BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աշոտ Մանուչարյան. Լինել նախագահների մտերիմն ու քաղ

Աշոտ Մանուչարյան. Լինել նախագահների մտերիմն ու քաղաքական հակառակորդը

միշտ ուշանում ենք
Մենք միշտ ուշանում ենք, բայց միշտ մտածում ենք, թե ուրիշները ուշացան. Գորբաչովը` Սումգայիթում, հետո Բաքվում ուշացան, եվրոպացիներն ուշացան` արձագանքելով ցեղասպանությանը, և հազար ու մի ուրիշ բաներում: Մենք քիչ ենք ուշադրություն դարձնում, որ ինքներս ենք անդադար ուշանում և ուշանում ենք ֆունդամենտալ: Շատ մարդիկ կան, որ գիտեն դա: Սայաթ-Նովան ժամանակին ասում էր. «Յիս մարդ մարթ իմ` նամարդութին չիմ ուզում»: Այսինքն՝ նա իր կյանքը նամարդության աշխարհում չէր պատկերացնում: Ու չէր սխալվում: Այդպես էին բոլոր մեր մեծերը: Բայց մենք ապրում ենք նամարդության աշխարհում՝ ասելով՝ դե՛, ի՞նչ անենք, աշխարհն է այդպիսին: Զգում ենք, որ կործանման հոտ է գալիս, բայց միշտ ուշանում ենք հասկանալու և ճամփա ընկնելու խնդրում: Մի մեծագույն ցանկություն կա. գուցե ա՛յս անգամ մենք չուշանանք:



ՄՈՆՈԼՈԳՆԵՐ



ամենակարևորը կյանքում
Մարդը միշտ պետք է ընթանա կատարելության ճանապարհով: Պետք է դառնա կատարյալ և կարողանա մյուսներին օգնել, որ նրանք էլ դառնան կատարյալ: Մարդը պետք է ամբողջ կյանքում աշակերտ լինի, սովորի և առաջ գնա` դեպի կատարելություն, մյուս կողմից` ամբողջ կյանքում պետք է ուսուցիչ լինի, որ մյուսներին էլ օգնի ընթանալու կատարելության ճանապարհով:

Տարածել