BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայ լեգեոնականները․ newmag-ը և Mediamax-ը ներկայաց

Հայ լեգեոնականները․ newmag-ը և Mediamax-ը ներկայացրին Սյուզան Փոլ Փաթիի գիրքը (տեսանյութ)

newmag-y-n

Առաջին համաշխարհային պատերազմում հայերի ներդրումը միջին արևելքի պատմության կարևոր, բայց քիչ հայտնի իրողություններից է: Ցեղասպանությունից փրկված, օտար երկրներում ապաստանած մարդիկ որպես կամավոր վերադարձան մարտի դաշտ և հայրենիքն ազատագրելու վերջին հույսով կազմավորեցին հայկական լեգեոնը:  Լոնդոնի համալսարանական քոլեջի ավագ գիտաշխատող Սյուզան Փոլ Փաթիի «Հայ Լեգեոնականներ» գիրքը նրանց մասին է:

«Նրանք չասացին հեռանանք ու մոռանանք հայերին։ Սա դաս էր մեզ համար, որ պետք է փորձենք, իսկ եթե չհաջողենք՝ ուրիշ ձև գտնենք», - ասում է Սյուզան Փոլ Փաթին։

Հայերեն գրքի հրատարակությունն իրականացրել է «Մեդիամաքսը»՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:

Գրքում պատմություններ են առաջին դեմքով, դիպվածներ՝ գիտական և գեղարվեստական շերտերով:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր ընթեցող իր համար հետաքրքիր բաներ կգտնի գրքում, այն մարդիկ, որոնք ավելի շատ հետաքրքրված են պատմագիտությամբ, կարող են ընկալել որպես գիտական աշխատություն, իսկ մարդիկ, որոնց հետաքրքրում է զուտ պատմությունը, կարող են այդ կենդանի վկայությունները կարդալ», - ասում է Մեդիամաքս ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը։

Թարգմանիչը նկատում է՝ նման բովանդակությամբ և մանրամասներով հայերեն գիրք չի եղել:

 «Լեգեոնի տեղակայման, գործողությունների կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում միջին արևելքում մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, ապագայի հետ կապված հայի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը», - ասում է գրքի թարգմանիչ Մարիա Սադոյանը։

Գրքի հիմքում լեգեոնականների և նրանց ժառանգների պատմություններն են, ականատեսների վկայությունները:

Անձնական արխիվներից վերցված լուսանկարներն ու նամակներն ամբողջացնում են պատկերը:

 «Սա ապրումների գիրք է, մարդկային ճակատագրերի, կյանքերի մեջ խորանալու գիրք է, հայոց պատմությունը վերհիշելու և նաև դասեր քաղելու գիրք է», - ասում է քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը։

Գրքի առաջմղումն ու վաճառքն իրականացնելու է newmag հրատարակչությունը:  Սա «Newmag & Friends» նախագծի առաջին արդյունքն է: Հրատարակչությունը որոշել է սեփական ենթակառուցվածքներն օգտագործելով ճգնաժամային իրավիճակում աջակցել անկախ հրատարակիչներին և հեղինակներին:

 «Հատկապես Կորոնավիրուսի պայմաններում գրահրատարակչությունը շատ տուժած ոլորտ է, խնամքի կարոտ ոլորտ է, և այդ իսկ պատճառով  Նյումեգը որոշել է ձեռք մեկնել գործընկեր կառույցներին և առաջ բերել մի խնդիր: Մրցակցությունը մրցակցություն, բայց գործակցությունը պետք է լինի», - ասում է newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

Հայ Լեգեոնականները գիրքն արդեն վաճառքում է: Սա պատմական դաս է սերունդներին և հարգանքի տուրք նրանց, ովքեր  զոհաբերեցին իրենց կյանքը:

Տարածել

Հայ լեգեոնականները
Հայ լեգեոնականները

Սյուզան Փոլ Փաթի

2400 ֏

Նկարագրություն

«Հայ լեգեոնականները. զոհաբերություն և դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը հայերեն հրատարակել է Մեդիամաքս ընկերությունը։ Այն մեր կայքում ներկայացվում է Newmag and friends ծրագրի շրջանակում:  

«Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, և լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արևելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը:

Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք փոխանցվել են ընտանիքներին, ինչպես նաև այդ հուշերի մասին լեգեոնականների երեխաների ու թոռների հետ հարցազրույցներից հատվածներ: Դրանցից շատերը 1980-ականներին հավաքվել են Մայքլ Նաջարյանի կողմից և արխիվացվել:

Վերջաբանում ընթերցողը կգտնի բոլոր ուժերին տարբեր ճակատներում ներկայացնող համազգեստավոր տղամարդկանց լուսանկարներ, որոնք միասին հպարտորեն կանգնած են ֆոտոխցիկի առջև համայնքային հավաքների ժամանակ: Նրանք սիրում էին կիսվել իրենց պատմություններով ու երազներով, և ինչպես վկայում են ընտանիքների անդամներն ու ընկերները, մինչև վերջ մնացին իսկական զինակիցներ և հայրենասերներ: