«Քրչի բազար». Կյանքը հնոտիների հույսին (ՖՈՏՈՇԱՐՔ)
Շաբաթ և կիրակի օրերին վերնիսաժում մարդաշատ է: Հատկապես յուղանկարների ու արծաթագործների մոտ հերթերի պակաս չկա: Բայց հենց այս նկարների կողքին մի ուրիշ խառնաշփոթ է տիրում` ոչ այնքան հաճելի: Հեռվից նայելիս կթվա փախստականների բազմությունն է, որ տուն ու տեղ չունենալով պատսպարվել է այստեղ: «Քրչի բազարն է», ընդ որում լիովին համապատասխան իր անվանը:
Մի քանի քառակուսի մետր ասֆալտի համար յուրաքանչյուրը վճարում է 200 դրամ, որպեսզի կարողանա վաճառել այն ինչ կարող է` առանց բացառությունների:
Մաշված ու ծակված գուլպա, կեղտոտ կոշիկներ, միաչքանի տիկնիկ: Վաճառողներն էլ բավարարված են իրենց պայմաններից, ավելի լավը հակացուցված է: Եթե պայմաններն ավելի լավը լինեն, պետք է ավելի շատ վճարեն: Սա միաբերան բոլորն են պնդում: Նրանց հետ զրույցելն անհնար է, եթե գնորդ չես, իսկ բացեիբաց լուսանկարելն ինքնասպանության է հավասար:
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)