BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

#KarabakhNow. Սա՛ Հայաստանն է և վերջ

#KarabakhNow. Սա՛ Հայաստանն է և վերջ

Հերոսը դարձել է մեր մշտական ուղեկիցը: Հերոս դառնում են ժամանակի պահանջով, ոգու թելադրանքով: Երկիրը երախտապարտ է իր հերոսներին: Մերօրյա հերոսին տեսնելով ակամա  խոնարհվում ես հին ու նոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակի առաջ: Նժդեհն ասում էր ճշմարիտ հերոսը «ճանաչում է մի հատիկ վախ` «փոքրիկ մահով» մեռնելու վախը»: Իր ապրած կյանքով «Ազատագրական բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը (1942–1992) կրկին ու կրկին ամրագրում է Լեռնահայաստանի Սպարապետի բանաձևումը. «Հերոսը դա հավիտենականի կրողն ու սպասավորն է մեր անցավոր կյանքում»:

 ***


«Մենք մինչև հիմա միայն հանձնել ենք հողերը թշնամուն՝ մեր գյուղերը, հողերը և հոգեբանությունը այնպիսին է, որ դիմադրողական ոգին շատ թուլացել է ազգի մեջ։ Այդ պատճառով էլ նույնիսկ գտնվում են մարդիկ, որոնք մտածում են թե մենք պետք է մեր Հայ Դատից հրաժարվենք։ … Իսկ այստեղ, փաստորեն, ֆորտպոստն է մեր ազգի՝ Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը, ինքը՝ Զանգեզուրը։ Դրանք գտնվում են անմիջական ոչնչացման վտանգի տակ և դրանք դատարկ խոսքեր չեն, այլ իրոք այդպես է։ Ցանկացած պահի մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել-անցնել, կատարել հարձակում և կրկնել 1915 թիվը, հեշտությամբ կատարել»:

***


«…Ինչպես էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ հետեւանք էլ ունենա՝ միեւնույն է «Հայաստանը պետք է ազատվի». անդրդվելի մի պնդում է սա, որի հանդեպ ոչ մի ուժ չի կարող կանգնել, որին ոչ մի արգելք չի կարող կասեցնել: Եվ հասկանալի է դա: Չէ՞ որ ամեն մի հայ մտավորականի, ոչ միայն մտավորականի, այլեւ ամեն մի հայ մարդու համար այդ հարցը սրբազան մի ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջեւ ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով: Մի՞թե կարող ենք սառնասիրտ լինել մենք, երբ այժմ դրված է այդ հարցը, երբ կանգնած ենք նրա այս կամ այն լուծման հանդեպ: Մի՞թե իրավունք ունենք մենք տարակուսելու կամ տատանվելու. պետք է հավատալ, պետք է հուսալ լիասիրտ, պետք է տենչալ սրտի բոլոր զորությամբ եւ մեր բոլոր կարողությամբ ձգտել, որ այժմ վերջնական կերպով լուծվի այդ արյունլվիկ հարցը: Սակայն դրանով չի վերջանում մեր անելիքը. դա միայն նախադուռն է մեր ապագա հայրենաշեն, ազգակառույց գործի»:

***


«Դրա համար մեր ազգի մարդիկ հավաքվել են հիմա և տարբեր գաղափարների տակ կազմում են զինվորական, զինված ջոկատներ։ Այս ընթացքում կատարվեց սելեկցիա՝ ընտրում։ Մնացին նրանք, ովքեր իրոք ելել են իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք որ սա Հայաստան է։ Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, կամ միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և վերջ»:

***


«Մենք կգնանք, կգնանք մեր բոլոր ճանապարհներով, մենք պիտի քայլենք, քանի որ դրանք մեր ճանապարհներն են… Ժողովուրդը շատ մարտական է տրամադրված, ժողովուրդը պատրաստ է՝ անհրաժեշտ ջանքերը դնի։  …մարդիկ գալիս և պատրաստ են ամեն ինչ անելու, միայն կարողանան իրենց երկիրը պահել»:

***


«… ես ուզում եմ ընդգծել՝ այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ։ Թուրքը կկորցնի՝ ուրեմն իրենք, հայը՝ ուրեմն հայը։ Դրա համար այստեղ շատ կարեւոր հարցեր են լուծ¬վում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ»։

Տարածել