BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Ի՞նչ արժի անկախացումը, և ո՛ր ազգն

Գնել Նալբանդյան. Ի՞նչ արժի անկախացումը, և ո՛ր ազգն ի՛նչ գին վճարեց

Ուկրաինական ֆրոնտում հարաբերական քաոս է: «Կառավարվող քաոս»: Արևմուտքը Ռուսաստանի դեմ գաղափարական սառը պատերազմից անցել է ցուցադրական տաք պատերազմի: Ուկրաինայի տարածքում: Քաղաքացիական պատերազմի տեսքով: Պրևենտիվ դաս` տնտեսապես ոտքի կանգնող ռուսական կայսրության համար:
Ճիշտ ինչպես Ռուսաստանն Արևմուտքի դեմ կարճաժամկետ ռազմական օպերացիա անցկացրեց 2008-ին Վրաստանի տարածքում: Ազգային ազատագրական պատերազմի տեսքով: Բաց դաս` ինքնուրույնացող արբանյակների համար: 2 դեպքում էլ Արևմուտքը ձեռք բերեց մասնատված ու թուլացած դաշնակիցներ: 2 դեպքում էլ Ռուսաստանը ձեռք բերեց «պատմականորեն ռուսական տարածքներ», որոնք կորցրեցին Թբիլիսին ու Կիևը:
Արևմուտքի դեմ մղվող «ծանր, համառ մարտերում» Մոսկվան վարում է «այրված հողի» քաղաքականություն: Դևիզը չի փոխվել 1812 թվականից այս կողմ. «Հողը պետք է այրվի թշնամու ոտքի տակ»:



Գնել Նալբանդյան. Իրականում ո՞վ է նա` ֆանտաստիկ Հերբի Հենքոքը
Գնել Նալբանդյան. Ինչո՞ւ վայելել ջազ և հեռու մնալ քաղաքականությունից


Նախկին պերիֆերիայի ոչ մի թիզ հող` ոսոխին, իսկ հարկադրական նահանջի դեպքում օտար նվաճողին պետք է անցնի հիմնահատակ ավերված տարածք, որը տնտեսապես ոտքի կանգնեցնելու համար տասնամյակներ պետք կգան:
Որքա՞ն են ընդլայնվել Ռուսաստանն ու Հայաստանը սովետական ժամանակաշրջանի համեմատ: Որքա՞ն են պակասել Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքները վերջին քառորդ դարում: Ավելի կարևոր են դեմոկրատակա՞ն, թե՞ տարածքային ձեռքբերումները: Առավել վտանգավոր են տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական կորուստները: Ի՞նչ արժի անկախացումը, և ո՛ր ազգն ի՛նչ գին վճարեց դրա համար:

Տարածել