուշ Եղոյանի դիմահարդարման ստուդիայի հետ: Հաղորդավարուհի Կարինե Սիմոնյանին մասնագետը րոպեների ընթացքում և շպարի հատուկ ու հստակ գաղտնիքների շնորհիվ վերածեց Քիմի:

 

Երեկոյի տպավորությունները հյուրերն ամբողջացրեցին գինու և հյուրասիրույթյան ընթացքում:

  

 

Կարդացեք նաև

Տարածել