Ինչպես թարգմանվեց «Հայ լեգեոնականներ» գիրքը (տեսանյութ)
Մեր հրատարակչությունը Newmag & Friends» նախագծի շրջանակում 2020-ի հուլիսին ներկայացրել էր Սյուզան Փոլ Փաթիի «Հայ Լեգեոնականները» գիրքը։ Հետաքրքրական է, որ բրիտանահայ հեղինակի աշխատությունը անգելերենից թարգմանել էր Մարիա Սադոյանը, որը նույնպես բնակվում է Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում։ Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչ է մտածում թարգմանիչը գրքի մասին։
Օտարները նրանց լեգեոնական էին անվանում, հայերի մեջ նրանք հայտնի էին որպես կամավորներ: Նրանք փրկվել էին Ցեղասպանությունից, արտագաղթել էին, բայց վերադարձել էին մարտի դաշտ: «Հայ Լեգեոնականները» աշխատությունը ռազմավարժանքից ռազմաճակատ ճանապարհի, անհատների ճակատագրերի և ընդհանուր նպատակի մասին է: Թարգմանիչ Մարիա Սադոյանը փաստում է. գրքում կան և՛ գիտական շերտեր, և գեղարվեստական:
«Հայ Լեգեոնականները» աշխատությունը ռազմավարժանքից ռազմաճակատ ճանապարհի, անհատների ճակատագրերի և ընդհանուր նպատակի մասին է:
«Գիրքն ինձ համար բացահայտում էր, ես անշուշտ լսել էի հայկական լեգեոնի մասին, բայց բացարձակապես չէի պատկերացնում, որ մեկ շնչով կկարդամ այս կիսագիտական գիրքը և կընկղմվեմ 20-րդ դարի հայ պատմության այդ հերոսական իրադարձությունների հուզիչ մթնոլորտի մեջ: Մարդկային ողբերգություն, կարոտ, հավատ, սեր, նվիրում, դավաճանություն, այս գրքում կա իրոք ամեն ինչ, ինչ յուրահատուկ է գեղարվեստական վեպին»,- ներկայացնում է Մարիա Սադոյանը։
Լեգեոնի ձևավորումից մինչև կազմալուծում՝ գրքում պատմություններ են առաջին դեմքով: Հայրենիքի ազատագրման հարցում հայ լեգեոնականների հույսերը, վախերն ու ոգևորությունը ներկայացված են մտերմիկ լեզվով: Կամավորների հուշերում պատմություններ կան խիստ կարգուկանոնի, ճաշկերույթների, սպասման և անփորձության մասին: Գրքի հիմքում փաստական տվյալներ են ու վստահելի աղբյուրներ՝ ականատեսների հուշերը, նամակներն ու վկայությունները: Պատկերն ամբողջացնում են անձնական արխիվներից վերցված լուսանկարները: Մարիա Սադոյանը վստահ է, թեմայի վերաբերյալ նման մանրամասներով և բովանդակությամբ հայերեն գիրք չի եղել:
Լեգեոնի ձևավորումից մինչև կազմալուծում՝ գրքում պատմություններ են առաջին դեմքով: Հայրենիքի ազատագրման հարցում հայ լեգեոնականների հույսերը, վախերն ու ոգևորությունը ներկայացված են մտերմիկ լեզվով:
Թարգմանչի խոսքով, - «Գիտական շրջանակում լեգեոնականների անտիպ օրագրերն անշուշտ հայտնի են, բայց հայերեն լեզվով որքան էլ տարօրինակ չէ այսքան մանրամասն և միևնույն ժամանակ այսքան հասանելի և մատչելի գիրք դեռ չի եղել: Այն ուղղված է թե լայն հանրությանը, թե գիտնականներին: Բազմաթիվ լուսանկարներն ու քարտեզները, անշուշտ, լրացուցիչ կյանք են հաղորդում դեմքերին, իրավիճակներին, վայրերին»։
Հայերեն լեզվով որքան էլ տարօրինակ չէ այսքան մանրամասն և միևնույն ժամանակ այսքան հասանելի և մատչելի գիրք դեռ չի եղել:
Պատերազմող աշխարհում հայ լեգեոնականների պատմությունը սկսվեց զոհաբերությամբ և ավարտվեց դավաճանությամբ: Սյուզան Փոլ Փաթիի գրքում ներկայացված են առաջին համաշխարհային պատերազմում Միջին արևելքի պատմության կարևոր, բայց քիչ հայտնի իրողությունները:
Սյուզան Փոլ Փաթի
4800 ֏
Նկարագրություն
«Հայ լեգեոնականները. զոհաբերություն և դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը հայերեն հրատարակել է Մեդիամաքս ընկերությունը։ Այն մեր կայքում ներկայացվում է Newmag and friends ծրագրի շրջանակում:
«Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, և լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արևելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը:
Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք փոխանցվել են ընտանիքներին, ինչպես նաև այդ հուշերի մասին լեգեոնականների երեխաների ու թոռների հետ հարցազրույցներից հատվածներ: Դրանցից շատերը 1980-ականներին հավաքվել են Մայքլ Նաջարյանի կողմից և արխիվացվել:
Վերջաբանում ընթերցողը կգտնի բոլոր ուժերին տարբեր ճակատներում ներկայացնող համազգեստավոր տղամարդկանց լուսանկարներ, որոնք միասին հպարտորեն կանգնած են ֆոտոխցիկի առջև համայնքային հավաքների ժամանակ: Նրանք սիրում էին կիսվել իրենց պատմություններով ու երազներով, և ինչպես վկայում են ընտանիքների անդամներն ու ընկերները, մինչև վերջ մնացին իսկական զինակիցներ և հայրենասերներ: