ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Մոտիվացիա կամ գրքեր, որոնք ձեզ առաջ կտանեն․ ի՞նչ կ

Մոտիվացիա կամ գրքեր, որոնք ձեզ առաջ կտանեն․ ի՞նչ կարելի է սովորել Newmag կարդալիս (տեսանյութ)

Ժամանակները փոխվել են։ Նույնիսկ սիրավեպերի մասին կարդալիս, ուզում ենք, որ ինչ-որ բան սովորենք, ոչ թե պարզապես ժամանակ անցկացնենք։ Մանու Իրիցյանը կարծում է, որ  մարդիկ  հիմա չեն սպասում, որ ուրիշներն իրենց կյանքը ավելի լավը  դարձնեն, այլ մենք ինքներս ենք փորձում դա անել։ Հիմա կանանց հետաքրքրում են մոտիվացիոն գրքեր, որովհետև յուրաքանչյուր մարդ ոգեշնչման կարիք ունի։
Համաշխարհային գրականության մեջ բում է, որովհետև մոտիվացիոն գրքերը շատ են և մարդիկ փորձում են իրենց օրինակով ցույց տալ, թե ինչպես են հաջողության հասել։ Կան գրքեր, որոնք իսկապես տղամարդկանց կարող են չհետաքրքրել։ Դրանցից են Ռեյչլ Հոլիսի գրքերը, որոնք կանանց մասին են։ Իհարկե, դրանք կարող են կարդալ նաև տղամարդիկ և հասկանալ իրենց կողակցին, բայց, այնուամենայնիվ, սրանք գրքեր են, որոնք պատմում են կնոջ ներքին զգացողությունների և ապրումների մասին։
Մանու Իրիցյանի խոսքով, Ռեյչլի յուրահատկությունն այն է, որ ինքն իրոք իր օրինակն է բերում․ գավառական քաղաքից մի աղջիկ է, որը միշտ երազել է սեփական ընկերությունն ունենալ, դրան զուգահեռ եղել են բազմաթիվ ընտանեկան խնդիրներ։ Մենք տեսնում ենք, թե նա ինչպես է քայլ առ քայլ հասել հաջողության, ինչպես մի հասարակ լուսանկարի շնորհիվ ոգեշնչեց բազմաթիվ կանանց ու հայտնի դարձավ։ Ռեյչլն այդպես հասկացավ, որ կարող է նաև գիրք գրելով մոտիվացնել մարդկանց։
[embed]https://youtu.be/S75O9BqxRpI[/embed]



Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել