Ճշտապահ մարդկանց 4 սովորությունները․ նրանք գիտեն՝ որքան ժամանակ է իրենց պետք
1․ Ժամանակի գնահատում
Ճշտապահ մարդիկ գիտեն, թե այս կամ այն գործն անելու համար, որքան ժամանակ է իրենց պետք: Իսկ նրանք, ովքեր ուշանում են, հակառակը, ամեն ինչ գնահատում են չափազանց լավատեսական: Եթե մի անգամ աշխատանքի են հասնում 20 րոպեում, մտածում են, որ միշտ այդպես կլինի: Չգիտես ինչու, մոռանալով, որ 99% դեպքերում տեղ են հասել կես ժամից ոչ շուտ: Որպեսզի ավելի ռեալ գնահատեք ժամանակը, գրանցեք, թե մոտավոր ինչքան ժամանակում եք հավաքվում ու հասնում տեղ: Հետո արդեն շաբաթվա ընթացքում հետևեք, թե կոնկրետ որքան ժամանակ է տևում տվյալ գործը:
2. Պահուստային ժամանակ
Ճշտապահ մարդիկ, սովորաբար, գալիս են ավելի շուտ, շտապողականությունն ու ուշացումները նրանց համար սթրես են: Ուշացողները նույնպես սթրես են ապրում, որ ժամանակին չեն հասել տեղ, բայց նրանք ոչ թե ձգտում են շուտ գալ, այլ աշխատում են ճիշտ նշանակված ժամանակին տեղ հասնել: Ճանապարհը պլանավորելով` ճշտապահ մարդիկ հաշվի են առնում անկանխատեսելի իրավիճակները, խցանումները: Որոշները նույնիսկ մեկ օր առաջ փորձում են իմանալ, թե ինչ ճանապարհով են գնալու, որպեսզի ճիշտ պահին տեղ հասնեն: Այնպես որ, եթե ուզում եք ճշտապահ լինել, պլանավորեք տեղ հասնել նշանակված ժամանակից ավելի շուտ:
Կարդացեք նաև․
- Հարստանալու համար ազատ ժամանակը ճիշտ օգտագործեք. ահա 5 խորհուրդ
- Երբ նորածինը պահանջում է մշտական ուշադրություն․ ինչպե՞ս խնայել ժամանակը և ուժերը
- Ինչպե՞ս միշտ ժամանակ գտնել ճամփորդելու համար․ մի դիզայների պատմություն
3. Պլանավորում
Առօրյա գործողությունների 45%-ը մենք անում ենք ավտոմատ: Մեր կյանքը բաղկացած է սովորություններից, դրանք մեզ անհրաժեշտ են, այլապես, մենք շատ ժամանակ կծախսեինք որոշելու համար, թե ինչպես մաքրենք ատամները կամ ինչ ճանապարհով գնանք աշխատանքի: Ճշտապահ մարդկանց սովորությունները հստակ են: Այդպիսի մարդիկ վերլուծել են իրենց առօրյա գործերը, մշակել են հարմար օրակարգ ու հետևում են դրան: Նրանք, ովքեր միշտ ուշանում են, չեն պլանավորում իրենց կյանքը: Նրանք չեն մտածում, որ իրենց օրակարգում ինչ-որ բան սխալ է, պետք է փոխել, պարզապես, հույս ունեն, որ հաջորդ անգամ ավելի լավ կստացվի:
4. Ազատ ժամանակ
Քանի որ ճշտապահ մարդիկ նշանակված ժամից շուտ են տեղ հասնում, ունենում են 5-10 րոպե ազատ ժամանակ: Այդ ընթացքում նրանք ստուգում են իրենց էլեկտրոնային փոստը, կարդում են կամ վայելում մենակությունը: Նրանք, ովքեր միշտ ուշանում են, տանել չեն կարողանում նման դադարները: Որպեսզի կարողանաք ավելի հանգիստ ու արդյունավետ անցկացնել այդ մի քանի րոպե ազատ ժամանակը, ինչ-որ բան վերցրեք, որը կօգնի կրճատել ժամանակը: Եթե իմանաք, որ մի քանի րոպե սպասողական ժամանակը անիմաստ չեք վատնելու, ավելի շուտ դուրս գալն էլ հեշտ կլինի: