BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լոտոյի պատմությունը․ ինչպե՞ս խաղը մասսայական դարձա

Լոտոյի պատմությունը․ ինչպե՞ս խաղը մասսայական դարձավ Հայաստանում

Իտալիայի հյուսիսում 16-րդ դարում ստեղծված խաղը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ երկրով մեկ, սակայն Վենետիկի սենատը շուտով  արգելեց լոտոն՝  այն կոչելով մոլախաղ: Արգելքը, ինչպես սովորաբար լինում է, ամենեւին էլ  չխանգարեց, որ խաղը տարածվի և դուրս գա երկրի սահմաններից:
Ջենովայում ստեղծվելուց 2 դար անց խաղը մեծ տարածում գտավ Ռուսական կայսրությունում, սակայն երկար ժամանակ սոսկ էլիտար ժամանց էր: Ռուսասական կայսրության փլուզումից հետո, խորհրդային իշխանությունը լոտոն համարում էր նախկինների՝ բուրժուաների խորհրդանիշ: Հենց այդ պատճառով խորհրդային պրոպագանդիստները ֆիլմերում նախկիններին պատկերում էին լոտո խաղալիս:
Կապիտալիզմն ու բուրժուազիան նկարագրելիս հայ կինեմատոգրաֆիստները նույնպես՝ լոտոն ներկայացնում էին իբրեւ էլիտայի զբաղմունք: Թումանյանի Գիքորն էկրանավորելիս Հենրիկ Մալյանը ցույց է տվել լոտո խաղացող  բուրժուաներին: Լոտո խաղալու դրվագի արտահայտությունները ֆիլմի էկրան բարձրանալուց հետո դարձան թեւավոր խոսքեր:
Խորհրդային իշխանության վերջին տարիներին լոտոն դադարեց համարվել բուրժուազիայի խաղ և սկսվեց ավելի շատ ընկալվել ընտանեկան ժամանց՝ առանց քաղաքական ենթատեքստի: 1981 թվականին Ալբերտ Մկրտչյանի նկարահանած «Խոշոր շահում» Կատակերգության մեջ թոշակառու, նախկինում կռունկավար, հանգիստ և խաղաղ բնավորության տեր Գառնիկը վիճակախաղով պատահաբար մեքենա է շահում, որի մասին նրան տեղյակ է պահում հարևան տարեց թոշակառուն։
Հետխորհրդային Հայաստանում լոտոն նոր բովանդակություն ստացավ: Էներգետիկ ճգնաժամի տարիներին Հայաստանում իսկապես լոտոն դարձավ ընտանեկան խաղ:  Լույսի հովհարային անջատումների պայմաններում՝ ընտանիքները երեկոյան հավաքվում էին սեղանի շուրջ և լոտո խաղում ճրագի լույսի տակ:



Newmag-ը հրատարակել է Հարութ Կբեյանի «Լոտո» վեպը





Ավելի ուշ լոտոն հետխորհրդային երկրներում՝ Հայաստանում նույնպես, մասսայական դարձավ հեռուստատեսության շնորհիվ: Առաջին հեռուստալոտոն՝ «TV լոտոն» ստեղծվեց 1994-ին: Այնուհետեւ էկրանին հայտնվեց լոտոների մի ամբողջ համաստեղություն: 1995-ին շուկա մտավ «Խոշոր շահումը», 1999-ի մայիսից՝ «Բարի լոտոն», ապա հոկտեմբերից ընտանեկան լոտոն:
2000-ականներին Հայաստանում վիճակախաղերի շուկայում գործում էր ավելի քան 30 ընկերություն: Ազգային ժողովը 2000 թվականին «Վիճակախաղերի մասին» օրենքով ընկերություններին պարտավորեցրեց այլ հարկերի հետ տարեկան 25 մլն դրամ վճարել գործունեության լիցենզիայի համար։ Հետևանքը եղավ այն, որ դաշտում մնացին միայն Բարի եւ Ընտանեկան լոտոները:
Հեռուստալոտոն ևս՝ իր դարն ապրեց, էստաֆետը փոխանցելով սմարթֆոններին: Հիմա լոտո խաղում են բջջային հավելվածներով: App store – ում կարելի է գտնել մի քանի տասնյակ հավելված՝ դասականից մինչև ռուսական ու սպորտ լոտոներ, որոնք կարելի է խաղալ օնլայն ու օֆլայն: Կան նաեւ ընտանիքներ, որոնք պահպանել են լոտո խաղալու ամենահին ու բարի, ավանդական ու դասական եղանակը: Եվ ի տարբերություն ժամանակակից սմարտֆոնների, դասական լոտոն մի սեղանի շուրջ է հավաքում ընտանիքի բոլոր անդամներին:
[embed]https://www.youtube.com/watch?v=7TW5OA2tCwI[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել