Գնել Նալբանդյան. Իրականում ո՞վ է նա` ֆանտաստիկ Հերբի Հենքոքը

Գնել Նալբանդյան. Իրականում ո՞վ է նա` ֆանտաստիկ Հերբի Հենքոքը

Newmag-ի գլխավոր խմբագրի խոսքը հայտնի ջազմեն Հերբի Հենքոքի ֆենոմենի, 26-ժամյա երևանյան այցի ու հավանական վերադարձի մասին:

Հերբի Հենքոքը պատմում է այնպես, ինչպես նվագում է, քանի որ ձգտում է իր ունկնդրին օգնել ճիշտ լսել հենքոքյան ջազը: Նա ստեղծում է իր ջազը և ստեղծում է ժամանակակից երաժշտություն, նա ստեղնաշարային գործիքներով վիրտուոզ կատարող է, սակայն երբեք չի գրել որևէ բան` սոսկ ի ցույց դնելու համար իր արտասովոր տեխնիկան:

Նրա գերխնդիրն է իր ունկնդրին հասցնել երաժշտության մասին իր խոհերն ու սեփական աշխարհընկալումը: Նրա բոլոր ստեղծագործությունները` անկախ իրենց ոճից, ունեն կառուցիկ կոնցեպտ, հստակ շարադրանք, նրբագեղ ու մտապահվող ելևէջներ, թարմ հարմոնիա, ընկալելի մեղեդալեզու: Նրա` “Watermelon Man” սինգլը 1962-ին ջազի պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց փոփ և ռոք հիթերի գլխավերևում:

Նրա “Maiden Voyage” ալբոմը պրոգրեսիվ ջազ-ռոքում առաջին կոնցեպտուալ և հարմոնիայի առումով ավարտուն ստեղծագորությունն էր: Նրա ստեղծած նոր մեղեդալեզվի հիմքի վրա ստեղծվեցին պրոգրեսիվ ռոքի բազմաթիվ կոնցեպտուալ ստեղծագործություններ, և այդ իսկ պատճառով նրա “Bitches Brew” ալբոմը ջազային միակ ալբոմն է, որը հայտնվել է ամերիկյան լավագույն ռոք-ալբոմների հարյուրյակում:


Գնել Նալբանդյան. Ինչո՞ւ վայելել ջազ և հեռու մնալ քաղաքականությունից

Գնել Նալբանդյան. Հանճարների հետ դժվար է, առանց հանճարների` անիմաստ


Հենքոքը` որպես ինստրումենտալիստ, ժամանակակից ջազի ակուստիկ դաշնակահարների համաշխարհային քառյակում է` Չիկ Կորեայի հետ: Մայլս Դեվիսի խմբում նրա աշխատանքն ակուստիկ ջազում դաշնամուրային կատարումների գագաթնակետն է առայսօր: Բայց նրան համաշխարհային փառք, ճանաչում և մեծ փողեր բերեցին սինթեզատորները, որոնք նա առաջինը կիրառեց ջազում: Ջազ-ռոք, էլեկտրո- ֆանք, հիփ-հոփ, հարդ ֆանք ոճերում նրա ալբոմները թողարկվել են աներևակայելի տիրաժներով, գրավել են փոփ և ռոք երաժշտության միլիոնավոր ֆաների սրտերը: Նա կարողացել է ժամանակակից ջազի բարդ երաժշտություն ստեղծել` ունկնդրի մեջ ծնելով ինտելեկտուալ էմոցիաներ:

Իրականում ո՞վ է նա` ֆանտաստիկ Հերբի Հենքոքը, որ 26 ժամով հայտնվեց երևանյան ջազային երկնակամարում` գիսաստղի պես, ու նույնքան սրընթաց էլ հեռացավ` թողնելով 100 տարի հետո այստեղ կրկին հայտնվելու աղոտ հույսը: Հենքոքի մասին պատմող բազմաթիվ հոդվածներ ու վերլուծություններ կգտնեք համացանցում, հարցարույցներն ու վերհուշերն ասպառ են: Սակայն newmag-ը ներկայացնում է հենքոքյան այցի մասին յուրատեսակ տրիլոգիա` ջազմեն Մալխասի հուշերով, լրագրող Մարկի տպավորություններով և լուսանկարիչ Վահանի հայացքով: Հենքոքի մասին` զուտ հայկական պատմություններ:


#55 Հենքոքի վայրէջքը Երևանում. Առանց քարահունջի ու ռեստորանի

Մարկ Գրիգորյան. Հերբիի միակ համերգը. Վսեմաշուք և էրոտիկ (18+)

Գրել կարծիք