ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գյուլբեկյան հիմնադրամ. «Հայ լեգեոնականները» պատմու

Գյուլբեկյան հիմնադրամ. «Հայ լեգեոնականները» պատմություն է, որի մասին շատերն տեղյակ են (տեսանյութ)

newmag-y-n

Ամռանը Newmag-ը  ներկայացրեց պատմական կարևոր նշանակության գրքերից՝ Սյուզան Փոլ Փաթիի  «Հայ լեգենոականները»  գիրքը: Մենք այն ներկայացնում ենք  Newmag and friends ծրագրի շրջանակում: Այն հրատարակել է Մեդիամաքսը՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի («Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն )աջակցությամբ: Աշխատության կարևորության մասին զրուցել ենք  հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ:

20-րդ դարի առաջին Մեծ պատերազմում հաղթած երկրներն իրար մեջ բաժանեցին այն տարածքները, որտեղ հայ լեգեոնականներն ինքնապաշտպանվել և պայքարել էին անհավասար կռվում: Այդ դրվագները տեղ են գտել «Հայ լեգեոնականները» գրքում, որտեղ հեղինակը՝ Սյուզան Փոլ Փաթին, անձնական պատմությունները ներկայացրել է պատմական համատեքստում:  Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի («Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն) հայկական համայնքների բաժանմունքի տնօերն Ռազմիկ Փանոսյանը  վստահ է՝  այն պատմական դաս  է, որին պետք է ծանոթ լինեն բոլորը. «Սա նյութ է, որի մասին շատ քիչ ենք տեղյակ: Կարևոր պատմական նյութ է, որ թե Սփյուռքի մեջ և մանավանդ Հայաստանում մարդիկ տեղյակ չեն այս պատմության մասին և այդ պատճառով որոշեցինք օժանդակել»:

Կարևոր պատմական նյութ է, որ թե Սփյուռքի մեջ և մանավանդ Հայաստանում մարդիկ տեղյակ չեն այս պատմության մասին և այդ պատճառով որոշեցինք օժանդակել

Սյուզան Փոլ Փաթին նախ գրել է իր հիշողությունները, հետո գտել նոր պատմություններ: Դրանցից մեկը Ռազմիկ Փանոսյանի մեծ հոր՝ Հակոբ Փանոսյանի պատմությունն է: Ըստ նրա, «Հայ լեգենոականները»  նաև կարևոր է, որ այդ պատմությունները կրկին առաջ է բերում. «Մեր ընտանիքում էլ ունեինք, մեծ հայրս լեգեոնական եղած է: Եվ իրեն ուղարկեցի նկար, որ մեր արխիվների մեջ ունեինք, և գրքի նկարը տեսա, որ լույս տեսած է Հայաստան, կողքի նկարը մեծ հորս նկարն է: Այս նկարի միջի ձախ կողմի բարձրահասակն ինքն է»:

Լեգեոնականների սերունդները փաստում են՝ նրանց նկատմամբ մեծ հարգանք կար, բայց արածի մասին քիչ բան էր հայտնի:

Զորացրումից հետո Հակոբ Փանոսյանը չի վերադարձել Նահանգներ, տեղափոխվել է Քեսաբ և վերապրածների հետ պաշտպանել ու վերակառուցել  է հայրենի գյուղը: Լեգեոնականների սերունդները փաստում են՝ նրանց նկատմամբ մեծ հարգանք կար, բայց արածի մասին քիչ բան էր հայտնի: Կորցրածի ու տեսածի մասին չէին խոսում: Ռազմիկ Փանոսյանի խոսքով, որոշ հուշեր հրատարակվել են քառասուն տարի անց. «Շատ լավ կհիշեմ, որ իրեն համար մեծ հպարտություն էր, որ ամեն տարի մեկ անգամ ֆրանսիայի դեսպանատուն կգնար և որպես ֆրանսիայի լեգեոներ՝ շատ չնչին, սիմվոլիկ թոշակ կստանար, բայց իր համար դա շատ կարևոր էր, որ մինչև իր կյանքի վերջը գնահատված էր»:

Մեծ պատերազմում հայերի ներդրման մասին պատմություններն այսօր էլ արդիական են: Սա պատմական դաս է սերունդներին և հարգանքի տուրք նրանց, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը:

 

Տարածել

Հայ լեգեոնականները
Հայ լեգեոնականները

Սյուզան Փոլ Փաթի

4800 ֏

Նկարագրություն

«Հայ լեգեոնականները. զոհաբերություն և դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը հայերեն հրատարակել է Մեդիամաքս ընկերությունը։ Այն մեր կայքում ներկայացվում է Newmag and friends ծրագրի շրջանակում:  

«Հայ լեգեոնականները» ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց այն ժամանակ, երբ դեռ շարունակվում էր Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության ցեղասպանությունը, և լեգեոնի տեղակայման, գործողությունների ու կազմալուծման այս պատմությունը ի մի է բերում Միջին Արևելքում Մեծ պատերազմի հետագա ընթացքը, ցեղասպանության հետևանքները, հետպատերազմյան ապագայի հետ կապված հայերի հույսերը, թուրք ազգայնականության վերածնունդը և մեծ տերությունների ցինիկ քաղաքականությունը:

Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք փոխանցվել են ընտանիքներին, ինչպես նաև այդ հուշերի մասին լեգեոնականների երեխաների ու թոռների հետ հարցազրույցներից հատվածներ: Դրանցից շատերը 1980-ականներին հավաքվել են Մայքլ Նաջարյանի կողմից և արխիվացվել:

Վերջաբանում ընթերցողը կգտնի բոլոր ուժերին տարբեր ճակատներում ներկայացնող համազգեստավոր տղամարդկանց լուսանկարներ, որոնք միասին հպարտորեն կանգնած են ֆոտոխցիկի առջև համայնքային հավաքների ժամանակ: Նրանք սիրում էին կիսվել իրենց պատմություններով ու երազներով, և ինչպես վկայում են ընտանիքների անդամներն ու ընկերները, մինչև վերջ մնացին իսկական զինակիցներ և հայրենասերներ: